Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքը կշարունակվի Լոնդոնում. ելույթ կունենան Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը

15:25, 28 մարտի

Արդեն խոսել ենք, որ շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը (նրան հետո տեսել են Մոսկվայում գնումներ անելիս), Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան: Հետո նաեւ հայտնի են դարձել հատուկ այդ հանդիսության համար Մոսկվա ժամանած աստղերի հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո էլ Սթինգն է ստացել, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան. Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրոյով:

StarHit-ը հայտնում է, որ շքեղ հանդիսության հյուրերը դեռ մտադիր են շարունակել իրենց տոնակատարությունը: Ինգուշների ավանդույթներով՝ հարսանեկան արարողությունը կարող է տեւել մեկ շաբաթ, այնպես որ եւս մեկ տոնական օր Գուցերիեւները մտադիր են նշել նեղ շրջանակով Լոնդոնում:

Ճիշտ է, այնտեղ արդեն ոչ թե 600 հյուր կհավաքվի, այլ երիտասարդների հարազատներն ու ամենամտերիմ ընկերները: Հավանաբար այդ փակ ու մասշտաբներով ավելի համեստ միջոցառման ժամանակ ելույթ կունենան Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել