MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Իրինա Թովմասյանը մայրության ու հրաշքի սպասումի մասին (ֆոտո)

21:37, 11 փետրվարի

Հանրահայտ գեղեցկուհի, 2001-ին «Միսս Արմենիա» տիտղոսը շահած Իրինա Թովմասյանը երկրորդ անգամ է պատրաստվում մայր դառնալ։ Փոքրիկը պետք է ծնվի 2013-ին։ Իրինայի բոլոր ընկերներն ու ազգականները, իսկ ամենաշատը նրա դուստրը՝ դերասանուհի Մեգին ու քույրը՝ Լուսինե Թովմասյանը («Միսս Արմենիա 2003» եւ «Վիցե Միսս Եվրոպա 2005»), անհամբեր սպասում են նշանավոր իրադարձությանը։ Այդ կապակցությամբ NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել Իրինայի հետ այն մասին, թե ինչ է նշանակում մայր դառնալ։

Իրինա, ինչպե՞ս է դասավորվել ձեր կյանքը «Միսս Հայաստան» դառնալուց հետո։

Ըդհանուր առմամբ ես պարզապես շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով։ Ավելացավ միայն պատասխանատվության զգացումը։ Եւ ուրախությունը։

Ինչպե՞ս եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։

Դավիթի հետ ծանոթացել ենք աշխատավայրում։ Իսկ «ինչպեսը» շատ երկար պատմություն է…

Սակայն ծնվեց Մեգին։ Դուք հենց սկզբից էլ որոշե՞լ էիք, որ նա աստղ է դառնալու։

Ոչ, իհարկե։ Թեեւ նրան առայժմ միայն աստղիկ կարելի է անվանել։ Նա ինքն է ընտրել իր զբաղմունքը։ Եւ բացի դերասանուհուց նա որոշել է նաեւ բժիկ դառնալ։

Զբաղվո՞ւմ եք նրա կարիերայով։

Եւ ես, եւ տատիկը։ Եւ ոչ միայն կարիերայով։ Ավելի շատ՝ կրթությամբ։

Ինչո՞վ եք հիմա զբաղվում։

Արդեն տարուց ավելի է զբաղվում եմ իմ սիրելի գործով՝ մարկետինգով։ Աշխատում եմ այդ ոլորտում։

Ձեզ նախանձողները շա՞տ են։

Նույնիսկ եթե կան էլ, ես նրանց չգիտեմ։

Ինչպիսի՞ն է Իրինա Թովմասյանն առօրյայում։

Սովորաբար՝ ծայրահեղ զբաված։ Պարապմունքներ, աշխատանք, ընտանիք…

Սիրո՞ւմ եք խոհանոցում պատրաստել։

Շատ, հատկապես, երբ պատրաստում եմ փոքրիկ օգնականիս՝ Մեգիի հետ։

Ձեր հագուստն ինքնե՞րդ եք ընտրում։

Իհարկե։ Սակայն սիրում եմ գնումներ կատարել Լուսինեի ու Մեգիի հետ։

Որո՞նք են ձեր սիրելի բրենդները։

Չկան։ Կարեւորը, որ հագուստն ինձ համապատասխան ու որակով լինի։

Որտեղի՞ց եք հագուստ գնում Սեգիի համար։

Արտասահմանից եւ մեր լավ խանութներից, որոնք արդեն շատ են։

Ի՞նչ է մայրությունը ձեզ համար եւ քանի՞ երեքա են ծրագում ունենալ։

Աշխարհում ամեն ինչ է։ Ամեն ինչից վեր կանգնած զգացում է։ Կյանքի նպատակ է, դրա իմաստը, երջանկություն, ուրախություն։ Ցանկանում եմ ունենալ երեք կամ չորս երեխա։

Դժվա՞ր է Մեգիի մայր լինելը

Իհարկե դժվար չէ։ Երջանկություն է՝ նման հրաշքի մայր լինելը։

Կրկին երեխա եք սպասում։ Սեռն արդեն գիտե՞ք։

Այո, աղջիկ կլինի։ Իսկ նրան Ալվինա կկոչենք։ Շատ ուրախ եմ, որ հենց աղջիկ է ծնվելու, քանի որ ես էլ քույր ունեմ։ Ես գիտեմ, որ դա իսկական երջանկություն է եւ շատ էի ցանկանում, որ Մեգին էլ քույր ունենա։ Էլ չասած, որ նա էլ էր երազում քրոջ մասին։

Չեք կարծո՞ւմ, որ նախապես չարժե մանկական իրեր գնել։

Չեմ հավատում դրան, պարզապես շատ շուտ գնել չարժե ապահովության համար։

Կհասցնե՞ք երկուսին էլ հավասարապես սեր պարգեւել։ Չե՞ք կարծում, որ Մեգին կարող է վիրավորվել, եթե աղջիկ ծնվի։

Կհասցնեմ, իհարկե, ինչպես ցանկացած մայր։ Մայրական սերն անսահման է։ Մեգիի հետ ամեն ինչ կարգին կլինի, նա արդեն մեծ է եւ անհամբեր սպասում է քրոջ ծնվելուն։

Ինչպե՞ս նա ընդունեց այդ լուրը։

Նա ասաց. «Մամ, ես վաղուց էի երազում քույր ունենալ, իսկ հիմա գիտեմ, որ երազանքներն իրականանում են...»

Ի՞նչ գծեր եք ձգտում ներարկել Մեգիին։

Մարդկային բոլոր արժեքները՝ սեր ուսման հանդեպ, աշխատասիրություն։

Ձեր կարծիքով ինչպիսի՞ մարդ դառնա նա, երբ մեծանա։

Խելացի, նպատակասլաց, աշխատասեր… Չեմ ուզում նախապես գուշակել։ Սակայն վստահ եմ, որ նա լավ մայր կլինի։

Զրուցեց Մարինա Ադուլյանը



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել