Քանյե Ուեսթը ու Ուիզ Խալիֆան Twitter–ում հարաբերություններ են պարզաբանել: Ինչպես հայտնի է, Ուեսթն իր ալբոմը վերանվանել է Waves, ինչը հավանաբար դուր չի եկել ռեփ երգիչ Ուիզ Խալիֆային, որն իր Twitter-ում նշել էր, որ Waves –ը բանտում գտնվող ռեփ երգիչ Max B-ի ոճի հիփ հոփ տերմինն է: Ուիզը, որը «թվիթներ» էր գրում ու ինչպես ինքն է խոստովանում՝ միաժամանակ մարիխուանա ծխում, հավելել էր
«Վերցրու ՔՔ (Քանյեն կարծել է, որ նա Քիմ Քարդաշյանին է ակնարկում) ու հավատարիմ մնա ինքդ քեզ»:
Քանյեն, որը հազվադեպ է նմանատիպ ակտիվություն դրսեւորում սոցցանցերում, պոռթկացել է ու ի պատասխան մի շարք «թվիթներ» գրել.

«Նախ դու քո ամբողջ ք...քը Քիդ Քաթիից ես գողացել:
Քո առաջին սինգլը էշություն էր:
Դու թույլ ես տվել, որ գիշերային ակումբի պարուհին հիմարացնի քեզ (խոսքը Էմբեր Ռոուզի՝ Ուեսթի նախկին ընկերուհու մասին է): Քո երեխան իրականում իմն է:
Կյանքում երբեք դեմ մի գնա նրանց, որոնք պայքարում են բոլորիս համար, ես դա անում եմ հանուն բոլորիս:
«Ես միշտ հարգել եմ քեզ, չհամարձակվես հիշատակել իմ ընտանիքն ու իմ կնոջը
Ի դեպ, շնորհակալություն, որ պատահաբար գովազդեցիր իմ նոր ալբոմը, որը դեռ փետրվարի 11-ին պետք է թողարկվի:

Ես սիրում եմ ձեզ բոլորիդ՝ եղբայրներ ու քույրեր:
Սա լինելու է ալբոմ-ավետարան: Ես ընդամենը խաղաղություն ու պոզիտիվ եմ ուզում:
Ուիզն էլ դրան պատասխանել է որ «ՔՔ»-ն ընդամենը մարիխուանա բառի հոմանիշն է, ու Քանյեն նշել է, որ ինքը չգիտեր այդ մասին ու հավելել .
«Գրողը տանի, Ուիզը 2 մլն բաժանորդ կորցրեց մեր պարզաբանումների հետեւանքով, ես նրան այդ ձեւով վնասելու մտադրություն չունեի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը