Մինչ Ռուսաստանում եւ մեր երկրում տնտեսական ճգնաժամ է, որը մեզ դրդում է համատարած խնայողությունների, ռուսական հասարակության վերնախավը համոզիչ կերպով ամբողջ աշխարհին ապացուցում է, որ Ռուսաստանի համար ոչ մի պատժամիջոցներ սարսափելի չեն, չէ՞ որ դրանք ոչ թե նրանց, այլ հասարակ ժողովրդին են վերաբերում:
Anews.com kայքը ներկայացրել է ֆոտոհաշվետվություն վերջին տարիների ամենաճոխ ռուսական հարսանիքների մասին, իսկ NEWS.am STYLE–ը նման հարսանիքներին տոնողներին անկեղծորեն խորհուրդ է տալիս համարել, որ իրենք մասնակցում են «Խնջույքի ժանտախտի ժամանակ»:
1. Ամենատիեզերականը

Որտեղ, երբ. Տվերսկայա շրջանի Radisson Blu զբոսաշրջային հյուրանոցում, փետրվարի վերջին հանգստյան օրերին
Հարսնացու՝ 25-ամյա Ալինա Մոնոսովա, «Սիստեմա» ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Լեոնիդ Մոնոսովի դուստրը:
Փեսացու՝ 25- ամյա գործարար Պավել Կալտուրին, կորպորատիվ սպորտի սիրահար, Профессиональные и торговые автоматы ընկերության սեփականատեր Վլադիմիր Կալտուրինի որդին:
Մանրամասները՝ Planet of PandA «Պավելի ու Ալինայի մոլորակ» կոչվող տեսարանի համար դահլիճն ու նախասրահը՝ 4 հարկ բարձրությամբ տիեզերքի էին վերածել, բուտաֆորիական մոլորակներով ու աստղերով: Նորապսակներն արարողությունից հետո ակրոբատների հետ սավառնում էին օդում:

Նույնիսկ հաղորդավարներն էին «տարաշխարհիկ»՝ Արեգակ տղամարդն ու Լուսին կինը

Հյուրերին զվարճացնում էին Դոմինիկ Ջոքերը, Պոլինա Գագարինան ու «Լենինգրադ» խումբը: Հենց միայն Շնուրովին 70 հազար եվրո են վճարել, իսկ բոլոր եգիչների ընդհանուր հոնորարը կազմել է 10 մլն ռուբլի:

Չմոռանանք նաեւ հարսանեկան տորթն ու աներեւակայելի հրավառությունը
Հաշիվը՝ ավելի քան 60 մլն ռուբլի հաշվի չառնելով աստղերի հոնորարները
2. Ամենաոճայինը

Երբ, որտեղ. Ֆրանսիական Պրովանս, 2015-ի օգոստոս
Հարսնացու՝ 29-ամյա Մարիա Բայբակովա, «Օնեքսիմ դեվելոփմենթ» ընկերության նախագահ եւ արվեստի գործերի աշխարհի ամենահայտնի կոլեկցիոներ Օլեգ Բայբակովի դուստրը ( լուսանկարում նա է դստեր հետ)

Փեսացու՝ 30-ամյա ֆրանսիացի ֆինանսագետ Ադրիեն Ֆոր
Մանրամասներ՝ խորհրդանշական հանդիսություն հարազատների ու ընկերների համար L'Oustau de Baumanière լյուքս ռեստորանում: Հանրահայտ ոճաբանների հեղինակած չորս զգեստ, երեք հարյուր հյուր, հրասքանչ տեսարան դեպի Պրովանս, երեք օր շարունակվող տոնակատարություն:

Հիշեցնենք որ Մարիա Բայբակովան հայտնի է դարձել Tatler-ում տպագրված իր «կավատիրական» հոդվաածով այն մասին, թե ինչպես է պետք վարվել տան սպասավորների հետ: Մասնավորապես նա խորհուրդ էր տալիս երբեք սպասավորների հետ սեղան չնստել ու չբղավել նրանց վրա քանի որ «բարկությունը եւ մյուս ուժեղ զգացմունքները պետք է արտահայտել միայն երբ քեզ հավասարի հետ ես խոսում»: Բայբակովայի հոդվածը բուռն քննադատության ալիք էր բարձրացրել, նա նույնիսկ ստիպված էր ինչ- որ անհեթեթ արդարացումներ հրապարակել:
3. Ամենաներկայացուցչականը

Որտեղ ու երբ՝ մերձմոսկովյան «Սկոլկովո» գոլֆ ակումբում, 2015-ի հունիսին
Հարսնացու՝ 18- ամյա Մարիա Չիգիրինսկայա, խոշոր ներդրող Ալեքսանդր Չիգիրինսկու դուստրը, շինարարական մագնատ Շավա Չիգիրինիսկու զարմուհին:
Փեսացու՝ Սեմյոն Կրուտիր, մոսկվացի գործարար Արկադի Կրուտիրի որդին
Մանրամասներ՝ երիտասարդներին ամուսնացրել են հրեական համայնքի ավանդույթներով՝ Ռուսաստանի գլխավոր ռաբբին Բեռլ Լազարի մասնակցությամբ: Հենց միայն լիբանանցի դիզայներ Զուխաիր Մուրադի հեղինակած հարսանեկան զգեստը տարբեր գնահատականներով 1-ից 15 մլն ռուբլի արժեր:

Հյուրերի թիվը 800-ի էր հասնում՝ միլիարդատերեր ու հանրահայտ մարդիկ՝ Աբրամովիչից սկսած մինչեւ Յուդաշկին ու Կրուտոյ:

Շոու՝ Թամադայի դերում Մաքսիմ Գալկինն ու Վիկտորիա Լոպիրեւան էին, երգիչներից ելույթ են ունեցել Թամարա Գվերձիտելին, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը ու Անժելիկա Վարումը:

Հաշիվը՝ համեստ գնահատականներով՝ 30 մլն ռուբլի, 20 մլն հոնորար էլ հաղորդավարաներին ու երգիչներին
4. Ամենաճոխը

Երբ ու որտեղ. Մոսկվա, «Սաֆիսա» պալատ ռեստորան, 2016-ի մարտի 26
Շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին երգում էին Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը ու Ալլա Պուգաչովան:

Հարսնացուն՝ 19 ամյա Խադիջա Ուժախովա, ատամնաբուժական բուհի ուսանողուհի
Հաշիվը՝ կովկասյան պորտալների տեղեկություններով՝ Գուցերիեւների հարսանիքի ծախսը գերազանցել է նրանց փոքր հայրենիքի՝ Ինգուշեթիայի բյուջետը (հունվար- փետրվար ամիսներին հանրապետությունը մոտավորապես 2 մլրդ ռուբլի է ծախսել):

Ընդ որում մոսկովյան հանդիսությունը միայն սկիզբն է՝ ասում են, որ հարսանիքը կշարունակվի Լոնդոնում, որտեղ երիտասարդների ու նրանց ընկերների համար կերգեն Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը: Եվ առհասարակ պսակադրությունը տոնելու են 10 օր, որից հետո ռուսական հասարակության նորակազմ ընտանիքին անմոռանալի մեղրամիս է սպասվում:
5. Ամենաթանկ ռուսական հարսանիքը
Որտեղ ու երբ. Լազուրե ափ, 2005-ի սեպտեմբեր
Փեսացուն ու հարսնացուն՝ ՄԴՄ Բանկի սեփականատեր (այդ պահին) ապագա խոշոր էներգաարդյունաբերող Անդրեյ Մելչինենկոն ու նախկին «Միսս Հարավսլավիա» Ալեքսանդրա Կոկոտովիչ
Մանրամասներ՝ 10 տարիների ընթացքում այդ հարսանիքի մասին այնքան առասպելներ են հյուսել, որ հիմա դժվար է ճշմարտությունը հորինածից զանազանելը: Թվարկենք միայն մամուլում հիշատակված հիմնական փաստերը:
Հատուկ հարսանիքի համար Մելչինենկոն մի քանի մեծ հողատարածք է գնել Անտիբ հրվարդանի վրա՝ այնտեղ հիմա միլիարդատեր ամուսինների ամառանոցն է:

Պսակադրությունը հին ռուսական եկեղեցում էր, որը իբրեւ ապամոնտաժել էին Պոդմոսկովյեից ու տեղափոխել Ֆրանսիա, հետո էլ վերադարձրել իր տեղը ( ասում են նաեւ, որ դա ընդամենը եկեղեցու կրկնօրինակն էր, որը օլիգարխի պատվերով էին կառուցել)
300 հյուրերի համար մասնավոր օդանավեր էին պատվիրվել ու հինգաստղանի հյուրանոց Կաննում, համարներում կանանց սպասում էին երեկոյան զգեստներ, իսկ տղամարդկանց՝ Armani սմոքինգներ (ըստ երեւույթին մտերիմներին ավելորդ ծախսերից ազատելու համար):
Հարսանցուն չորս սպիտակ զգեստ է փոխել, որոնց հեղինակը բրիտանական թագավորական ընտանիքի անձնական դիզայներն էր, բայց գլխավոր հարսանեկան զգեստը ամերիկյան մոդելյեր Վերա Վոնգն էր:
Հարսանցուին փեսացուի նվերներից մեկը Van Cleef & Arpels թանգարանից ադամանդյա թագն էր, որը պատրաստվել էր անձամբ Գրեյս Քելիի պատվերով:
Շոու՝ հյուրերին զվարճացնում էին Ուիթնի Հյուսթոնը, հայր եւ որդի Խուլիո եւ Էնրիկե Իգլեսիասները, Քրիսթինա Ագիլերան ( որն իբրեւ իր երեք հիթերի կատարման համար 3.6 մլն դոլար է ստացել) եւ 200 կրկեսային արտիստներ
Ֆրանսիական աղբյուրները վստահեցնում են, որ հարսանիքին ներկա էր անձամբ Վլադիմիր Պուտինը: Հաշիվը՝ 35-40 մլն դոլար:

Համեմատության համար ասենք, որ մոտավորապես նույնքան արժեր 2011-ին բրիտանական գահի ապագա ժառանգորդ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հարսանիքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը