Ռուսաստանում Կալինինգրադի մանկական կրթական հաստատությունում սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ նախադպրոցական «Արեւիկ» հաստատության աշխատակցուհու հաճախորդները ճանաչել են Նաստյա Մոնպասյե մականունով հայտնի սիրո քրմուհուն:
Ինչպես գրում է LifeNews-ը, ծնողներից մեկը մանկապարտեզի ղեկավարությանը հայտնել է, որ իրենց դաստիարակչուհին աշխատանքից հետո մարմնավաճառությամբ է զբաղվում:
ՌԴ Հանրային պալատի ընտանիքի, երեխաների եւ մայրության կոմիտեում հետաքրքրվել են ստացված տեղեկությամբ եւ Ներքին գործերի նախարարությանն ուղղված նամակ են նախապատրաստել: Հանրությանը խնդրում են ստուգել, թե իրոք «Արեւիկ» մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհին ինտիմ-ծառայություններ է առաջարկում: LifeNews-ի տրամադրության տակ են հայտնվել տեսակադրեր, որոնցում արձանագրված է դաստիարակչուհու ինտիմ ժամանցը հաճախորդներից մեկի հետ: Տեսագրված երկխոսությունից պարզ է դարձել, որ հանդիպումը հնարավոր է դարձել աղջկա սեքս-ծառայությունների վարձատրման պայմանով:
Տեսագրությունում երեւացող տղամարդը սեքսից առաջ աղջկան երեք հազար ռուբլի է տվել: Իսկ հետո երկխոսության ընթացքում նրանք խոսել են մասնագիտական գործունեության մասին, եւ կինը խոստովանել է, որ նախադպրոցական հաստատությունում փոքր երեխաներին երաժշտություն, պարեր եւ երգ է դասավանդում: Ընդ որում՝ սեռական ծառայությունների մատուցումը նրա խոսքով բոլորովին չի խանգարում հիմնական աշխատանքին, որովհետեւ ինքն այնքան էլ հաճախ չի զբաղվում դրանով, հետո էլ մշտական հարաբերությունների բեռն է կրում:

Ինչպես պարզվել է, աղջիկն անցյալում Go-Go պարուհի է աշխատել եւ մի քանի տարի ելույթ է ունեցել տարբեր գիշերային ակումբներում:
Բացի այդ, աղբյուրների խոսքով, Նաստյա Մոնպասյեին շատ նման անձնական տվյալները պարբերաբար ներկայացվել են սեքս-ծառայությունների տարբեր կայքերում, բայց այնտեղ արդեն աղջիկը ներկայանում էր որպես Կատյա Գոռլովա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել15:16, 17 նոյեմբերի
Նոր «Հարրի Փոթեր»–ը ցույց է տվել Հոգվարթսում տեղի ունեցող խնջույքը14:29, 17 նոյեմբերի
Gucci-ն 30%-ով իջեցրել է պայուսակների գները, Louis Vuitton-ը չի պատրաստվում նահանջել. Ինչու են շքեղ ապրանքանիշերը վախենում ավելի մատչելի դառնալուց14:14, 17 նոյեմբերի
Վեց տարի առանց սիրելիի. Ջոն Տրավոլտան խոստովանել է՝ արդյոք պատրաստ է կրկին երջանկություն գտնել13:19, 17 նոյեմբերի
Չնայած ամուսնալուծությանը, Առնոլդ Շվարցենեգերը և Մարիա Շրայվերը միասին են նշում Սուրբ Ծնունդը. «Երեխաներին դա դուր է գալիս»