«Եվրատեսիլ 2016»-ի երկու կիսաեզրափակիչների մասնակիցների ելույթների հերթականությունն արդեն որոշված է։ Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է թե ինչ հաջորդականությամբ են 37 երկրների ներկայացուցիչները բեմ բարձրանալու եւ պայքարելու եզրափակիչի 20 ուղեգրերի համար։
Այսպիսով, Եվրատեսիլ 2016-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում (մայիսի 10-ին), յոթերորդ համարի ներքո՝ մրցելով Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Չեռնագորիայի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան։
Ի դեպ, այս հերթականությունն ընտրվել է, որպեսզի շոու-ծրագիրն ավելի հետաքրքիր ու դիտարժան լինի։ Կազմակերպիչները պնդում են, որ այսպես նրանց կհաջողվի խուսափել նույնանման երգերի կրկնությունից եւ ելույթների ընթացքում բեմի դեկորներն ավելի արագ կփոխվեն։
Աղբյուրը՝ Wiwibloggs
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ