Օրվա ցանկացած ժամի Երեւանում կարելի է տեսնել բարձր կրունկներով կոշիկներով ու ճոխ հագնված մարդկանց, նման բան արեւմուտքում չես տեսնի։ Երեւանում ստացած տպավորությունով NEWS.am Style-ի թղթակցի հետ հարցազրույցում կիսվեց Սաուդյան Արաբիայում, Միջին Ասիայում Inditex Group-ը ու Կովկասում «Zara»-ի եւ «Inditex Group»-ի գլխավոր գործադիր տնօրեն Յասսին Սիբարին։ Նա Հայաստան է ժամանել մասնակցելու հոկտեմբերի 20-ին «Inditex Group»-ի 3 բրենդների պաշտոնական խանութների բացման արարողությանը։ Սիբարին համաձայնեց բացառիկ հարցազրույց տալ NEWS.am STYLE-ին։ Նա խոսեց Երեւանից ստացած իր տապավորությունների եւ Հայաստանից ակնկալիքների մասին։
«Inditex Group» ընկերությունը խանութ է բացում Հայաստանում։ Դուք անշուշտ ուսումնասիրել եք հայկական շուկան: Ինչպիսի՞ն են ձեր ուսումնասիրությունների արդյունքները։
Իհարկե, անցյալ տարի մենք կատարել ենք տնտեսական վերլուծություն: Սակայն երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ ցանկանում ենք մեր բրենդը տեսնել Հայաստանում: Հայերն իսկապես սիրում են նորաձեւություն: Դրա ապացույցը կարող եք տեսնել փողոցում ու այլ վայրերում: Մենք ընդամենը մեկ տարի առաջ ենք եկել ու օգոստոսի 20-ին Երեւանում կբացենք մեր խանութները:
Ինչպե՞ս եք գնահատում հայերի վճարողունակությունր, եթե այն գնահատելու լինեիք 20 բալանոց սանդղակով։
Ես կասեի 20-ից 14, իսկ դա բավական լավ ցուցանիշ է: Մենք հասկացանք, որ հատկապես հայ կանանց համար նորաձեւությունը առաջնային է: Նույնիսկ, եթե նա չունի ֆինանսական մեծ հնարավորություններ, ապա երբեք չի զրկի նորաձեւ արտաքին ունենալու հնարավորությունից ու կգնի գեղեցիկ իրեր: Այժմ դա ավելի դյուրին կստացվի, քանի որ այստեղ կներկայացվի մանրածախ առեւտրի համար 1-ին բրենդը:
Վերջերս ձեր խանութը բացվեց Վրաստանում, իսկ այժմ` Երեւանում: Տարածաշրջանում ձեր բրենդի զարգացման ինչպիսի՞ նախադրյալներ կան։
Inditex Group-ը դա ոչ միայն Zara-ն է, այլ նաեւ այնպիսի բրենդեր ինչպիսին են Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Pall & Bear եւ այլն: Այժմ մենք բացում ենք 6 խանութ Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում: Այս շաբաթ տեղի կունենա 3-ի՝ Zara, Massimo Dutti, Oysho խանութների բացումը: Այս ամսին կբացվի եւս 3 խանութ: Ծրագրում ենք 3 տարվա ընթացքում յուրաքանչյուր բրենդի համար բացել 3 խանութ, կստացվի` 18-ը:
Այստեղ կարծիք կա, որ Հայաստան են ուղարկում հիմնականում եվրոպական խանութների հին հավաքածուներ: Ձեր դեպքում ինչպե՞ս կլինի։
Մեր դեպքում դա այդպես չէ: Այն, ինչ Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Փարիզի խանութներում են, կարող եք միաժամանակ տեսնել Երեւանում, դա նույն հավաքածուն է: Ամեն ինչ կատարվում է մեքենայացված կարգով: Մեր համակարգչին անհայտ է Երեւանի, Նյու Յորքի, Լոնդոնի գտնվելու վայրը:
Դուք մի քանի օր է, որ Երեւանում եք: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են հագնվում հայ կանայք։
Այստեղ կարելի է տեսնել շատ հետաքրքիր նորաձեւություն: Կարելի է տեսնել մարդկանց, ովքեր օրվա կեսին հագնում են երեկոյան զգեստներ ու բարձրակրունկ կոշիկներ: Արեւմուտքում դա չեք տեսնի: Հայաստանում գոյություն ունի հագնվելու մշակույթ ու նշանակություն չունի կեսօր է, թե երեկո: Նորաձեւությունը ամենուր է, իսկ հայերը դա սիրում են:
Կարծիք կա, որ նորաձեւությանը հետեւողները աչքի չեն ընկնում ինքնատիպությամբ: Դուք համաձա՞յն եք։
Ոչ, եթե մարդն աշխատում է նորաձեւությունում, ապա պարտավոր է հետեւել վերջին տրենդներին: Անհրաժեշտ է լինել ժամանակակից, քանի որ նորաձեւությունը միշտ առաջ է սլանում: Հետեւե՜ք տրենդներին, եթե հաջողության հասնելու ցանկություն ունեք:
Ինչ եք կարծում, հայերը եվրոպակա՞ն, թե՞ արեւելյան ձեւով են հագնվում։
Կարծում եմ, որ ավելի շուտ՝ եվրոպական: Այստեղ կարելի է տեսնել լավ հագնված մարդկանց ու նրանք յուրահատուկ ճաշակ ունեն: Սակայն այստեղ նորաձեւ բրենդները ինչպես անհրաժեշտ է չեն ներկայացված: Միակ ոչ եվրոպականն այն է, որ օրվա ընթացքում կարելի է տեսնել մարդկանց, ովքեր հագնված են ավելի շատ երեկոյի համար, բայց դա հոյակապ է: Ես կարծում եմ, որ մարդն էլեգանտ պետք է լինի ողջ օրվա ընթացքում:
Ձեր բրենդերով միայն ամենօրյա՞ հագուստ է ներկայացված, թե՞ կա նաեւ երեկոյան զգեստների հավաքածու։
Մեր բրենդներում ներկայացված է ամեն ինչ ու դա մեր հաջողության գրավականն է: Օրինակ` Zara-ն :Մենք ունենք Zara Man, Zara Kids, Zara Woman ուղղությունները: Մեզ մոտ կարելի է գտնել հավաքածուներ տղամարդկանց, կանանց, երեխաների համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը