Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ հայ եմ». Երգչուհի Թամար Կապրելյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am STYLE-ին

18:49, 10 փետրվարի

Համաշխարհային ճանաչում ու փառք ունեցող երգչուհի Թամար Կապրելյանը հայտնի է միայն իրեն հատուկ ոճով ու երգերով։ NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում նա պատմեց հայկական արմատների մասին իր մտքերը, զգացմունքները, ապրումներն ու հիշողությունները։

Որքա՞ն ժամանակ է բեմում ես։ Ո՞վ է քո հրաշալի երգերի հեղինակը։ 

Մայրս պնդում է, որ ես նախ երգել եմ, հետո եմ սկսել քայլել։ Սակայն երաժշտական ընդունակություններս հորս կողմից են ինձ բաժին հասել։ Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել նրա լսած ձայնագրությունները, մեր տանը հնչող երաժշտությունը։ Երգեր սկսեցի գրել 15 տարեկանում։ Ինքս եմ գրում ինձ համար, եւ դա միշտ էլ ինձ համար շատ կարեւոր է եղել։ Դա անկարագրելի ստեղծագործական դրսեւորում է։ 

Քեզ «ծեր հոգի» ես համարո՞ւմ, երբ բանը վերաբերվում է երաժշտությանը։ Քո երգերում իրոք ժամանակակից հիթերին ոչ բնորոշ մեղեդայնություն կա։ Հավանաբար մեղեդայնությունն ու «մաքուր երաժշտությունն» այնքան էլ հետաքրքիր չեն այսօր մարդկանց։ Համաձա՞յն ես։ 

Կարծում եմ, իմ գրած երաժշտությունը զգալիորեն արտացոլում է այն երաժշտությունը, որի հետ մեծացել եմ։ Ես պաշտում եմ 60-ականների ու 70-ականների ստեղծագործողներին՝ Բիլի Ջոել, Բիթլզ, Քերոլ Քինգ. նրանք օգտագործել են ժամանակն իրենց վարպետությունը կատարելագործելու համար։ Նրանք նորարարներ են եղել եւ չեն վախեցել ռիսկի դիմելուց։ Կարծում եմ, այն, ինչ չի հերիքում ժամանակակից երաժշտության մեջ, բխում է ոչ թե ստեղծագործական բաղկացուցիչից, այլ, նախեւառաջ, բիզնես-հեռանկարներից։ 

Կան շատ հրաշալի երաժիշտներ, ովքեր հրաշալի երաժշտութուն են ստեղծում։ Սակայն եթե նայենք 70-ականները դիտարկենք որպես ժամանակավոր մոդել, ապա առաջ գնալու համար արտիստին անհրաժեշտ են եղել բազմաթիվ տարիներ եւ թողարկված բազմաթիվ ձայնասկավառակներ։ Այդ ժամանակից ի վեր երաժշտական բիզնեսը շատ է փոխվել։ Ձայնագրման լեյբլները վախենում են ռիսկի դիմելուց։ Դա ամոթալի է, քանի որ նման դիրքորոշումը խոչընդոտում է ստեղծագործականին ու յուրօրինակությանը։ 

Յուրաքանչյուր հեղինակ իր ստեղծագործությանը երեխայի նման է վերաբերվում։ Պատմիր քո որեւէ երգի «ծնունդի» մասին։ 

Սկսելով ու ավարտելով երաժշտական ստեղծագործությունը, ես միշտ ինքնամաքրվում եմ։ Յուրաքանչյուր երգին առանձին վերաբրեմունք ունեմ։ Երբեմն ոգեշնչումը հեշտութչյամբ է գալիս, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես չի լինում։ Նկատել եմ՝ որքան շատ եմ կարդում, այնքան շատ եմ ոգեշնչվում երաժշտություն ստեղծելու համար։ Կոլումբիական համալսարանում ուսումս սկսել եմ մոտ մեկ տարի առաջ, եւ դա իմ երբեէ ընդունած որոշումներից լավագույնն էր։ Ուղեղս գիտելիքով եմ սնում, լիովին գիտակցելով, որ դա կամրապնդի գրողի եւ պոետի իմ հմտություններն ու ունակությունները։

Հայկական բեմական անուն ունես, թեեւ ամերիկյան շոու բիզնեսում շատերն ավելի կարճ անուններ են ընտրում։ Հայկական անունները չափազանց երկար են եւ դժվար արտասանելի ամերիկացիների համար։ Այնուամենայնիվ, ընտրել ես հայկականը։ Ինչո՞ւ ես փոխարինեցիր Մարտիրոսյանը՝ Կապրելյանով։ 

Շատ եմ հպարտանում իմ ժառանգությամբ եւ որոշել եմ չկարճացնել անունս, պահպանել այնպես, ինչպես որ կա։ Ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ հայուհի եմ։ Կապրելյանը մորս աղջկական ազգանունն է եւ ես այն ընտրել եմ մի քանի տարի առաջ մահացած պապիկիս պատվին։

Պատմիր ընտանիքիդ մասին։ Որտեղի՞ց են նրանք ծնունդով։ 

Նախապապերս Հին Հայաստանից են։ Մայրական գծով պապս՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Թուրքիայում (Խարբերդում), իսկ տատիկս՝ Հասմիկ Կապրելյանը, Իրաքից է։ Նրանք Իրաքում են ծանոթացել։ Պապս հաջող տեքստիլային բիզնես ուներ Մերձավոր Արեւելքում։ Հորս կողմից նախապապս՝ Գեւորգ Մարտիրոսյանը, ծնվել է Իսրայելում, իսկ տատիկս՝ Վիկտորիա Էվինը, Անգլիայից է։ Նրանք ծանոթացել են Եգիպտոսում, տեղափոխվել են Մանչեսթեր, որտեղ հայկական հյուրանց ու ռեստորան են ունեցել։ Ծնողներս՝ Ավետիսն ու Սիլվան ծանոթացել են Մանչեսթերում, ապա տեղափոխվել են Արիզոնա, որտեղ էլ մեծացել ենք ես եւ եղբայրս։ 

Հայկական սփյուռքի ամեն մի ընտանիք որեւէ հայկական ավանդույթ է պահում, օրինակ՝ միասին նշում են Զատիկը կամ ինչ-որ հայկական ճաշատեսակ են պատրաստում։ Ի՞նչ ավանդույթներ են պահպանվել ձեր ընտանիքում։

Թեւ Նյու Յորքում եմ ապրում, հունվարի 6-ին միշտ վերադառնում եմ Լոս Անջելես հայկական Սուրբ ծնունդին։ Եթե հանկարծ չի հաջողվում գնալ, ինչպես օրինակ նախորդ Զատիկին, ես միշտ աշխատում եմ գտնել հայկական եկեղեցի եւ գնալ այնտեղ։ Եկեղեցի գնալն ու մոմ վառելը հոգեւոր ավանդույթ է, որը միշտ պահպանում եմ։ Երբ կարոտում եմ տունը, Նյու Յորքում միշտ գնում եմ հայկական «Almayass» ռեստորան։ Իմ սիրելի ուտեստը սպանախով մանթին է։ Այն ինձ հիշեցնում է տատկիկս ուտեստները։ 

Հայաստանում նույնպես լսում են քո երգերը։ Անցյալ տարի երկրպագուները նույնիսկ արշավ էին սկսել սոցցանցերում, որպեսզի Եվրատեսլի մեկնես։ Ծրագրե՞լ ես համերգներով այցելել։ 

Այն, որ Հայաստանում լսում են իմ երգերը, ինձ համար անասելի պատիվ է։ Ես անչափ շատ եմ ցանկանում կապ պահել ինձ հարազատ երկրում ապրող մարդկանց հետ։ Ծրագրում եմ Հայաստան գալ այս ամառ։ Եւ ես շատ կցանկանայի այնտեղ համերգ տալ։ Կցանկանայի համագործակցել հայ պրոդյուսերների ու կատարողների հետ։ 

Քո դեբյուտային ալբոմը թողարկվեց երեք տարի առաջ։ Նոր բաներ ունե՞ս։ 

Անցած ամառ մի քանի երգ ձայնագրեցի։ Թողարկվեց «California» կոչվող մինի ալբոմս։ Միշտ աշխատում եմ նոր նյութի վրա եւ հույս ունեմ շուտով ինչ-որ նոր բան թողարկել։ Նաեւ վարում եմ «Up-Town-Girl.Com» անվանումով ոճի ու նորաձեւության մասին բլոգ եմ վարում։ Սա եւս մեկ ստեղծագործական դրսեւորում է եւ միջոց մարկանց հետ դեմ առ դեմ մնալու։

Պատրաստեցին Մարինա Ադուլյանը եւ Աննա Ղազարյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել