Շատ շուտով` ապրիլի սկզբին, մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը կրկին հանդես կգա որպես հաղորդավարուհի: Շուշանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում վարելու է մասնագիտական հաղորդում, որը վերաբերում է մոդելներին եւ ուղղված է Հայաստանում մոդելային բիզնեսի զարգացմանը.
«Սա իմ հեղինակային հաղորդումն է, այն պետք է նպաստի Հայաստանում պրոֆեսիոնալ մոդելինգի զարգացմանը»,-մեզ հետ զրույցում նշեց Շուշանը` փոքր-ինչ մանրամասնելով հաղորդման բնույթը.

«Կլինի քասթինգ, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր մոդելային արտաքինով անձիք: Հեռուստաշոուի ժամանակ լինելու են հետաքրքիր եւ ուսուցողական փուլեր, որոնց ընթացքում կունենանք նաեւ պրոֆեսիոնալ մոդելներ: Ամեն փուլից հետո մասնակիցների թիվը կրճատվելու է»,-ասում է մոդելը, որը հանուն նոր հաղորդաշարի դիմել է նաեւ ոճային փոփոխությունների: Նա ներկել է վարսերն ու հաճախում է մարզասրահ, որպեսզի ամբողջովին համապատասխանի նոր հաղորդման հաղորդավարուհու կարգավիճակին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Շուշան Երիցյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
