MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հայտնի նկարիչ-իլյուստրատոր Լիլիթ Սարկիսյանը՝ շոու-բիզնեսի, Հայաստանի, Ջամալայի և Ուկրաինայում աշխատանքային պայմանների մասին

12:05, 29 փետրվարի

Անվանի նկարիչ-իլյուստրատոր Լիլիթ Սարկիսյանը (LILITSARKISIAN) աշխատում է գրեթե բոլոր ուկրաինական թոփ-բրենդերի հետ, նկարներ է ստեղծում Եվրոպական դիզայներների համար, կոմերցիոն նկարազարդումներ և զովազդային արշավներ պատրաստում, նաև հագուստի մինի-շարք արտադրում։

Մի քանի տարի առաջ Լիլիթը հիմնեց միջազգային theNorDar արտ-ամսագիր, որի շրջանակներում մեկնարկեց «Խառնածինները» միջազգային նախագիծը (բազմազգ ծագում ունեցող մարդկանց մասին), որը շատ հայտնի դարձավ համացանցում։

NEWS.am STYLE–ը զրուցել է Լիլիթի հետ իր տաղանդի, ստեղծագործական կյանքի, ծրագրերի, հայրենիքի, շոու-բիզնեսի և Ուկրաինայում աշխատելու պայմանների մասին։

-Լիլիթ, ինչպե՞ս հայտնվեցիք Ուկրաինայում։

-Մենք եկանք Ուկրաինա հեռավոր 1994-ին և այդ ժամանակից ի վեր այստեղ ենք ապրում։ Ամենաբարդ տարիներն իմ ընտանիքը ապրեց Հայաստանում, իսկ հետո արդեն հեռացավ։ Այստեղ ես մանկապարտեզ եմ հաճախել, ավարտել դպրոցն ու համալսարանը, վաստակել առաջին գումարս, սկսել սեփական բիզնեսը, հանդիպել սիրած տղամարդուն և աշխարհին երկու զավակ պարգևել։ Մի խոսքով՝ ես շատ պարտական եմ այս երկրին։

- Պատմիր քո նախագծերի մասին։

-Մի քանի տարի առաջ ես հիմնեցի կամերային ոչ կոմերցիոն արտ-ամսագիր theNorDar, որն աշխատում է միայն հատուկ ձևաչափով։ Սկզբում դա հայ-ուկրաինական արտ-հրատարակում էր, սակայն Ուկրաինայի հայերն այն չգնահատեցին, և ես շատ խոչընդոտների հանդիպեցի իմ ճանապարհին։ Հերթական  համարը լույս տեսնելուց առաջ մտածում էի՝ արդյո՞ք արժե շարունակել, արդյո՞ք այն պետք է ինչ-որ մեկին, բացի ինձանից։ Սակայն ուկրաինացիներն այն շատ լավ ընդունեցին, և հոբելյանական հրատարակման շնորհանդեսին գրանցվել էին 350-ից ավելի մարդ, որոնցից 30 էին միայն հայեր։ Եվ եթե սկզբում այս փաստն ինձ վշտացնում էր, ապա հետագայում ես հասկացա՝ մեդիան պետք է ստեղծել նրանց համար, ում այն իսկապես հարկավոր է, օրինակ՝ ինձ նման սկսնակ երիտասարդների համար։

Գլխավոր հրատարակչությունների խմբագիրները մեզ զանգում և խնդրում էին տրամադրել ամսագրում ընդրկված հերոսների կոնտակտները։ Ամսագիրը նոր անուններ էր բացահայտում, այսինքն նպատակը լիովին արդարացված էր։

-Ինչու՞  և ինչպե՞ս որոշեցիր զբաղվել հենց այս ուղղությունով։

-Ես մանկուց նկարում եմ, սակայն, ընդունվելով Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի լավագույն համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ես ժամանակավոր թողեցի նկարչությունը։ Մի քանի տարի անց ընկերս ինձ մատիտներ, ներկ և Moleskine ջրաներկի համար մի նոթատետր նվիրեց։ Երբեք ջրաներկով չէի նկարել, կարծում եմ, դա ամենաբարդ տեխնիկան է։ Ջրաներկը սխալներ չի հանդուրժում և «զիջումներ» չի ընդունում, ինչպես արեցիր, այդպես էլ կստացվի։

Այդ ժամանակ ես որոշեցի՝ եթե չստացվի, էլ չեմ փորձելու։ Բայց․․․ստացվեց։ Ես սեղանիս դրված ծաղկեփունջը նկարեցի, և մինչև հիմա լավագույն նկարազարդն եմ այն համարում, իսկ դա հազվագյուտ երևույթ է, չէ՞ որ հինգ տարի է անցել արդեն․․․

Այս ամենին զուգահեռ ես հայտնվեցի UkrainianFashionWeek–ի սպասարկող անձնակազմում, որտեղ իմ պարտականություններն էին դիմավորել հայտնի մարդկանց և ուղեկցել նրանց ցուցադրության ժամանակ իրենց հատկացված տեղերը։ Աշխատելով իրենց հետ մի քանի սեզոն՝ ես ուսումնասիրեցի Ուկրաինայի նորաձևության շաբաթի ողջ ներքին խոհանոցը։ Գիտեի, թե ինչպես են պատրաստվում հավաքածուները, ծանոթացա բոլոր դիզայներների հետ, տեսա այն ամենն, ինչ կատարվում է հետնաբեմում և հասցրեցի ավելի քան 250 ցուցադրություն տեսնել։

Ես մի մեծ փորձ ձեռք բերեցի և այսպես սկսեցի համատեղել նկարազարդումն ու նորաձևությունը՝ նկարելով էսքիզներ ցուցադրությունների համար, պրինտեր՝ հավաքածուների համար, դիզայներների ցուցադրությունների համար հրավիրատոմսեր  պատրաստել, նորաձևության պատմություններ հրապարակել գլամուրային ամսագրերում և այլն․․․

-Նորաձևության ոլորտը քեզ միանգամի՞ց ընդունեց։

-Երբ գտնվում ես ճիշտ միջավայրում, ամեն բան ինքն իրեն է ստացվում։ Ես շատ ազնիվ և բաց եմ եղել յուրաքանչյուր պատվիրատուի հետ և խոստովանել եմ, որ ինքնուս եմ և ամեն բան չէ, որ գիտեմ։ Սակայն դա ինձ հնարավորություն տվեց փորձել ամեն ինչ, սովորել սեփական սխալների օգնությամբ, զարգանալ և որոշակի համբավ ձեռք բերել այդ շրջապատում։ Հետևաբար, նկարազարդման բնագավառում իմ հմտությունների հետ աճում էր պատվիրատուների և ընկերների քանակը։

-Ինչպե՞ս  ծնվեց «Խառնածինները» նախագիծը։

-Երկու տարի առաջ theNorDar ամսագրի շրջանակներում մենք սկսեցինք համաուկրաինական «Խառնածինները» պրոյեկտը։ Նկարահանում և զրուցում էինք տարբեր ազգային ծագում ունեցող մարդկանց հետ։ Այսպես մեկուկես տարվա ընթացքում մենք լուսաբանեցինք Ուկրաինայի հայտնի և ակտիվ 50 մարդկանց, և ամեն նոր հերոսը չեր կրկնում նախորդի ծագումը։ Նախագիծն ընդգրկեց 60-ից ավելի ազգություններ։ «Խառնածինները» շատ սիրվեց Ուկրաինայում։

-Կցանկանայի՞ր նույն նախագիծը իրագործել Հայաստանում։

-Արդեն․․․Անցած ամռանը մենք արդեն 10 «խառնածին» հերոսների նկարահանել ենք Հայաստանում, և ես մտադիր եմ շարունակել պրոյեկտը այլ երկրներում։
Նախագիծը հնարավորություն տվեց theNorDar-ին լինել միակ միջազգային արտ-լրատվամիջոցը հետխորհրդային տարածաշրջանում։ Նման մեկ ուրիշը չգիտեմ։

-Դժվար չէ՞ հիմա աշխատել Ուկրաինայում։

-Կարծում եմ՝ Ուկրաինան հիմա գտնվում է նույն պայմաններում, ինչ ամբողջ աշխարհը։ Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում, և այս ամենն անցնելու համար մեզ մնում է միայն աշխատել և մաքսիմալ որակ և ազնվություն հաղորդել մեր ապրելակերպին։ Վատագույն դեպքում ՝ ուղղակի համակերպվել։ Ուկրաինայում հիմա հեշտ չէ, սակայն որտե՞ղ է հեշտ։

Մարդկանց որոշակի մի խավ գոյություն ունի, որը միշտ բողոքում է՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչպես են ապրում։ Ես բողոքելու պատճառներ չունեմ․ պատվերներս վերջ չունեն, որովհետև ես անդադար աշխատում եմ, նաև  ինձ վրա։ Խանգարել մեզ աճել, զարգանալ և երջանիկ լինել կարող ենք միայն մենք ինքներս։

-Ինչպե՞ս  ես վերաբերվում շոու-բիզնեսի ներքին խոհանոցին։

-Շոու-բիզնեսն ընդամենը շոու+բիզնես է։ Վերջ։ Ես անտարբեր եմ և հանգիստ այդ առումով։ Կարելի է ասել, որ ինչ-որ չափով ես արդեն այնտեղ եմ, որովհետև դա քեզ կլանում է, և դու կամ նրա մեջ ես, կամ՝ նրանից դուրս։

Այս «հավաքատեղին» մեջ շատ մարդիկ կան, և մենք ինքներս ենք ընտրում մեզ հարմար միջավայրն ու շրջապատը։  Իսկ այն իր հերթին ընտրում է մեզ, և մենք էլ խճանկարի նման դասավորվում ենք՝ ձգելով մեզ նմաններին։ Շոու-բիզնեսը նույն կանոններով է գործում, ինչպես  մեկ այլ խոշոր բիզնես։

-Ո՞ւմ  կնշես հայկական ծագումով ուկրաինացի աստղերից։

-Ի դեպ, շատ են, օրինակ՝ հրաշալի երաժիշտ և ընկեր Ջամալան, ում մայրը հայ է, իսկ հայրը՝ Ղրիմի թաթարներից է։ Առաջին անգամ հենց նա պատմեց մեզ իր ընտանիքի բարդ ճակատագրի մասին «Խառնածինները» նախագցի շրջանակներում։ Հրաշալի, խորը աղջիկ է, եթե չեք լսել նրա երաժշտությունը, լսեք անպայման։ Մանավանդ, որ նա այս տարի ներկայացնելու է Ուկրաինան Եվրատեսիլում։ Շատ տպավորված եմ  եմ Վարդայով և նրա նվաճումներով։ Հաշվի առնելով նրա բարդ մանկությունն ու երեխաների քանակն ընտանիքում՝ նա գովասանքի է արժանի, քանի որ կարողացավ ինքնուրույն հասնել բարձունքներին և ճանաչմանը։

-Ուկրաինան ընտրել է Ջամալային՝ Եվրատեսիլում ելույթ ունենալու համար։ Ինչպե՞ս ես գնահատում նրա շանսերը։

-Ես շատ ուրախ եմ մրցույթի ընտրության գործընթացով, որն անցավ Ուկրաինայում։ Այն շատ ազնիվ էր և ճիշտ։ Համաուկրաինական էր։ Սա նոր մակարդակ է։ Ուրախ եմ ուկրաինացիների ընտրության համար. արժանի ընտրություն է։ Ջամալան հիանալի երգչուհի և երաժիշտ է։ Երգի խոսքերը գրել է նույպես իմ ընկեր Արտ Անտոնյանը։ Երգի մեջ հնչելու է դուդուկը՝ Արմեն Կոստանդյանի կատարմամբ։ Մի՞թե հրաշալի չէ։
Ես հաստատ համոզված եմ, որ Ջամալան ըստ արժանվույն կներկայացնի Ուկրաինան, իսկ մնացածը՝ հանգամանքների, փողի, քաղաքականության, երկնքի աստղերի և զգեստի կարերի զուգադիպումն  է (ժպտում է)։

-Դու ծանո՞թ ես հայ դիզայներների և նրանց աշխատանքների հետ

-Հետևում եմ գրեթե բոլոր դիզայներների գործունեությանը։ Շատերից հարցազրույց ենք վերցրել theNorDar– ի համար՝ Արամ Նիկոլյան, Գևորգ Շադոյան, որն, ի դեպ, Լվով եր եկել իր հավաքածուն ներկայացնելու։ Նույնպես հարցազրույց եմ ունեցել Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։ Նրանց հագուստով ես ինքս լուսանկարվել  եմ  theNorDar-ի էթնիկական հատուկ պրոյեկտի համար։ Եվ, իհարկե, հետևում եմ հայ դիզայներների գործունէությանը, որոնք Հայաստանից դուրս են ապրում․ նրանք շատ են, և դա անչափ ուրախացնում է։

-Զգացմունքներդ Հայրենիքի նկատմամբ

-Հայաստանը տուն է։ Գիտեք, այնպիսի մի լքված հայրական տուն, որտեղ դու ժամանակ առ ժամանակ վերադառնում ես, որտեղ, չգիտես ինչու, միշտ լավ է, անկախ փոշուց և դատարկ պատերից, որտեղ դու սիրում ես ամեն ինչ՝ չնայած բոլոր թերություններին և անհարմարություններին․․․սակայն, որտեղ դու էլ երբեք չես ապրի․․․

NEWS.am STYLE-ը աջակցության համար շնորհակալություն է հայտնում Դարյա Մովչանյուկին, առանց որի այս հարցազրույցն, իհարկե, կկայանար, սակայն բավականին ուշ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել