Քայլի Ջենների նախկին բոյֆրենդը՝ ռեփ երգիչ Tyga –ն, իր տանը մոդելների հետ ֆոտոսեսիա էր կազմակերպել: Ֆոտոշարքը նախատեսված էր DuJour պարբերականի համար, ու առայժմ համացանցում միայն մի քանի լուսանկարներ են հայտնվել:
Ի դեպ, այդ առանձնատունը ռեփ երգչի սեփականությունը չէ: Անցած տարի՝ իր ընկերուհու՝ Բլեք Չայնայի մոտից տեղափոխվելուց հետո, նա ամսական 40 հազար դոլարով վարձակալում էր այն:

Այս ֆոտոսեսիայի վրա հավանաբար առանձնապես մեծ ուշադրություն չէին դարձնի, եթե ամսագրի թիմը, որը եկել էր լուսանկարելու ռեփ երգչին, որոշ մանրամասներ չպատմեր:
Tyga-ից բացի երաժշտի տանը նրանց դիմավորել էր նաև բրազիլացի մոդել Վալ Մերքադոն, որի հետ ռեփ երգիչը դավաճանել էր Քայլի Ջեններին: Ինչպես հայտնում են ամսագրի օպերատորներն ու լուսանկարիչները՝ մոդելը հաստատ ռեփ երգչի մոտ էր գիշերել:

Երգիչն էլ իր հերթին հրաժարվել է պատասխանել հարցերին:
Ի դեպ, համաշխարհային մամուլն ավելի ու ավելի հաճախ է նշում այն փաստը, որ 26-ամյա ռեփերը հանրահայտ է դարձել հենց այն բանից հետո, երբ նրա վրա ուշադրություն է դարձրել Քայլի Ջենները:
Ամսագրին տված հարցազրույցում ռեփ երգիչը ասել էր.

«Ես հարգում եմ Քանյե Ուեսթին: Երբ ես խոսում եմ, նա ուշադիր լսում է, հետո իր կարծիքն ասում: Ես էլ եմ այդպես անում: Ես ինձ համեմատում եմ Tupac -ի հետ, ոչ ոք չգիտեր, թե ինչ է նա անում, և ոչ ոք չգիտի, թե ե՛ս ինչ եմ աանում: Այն ժամանակ ինտերնետ չկար, ու այն ժամանակ իսկական սուպերաստղեր կային: Եթե ամեն առավոտ արթնանաս ու մտածես «ինչ են մարդիկ մտածում իմ մասին», ապա դա կսպանի ստեղծագործական գործընթացը: Իսկ երաժշտությունն ամեն ինչ է ինձ համար: Այն ինձ դուրս է բերել աղքատությունից ու տվել ինձ այն, ինչ ես ունեմ: Դա հաջողության հասնելու իմ հնարավորությունն էր, ու ես հավատում էի դրան: Պետք է միշտ աշխատես ինքդ քեզ վրա »,- նշել է երաժիշտը:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 5 հոկտեմբերի
«Ես պետք է բուժվեի». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչու Քանյե Ուեսթից հետո տղամարդկանց հեռու է պահել իրենից11:17, 5 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրենը նշանադրվել է քանթրի երգչուհու հետ10:50, 5 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հերքել է սեռական կախվածության մասին լուրերը՝ իրեն անվանելով «վաթսունականների առողջ պրոդուկտ»10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները