Նա սկսել է իրեն ուրիշ կերպ պահել: Պահվածքում փոփոխությունները տարբեր կարող են լինել. նա գուցե սկսել է պակաս հետաքրքրությամբ շփվել քեզ հետ, ցրված տեսք ունի կամ էլ՝ հակառակը, սկսել է սովորականից ավելի հաճախակի նվերներ եւ ծաղիկներ գնել: Հոգատարության անսպասելի դրսեւորումները նույնիսկ կոնֆետա-ծաղկեփնջային շրջանում կարող են դավաճանության ցուցիչ լինել. նա իրեն մեղավոր է զգում եւ ջանում է քավել մեղքը:
Դու նրա մոտ պահպանակներ ես տեսել: Բայց դա պաշտպանվելու ձեր եղանակը չէ: Նրան ինչո՞ւ են պետք դրանք, եթե դու արդեն երկար տարիներ հակաբեղմնավորիչներ ես խմում:
Նա սկսել է աննշան բաների համար խաբել քեզ: Ինչպե՞ս պարզել՝ տղան իրոք դավաճանել է քեզ: Ցանկացած տղամարդ, որը դավաճանում է, կնյարդայնանա` ջանալով թաքցնել իր արարքները: Նա կսկսի հաճախ խաբել քեզ, շփոթվել իր խոսքի, խոստումների, պլանների մեջ: Առաջին հայացքից դա կարող է անմեղ մոռացկոտություն լինել, բայց եթե դու գնալով ավելի հաճախակի ես տարօրինակ ստեր նկատում, զգուշանալու պատճառ կա:
Նա փոխել է կենսակերպը: Ցանկացած տղամարդ կարող է հանկարծ սպորտով զբաղվել եւ ավելի շատ հետեւել իրեն: Գուցե նա ուղղակի հասկացել է, որ տարիները գնում են եւ ժամանակն է հետեւել սեփական առողջությանը եւ արտաքին տեսքին: Իսկ գուցե նոր սերն է նրան ներշնչել նման քայլի դիմելու:
Նա սեքս չի ուզում: Կամ էլ ուզում է անհամեմատ ավելի քիչ, քան նախկինում: Ուշադրություն դարձրու նրա սեռական ակտիվությանը: Եթե նա համարյա նախաձեռնություն հանդես չի բերում, դա կարող է նշանակել, որ սիրուհի ունի: Կամ էլ սեռական-հոգեբանական խնդիրներ կան: Եվ մեկը, եւ մյուսը պարզաբանման կարիք ունեն:
Նրա ճաշակը փոխվել է: Քո սիրելին հանկարծ որոշել է բուսակեր դառնալ: Կամ էլ չինական խոհանոցի կրքոտ երկրպագու է դարձել: Ուրեմն ինչ-որ բան սխալ է, հատկապես եթե մինչ այդ նա այնքան էլ չէր հետաքրքրվում խոհարարական նորույթներով: Անկախ նրանից` տղան քեզ դավաճանում է, թե ոչ, փորձիր հետաքրքրվել նրա նոր հակումներով եւ պարզել, թե դրանք որտեղից են հայտնվել: Դա կօգնի պահպանել մտերմությունը եւ փոխըմբռնումը:
Նա դժգոհ է քեզնից: Մշտական հանդիմանությունները կարող են նշանակել, որ տղամարդը քեզ ուրիշի հետ է համեմատում` նոր ընկերուհու, որն այժմ նրան իդեալական է թվում: Եթե նրան դուր չես գալիս, արժե՞ ընդհանրապես միասին լինել:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ , ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք