Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Zara»-ի գլխավոր տնօրեն. Հայաստանում նորաձեւություն կարելի է տեսնել ամենուրեք

21:12, 18 հոկտեմբերի

Օրվա ցանկացած ժամի Երեւանում կարելի է տեսնել բարձր կրունկներով կոշիկներով ու  ճոխ հագնված մարդկանց, նման բան արեւմուտքում չես տեսնի։ Երեւանում ստացած տպավորությունով NEWS.am Style-ի թղթակցի հետ հարցազրույցում կիսվեց Սաուդյան Արաբիայում, Միջին Ասիայում Inditex Group-ը ու Կովկասում «Zara»-ի եւ «Inditex Group»-ի գլխավոր գործադիր տնօրեն Յասսին Սիբարին։ Նա Հայաստան է ժամանել մասնակցելու հոկտեմբերի 20-ին «Inditex Group»-ի 3 բրենդների պաշտոնական խանութների բացման արարողությանը։ Սիբարին համաձայնեց բացառիկ հարցազրույց տալ NEWS.am STYLE-ին։ Նա խոսեց Երեւանից ստացած իր տապավորությունների եւ Հայաստանից ակնկալիքների մասին։

«Inditex Group» ընկերությունը խանութ է բացում Հայաստանում։ Դուք անշուշտ ուսումնասիրել եք հայկական շուկան: Ինչպիսի՞ն են ձեր ուսումնասիրությունների արդյունքները։

Իհարկե, անցյալ տարի մենք կատարել ենք տնտեսական վերլուծություն: Սակայն երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ ցանկանում ենք մեր բրենդը տեսնել Հայաստանում: Հայերն իսկապես սիրում են նորաձեւություն: Դրա ապացույցը կարող եք տեսնել փողոցում ու այլ վայրերում: Մենք ընդամենը մեկ տարի առաջ ենք եկել ու օգոստոսի 20-ին Երեւանում կբացենք մեր խանութները:

Ինչպե՞ս եք գնահատում հայերի վճարողունակությունր, եթե այն գնահատելու լինեիք 20 բալանոց սանդղակով։

Ես կասեի 20-ից 14, իսկ դա բավական լավ ցուցանիշ է: Մենք հասկացանք, որ հատկապես հայ կանանց համար նորաձեւությունը առաջնային է: Նույնիսկ, եթե նա չունի ֆինանսական մեծ հնարավորություններ, ապա երբեք չի զրկի նորաձեւ արտաքին ունենալու հնարավորությունից ու կգնի գեղեցիկ իրեր: Այժմ դա ավելի դյուրին կստացվի, քանի որ այստեղ կներկայացվի մանրածախ առեւտրի համար 1-ին բրենդը:

Վերջերս ձեր խանութը բացվեց Վրաստանում, իսկ այժմ` Երեւանում: Տարածաշրջանում ձեր բրենդի զարգացման ինչպիսի՞ նախադրյալներ կան։

Inditex Group-ը դա ոչ միայն Zara-ն է, այլ նաեւ այնպիսի բրենդեր ինչպիսին են Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Pall & Bear եւ այլն: Այժմ մենք բացում ենք 6 խանութ Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում: Այս շաբաթ տեղի կունենա 3-ի՝ Zara, Massimo Dutti, Oysho խանութների բացումը: Այս ամսին կբացվի եւս 3 խանութ: Ծրագրում ենք 3 տարվա ընթացքում յուրաքանչյուր բրենդի համար բացել 3 խանութ, կստացվի` 18-ը:

Այստեղ կարծիք կա, որ Հայաստան են ուղարկում հիմնականում եվրոպական խանութների հին հավաքածուներ: Ձեր դեպքում ինչպե՞ս կլինի։

Մեր դեպքում դա այդպես չէ: Այն, ինչ Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Փարիզի խանութներում են, կարող եք միաժամանակ տեսնել Երեւանում, դա նույն հավաքածուն է: Ամեն ինչ կատարվում է մեքենայացված կարգով: Մեր համակարգչին անհայտ է Երեւանի, Նյու Յորքի, Լոնդոնի գտնվելու վայրը:

Դուք մի քանի օր է, որ Երեւանում եք: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են հագնվում հայ կանայք։

Այստեղ կարելի է տեսնել շատ հետաքրքիր նորաձեւություն: Կարելի է տեսնել մարդկանց, ովքեր օրվա կեսին հագնում են երեկոյան զգեստներ ու բարձրակրունկ կոշիկներ: Արեւմուտքում դա չեք տեսնի: Հայաստանում գոյություն ունի հագնվելու մշակույթ ու նշանակություն չունի կեսօր է, թե երեկո: Նորաձեւությունը ամենուր է, իսկ հայերը դա սիրում են:

Կարծիք կա, որ նորաձեւությանը հետեւողները աչքի չեն ընկնում ինքնատիպությամբ: Դուք համաձա՞յն եք։

Ոչ, եթե մարդն աշխատում է նորաձեւությունում, ապա պարտավոր է հետեւել վերջին տրենդներին: Անհրաժեշտ է լինել ժամանակակից, քանի որ նորաձեւությունը միշտ առաջ է սլանում: Հետեւե՜ք տրենդներին, եթե հաջողության հասնելու ցանկություն ունեք:

Ինչ եք կարծում, հայերը եվրոպակա՞ն, թե՞ արեւելյան ձեւով են հագնվում։

Կարծում եմ, որ ավելի շուտ՝ եվրոպական: Այստեղ կարելի է տեսնել լավ հագնված մարդկանց ու նրանք յուրահատուկ ճաշակ ունեն: Սակայն այստեղ նորաձեւ բրենդները ինչպես անհրաժեշտ է չեն ներկայացված: Միակ ոչ եվրոպականն այն է, որ օրվա ընթացքում կարելի է տեսնել մարդկանց, ովքեր հագնված են ավելի շատ երեկոյի համար, բայց դա հոյակապ է: Ես կարծում եմ, որ մարդն էլեգանտ պետք է լինի ողջ օրվա ընթացքում:

Ձեր բրենդերով միայն ամենօրյա՞ հագուստ է ներկայացված, թե՞ կա նաեւ երեկոյան զգեստների հավաքածու։

Մեր բրենդներում ներկայացված է ամեն ինչ ու դա մեր հաջողության գրավականն է: Օրինակ` Zara-ն :Մենք ունենք Zara Man, Zara Kids, Zara Woman ուղղությունները: Մեզ մոտ կարելի է գտնել հավաքածուներ տղամարդկանց, կանանց, երեխաների համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել