Ամերիկահայ հայտնի պարող եւ խորեոգրաֆ Միհրան Կիրակոսյանին Հայաստանում ճանաչում են, որպես աստղային պարող, որը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է համագործակցել աշխարհի ամենահայտնի աստղերից շատերի` Մադոննայի, Ռիկի Մարտինի, Սելենա Գոմեսի, Շակիրայի. Բրիթնի Սփիրսի, Արիանա Գրանդեի եւ այլոց հետ:
2010 թ-ին նա երգչուհի Էմմիի հետ մասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին: Չնայած երգիչներին չհաջողվեց ստանալ ուղեգիր դեպի Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթ` նրանց Hey զուգերգը համարվում էր այդ տարվա ֆավորիտներից:
Արդեն տեւական ժամանակ է պարողը չի այցելել Հայատան: NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Միհրանի հետ՝ պարզելու, թե ինչ նախագծերով է զբաղված խորեոգրաֆն այս շրջանում.
-Միհրան, ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:
-Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 6 տարի առաջ՝ 2010 թ-ին: Հիմա երբ հետ եմ նայում, բավականին, երկար ժամանակ է անցել…
-Հայտնի է, որ երկար ժամանակ համագործակցել եք Մադոննայի, Ռիկի Մարտինի, Սելենա Գոմեսի եւ մի շարք այլ աշխարհահռչակ երգիչների հետ: Այսօր շարունակո՞ւմ եք իրականացնել նման աստղային համագործակցություններ:
-Այլեւս չեմ պարում արտիստների հետ: Այժմ նրանց հետ համագործակցում եմ, որպես խորեոգրաֆ եւ ռեժիսոր: Այս ընթացքում աշխատել եմ ամերիկյան The Voice նախագծի վրա: Աշխատում եմ թե արտիստների, թե նրանց մասնակիցների շուների վրա, համագործակցում եմ ժյուրիի անդամների` Շակիրայի, Սի Լո Գրինի եւ Բլեյք Շելդոնի հետ: Մեզ հետ աշխատում են նաեւ այլ տաղանդավոր խորեոգրաֆներ եւ ռեժիսորներ:
Բացի դա, որպես խորեոգրաֆ աշխատել եմ մի շարք արտիստների կենդանի շոուների վրա: Նրանց թվում են` Ludcaris-ը, Վիկտորիա Ջասթիսը, Big Time Rush-ը, Սելենա Գոմեսը, Afrojaցk-ը, Եվա Սիմոնսը, Քելլի Ռոուլանդը եւ այլք:
Եղբորս` Գոռ Կիրակոսյանի եւ հորս` Կարո Կիրակոսյանի հետ այժմ աշխատում ենք պարային մի շոուի վրա: Հուսով եմ` այն կներկայացնենք նաեւ Հայաստանում:
Այժմ ունեմ նաեւ իմ պրոդյուսերական ընկերությունը, որը հիմնել ենք եղբորս հետ միասին: Այն կոչվում է Mihran K. Productions, որը զբաղվում է ֆիլմերի, գովազդների, տեսահոլովակների եւ բեմականացումերի ստեղծմամբ:
-Այդքան հայտնի արտիստների նշեցիք… Իսկ կա՞ մեկը, որի հետ դեռեւս չեք աշխատել, բայց շատ կցանկանայիք իրականացնել նաեւ այդ համագործակցությունը:
-Եթե պարելու մասին է խոսքը, ապա այլեւս ցանկություն չունեմ որեւէ աստղի հետ պարելու: Այդ երազանքս իրականացրել եմ տարիներ առաջ: Այժմ կյանքիս այլ փուլում եմ գտնվում, որտեղ երազանքներս եւ նպատակներս այլ են:
-Հանդես եք եկել նաեւ որպես երգիչ: Նոր երգեր եւ տեսահոլովակներ այլեւս չե՞ք պատրաստվում ներկայացնել:
-Երբեք ինձ չեմ համարել ռեփեր կամ երգիչ: Ես դա արել եմ միայն հաճույքի համար եւ շատ ուրախ եմ, որ մարդիկ ինձ ընդունեցին նաեւ այդ տեսանկյունից: Այժմ ինքս եմ աշխատում շատ արտիստների հետ, զբաղվում եմ նրանց մենեջմենթով: Հիմա MiMOSA անունով հայտնի դիջեյի մենեջերն եմ:
-Ասում են` երեխաները հաճախ ժառանգում են իրենց ծնողների տաղանդը: Երկու դուստր ունեք. Նրանք հետաքրքրվո՞ւմ են երաժշտությամբ եւ պարով:
-Այո, եւ Սոֆյան, եւ Լիլին սիրում են երգել ու պարել: Այնուամենայնիվ, նրանք դեռեւս 4 տարեկան են եւ ավելի շատ հետաքրքրվում են նրանով, ինչով բոլոր երեխաներն են հետաքրքրվում այդ տարիքում:
-2010 թ-ին դուք եւս Էմմիի հետ զուգերգով մասնակցեցիք «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին: Այժմ Հայաստանը մրցույթում ներկայացնելու ցանկություն չունե՞ք:
-Ոչ, այլեւս նման հետաքրքրություն չունեմ:
-Իսկ հետեւո՞ւմ եք մրցույթին: Այս տարվա մեր մասնակցի` Իվետա Մուկուչյանի եւ նրա երգի մասին ի՞նչ կասեք:
-Անկեղծ ասած` վերջին չորս տարիների ընթացքում, ընդհանրապես չեմ հետեւել «Եվրատեսիլին»: Նույնիսկ, չգիտեմ, թե ովքեր են ներկայացրել Հայաստանը վերջին տարիներին: Իվետային եւ նրա երգին եւս ծանոթ չեմ:
-Մոտ ապագայում Հայաստան այցելելու ծրագրեր ունե՞ք: Կա՞ն նախագծեր, որոնք ցանկանում եք այստեղ իրագործել:
-Ներկա պահին Հայաստան այցելելու ծրագրեր չունեմ: Հաշվի առնելով աշխատանքիս բնույթն ու զբաղվածությունս` մոտ ապագայում դժվար նման ծրագրեր ունենամ: Այս պահին ամբողջությամբ կենտրոնացած եմ խորեոգրաֆիայի, մենեջմենթի, ռեժիսուրայի եւ պրոդյուսինգի վրա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Միհրան Կիրակոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»