Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Դիզայներ Կատյա Ավետիսյան. «Երեւանի շենքերին նկարելը միայն իմ գաղափարը չէր» (ֆոտո)

21:06, 19 փետրվարի

Տաղանդավոր դիզայներ Կատյա Ավետիսյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մասնակցել մի քանի լուրջ նախագծերի։ Հենց նրանն է Երեւանի շենքերին նկարելու գաղափարը, ինչով հիանում են մեր երկրի համարյա բոլոր բնակիչները։ NEWS.am STYLE-ը որոշեց ավելի մոտ ծանոթանալ այս տաղանդավոր մադրու հետ։ 

 Կատյա, պատմիր նախագծերի մասին, որոնց մասնակցում ես։

 Քանի որ Շարմ-Հոլդինգ գովազդային գործակալության արտ-տնօրենն եմ, տվյալ պահին ընթացող նախագծերի մասին տեղեկություններ չեմ կարող տալ։ Սակայն կասեմ. շատ հետաքրքիր է դրանց մասնակցելը, քանի որ մեր բաժինն այդպես էլ կոչվում է՝ ստեղծագործական։ Նախկին աշխատանքներից մի քանիսը կարող եք տեսնել ընկերության կայքում։ 

Ինչո՞ւ ես հենց այս մասնագիհությունն ընտրել։ 

Դա իմ արյան մեջ է, քանի որ տատիկս ու հորաքույրս նկարչուհի են, հայրս, եղբայրս եւ ազգականներիս մեծ մասը՝ ճարտարապետ։ Եւ այս հետաքրքրությունն իմ մեջ ի հայտ է եկել վաղ տարիներից։ 

Տոների ժամանակ քաղաքի շենքերին նկարելը քո՞ գաղափարն էր։ 

Նախագծի վրա աշխատել է Շարմ-Հոլդինգի ստեղծագործական խումբը։ Իմ բախտը բերել է կոլեկտիվի առումով. մեզ մոտ ամեն ինչը ստեղծագործական է։ Մենք (մեր ընկերությունը) քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ որոշել էինք տոնական ձեւավորում անել՝ զարդարելով քաղաքն ու ուրախացնելով մայրաքաղաքի բնակիչներին։ Գաղափարը աշխատակիցների հետ համատեղ է ծնվել, ինչն էլ ինձ օգնել է գործն ավարտին հասցնել։ Ի դեպ, շնորհակալ եմ բոլորին, ով օգնել ու մասնակցել է իրագործմանը։ 

Պատմիր քաղաքի համար արած քո վերջին նախագծի մասին։ 

Անկեղծ ասած, դրանք շատ են, երկար կպատմեմ… Այդ մասին կպատմեմ հաջորդ հարզացրույցի ժամանակ, լանի որ այս մեկը չի հերիքի (ծիծաղում է)։

Աշխատանքդ շա՞տ ժամանակ է խլում։ 

Իմ աշխատանքն ինձ համար պարտականություն չէ։ Սա իմ կենսակերպն է, այդ պատճառով էլ դժվարանում եմ սահմանները գծելը։ 

Սիրում ես հայ աստղերի ծաղրանկար անել։ Պատմիր դրա մասին։ Ո՞ւմ ես նկարել, եւ ինչպե՞ս են նրանք վերաբերվել դրան։ 

Շատ պատահական ստացվեց, ինքնաբուխ… Մի օր երեկոյան թուղթն ու մատիտը ձեռքիս նստած էի համակարգչի դիմաց, եւ ծնվեց այդ գաղափարը։ Այժմ ծաղրանկարները շատ են եւ շուտով դրանք որոշ նկարների կվերածեմ ու մտածում եմ դրանք նվիրել նախատիպերին։ Հուսով եմ, վերջնական արդյունքն իրենց դուր կգա…

Ձեւավորել ես Եվա Ռիվասի ալբոմը։ Պատմիր տպավորություններդ։ Ինչպե՞ս է նրա հետ աշխատելը։ 

 Մոտ երկու տարի առաջ ինձ զանգեցին ու հաղորդեցին, որ հատուկ պատվեր կա, որը ոչ ստանդարտ մտածողություն ու գաղափար է պահանջում։ Անկեղծ ասած, պատվիրատուն հստակ պահանջ չուներ։ Ինձ լիովին ստեղծագործական ազատություն տրվեց (դրա համար շնորհակալ եմ, նման պահերին իսկական արարիչ ես քեզ զգում)։ Եվայի հետ ծանոթացանք նախագիծն ավարտելուց հետո, իսկ ինձ ոգեշնչում էին «ApricoteStone» երգի երաժշտությունն ու բառերը։ Դրան գումարած, ինձ դիմել էին Եվրատեսիլից մոտավորապես 15 օր առաջ, եւ անհրաժեշտ էր հասցնել նաեւ սկավառակները թողարկել։ Մի խոսքով, ստացվեց հայավարի. Ե՞րբ է անհրաժեշտ աշխատանքը։ Երեկ։ Սակայն ես հասցրի ամեն ինչ։ 

Կարող եմ մի բան ասել. դատելով մեկաբանություններից, բոլորին դուր է եկել, քանի որ արձագանքները ե՛ւ Հայասանից էին, ե՛ւ արտասահմանից։ 

Ո՞րն է քո երազանքի նախագիծը։ 

Դա կլինի համատեղ ստեղծագործական նախագիծ՝ երեխա սիրելիից։ 

Ո՞րն է Կատյա Ավետիսյանի ստեղծագործական կարգախոսը։ 

Դիզայն այն է, երբ դուր է գալիս։ 
Զրուցեց Մարինա Ադուլյանը




Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել