49-ամյա Սինդի Քրոուֆորդը պաշտոնապես հայտնել է, որ հեռանում է մոդելային բիզնեսից: Ինչպես գրում է TMZ-ը, Սինդին որոշել է այսուհետ այլեւս որպես մոդել չլուսանկարվել:
«Ես վստահ եմ, որ 10 տարի հետո էլ եմ նկարահանվելու, բայց արդեն ոչ որպես մոդել: Արդեն հոգնել եմ, ու իմ կարծիքով դա նորմալ է: Ես իմ կարիերայի ընթացքում հասցրել եմ աշխատել ապշեցուցիչ լուսանկարիչների հետ: Ուրիշ ի՞նչ պետք է անեմ: Ես ինքս ինձ ապացուցելու որեւէ բան այլեւս չունեմ: Ես պարզապես չեմ ուզում անել դա»,- պատմել է մոդելը:

Վերջին մի քանի ամիսներին Սինդին ամբողջ եռանդով աշխատում էր իր Becoming Cindy Crawford «Դառնալ Սինդի Քրոուֆորդ» գրքի վրա: Վերջին հարցազրույցում թոփ մոդելը խոստովանել էր, որ դա մոդելային կարիերային հրաժեշտ տալու յուրօրինակ ձեւ էր:
«Գուցե ոչ թե հրաժեշտ եմ տալիս այս ամենին, այլ պարզապես առաջ եմ շարժվում»,- բացատրում է Քրոուֆորդը:

Աստղի ցանկությունը միանգամայն օրինաչափ է: Սինդին երկու սքանչելի երեխաների՝ 14- ամյա Քայա Գերբերի ու 16-ամյա Փրեսլի Գերբերի մայր է: Նրանք երկուսն էլ հաջող դեբյուտ են ունեցել մոդելային բիզնեսում ու գնում են իրենց հանրահայտ մոր հետքերով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»