«Եվրատեսիլ» 2016-ի Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն պրոմո-տուրի շրջանակներում ապրիլի 3-ին այցելել է Հայաստան։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ նախքան թռիչքը տեղեկացել է Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության մասին, սակայն չի հետաձգել իր այցը։
«Ինձ տեղեկացրել էին ներկա իրավիճակի մասին, բայց ես հետ չկանգնեցի եւ ցանկացա գալ եւ լինել Հայաստանում։ Իհարկե, ինձ հաճելի չէ այս իրավիճակը, բայց շատ կարեւոր է, որ իմ երգի միջոցով ես քարոզեմ խաղաղություն: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում ցանկանում եմ, որ խաղաղություն տիրի եւ պատերազմական իրավիճակներ չլինեն»,- ասել է երգչուհին, որը Հայաստան է եկել նաեւ Իվետային ավելի լավ ճանաչելու նպատակով: Ի դեպ գեղեցկադեմ Իրան ձեռնունայն չէր եկել Հայաստան։ Նա Իվետայի համար Մալթայից գիրք է բերել, որը պատմում է Մալթայի մասին է։
Երգչուհին նշեց, որ շատ է հավանել մեր մասնակցին. «Իվետան շատ գեղեցիկ, տաղանդավոր, դինամիկ երգչուհի է։ Շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան։ Երկուսիս մեջ էլ ընդանուր բաներ կան։ Իմ եւ Իվետայի գլխավոր նմանությունն այն է, որ երկուսս էլ մեծ ոգեւորությամբ ենք անում այն, ինչ անում ենք»։
Երգչուհին նաեւ երկու ազգությունների մեջ է տեսնում նմանություն։ Նրա խսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Մալթայում մարդիկ շատ հյուրընկալ են։ Երկու ազգերն էլ կարեւորում են ընտանեկան ջերմությունը։
«Իսկապես հրաշալի երկիր է Հայաստանը։ Եղել եմ Գառնիում, Գեղարդում։ Համտեսել եմ հայկական կերակրատեսակներ, որոնք անմահական համ ունեին։ Ինձ շատ է դուր եկել հայկական բանջարեղենի թարմությունը, մուրաբաները եւ հայկական լավաշը»,-ասել է Իրան։
Երգչուհին նշեց, որ արձակուրդներին մեծ սիրով նորից կգա Հայաստան, քանի որ տեղի բնությունը նրան շատ է դուր եկել։
«Իվետան շատ է պատմել Հայաստանի տեսարժան վայրերի մասին։ Նա ասել է, որ լեռներում կարող ենք պիկնիկի գնալ։ Իսկապես, կցանկանայի ավելի շատ բան տեսնել այստեղ»,- ավելացրել է երգչուհին։
Անդրադառնալով եվրատեսիլյան իր Walk on Water երգին` Իրան նշել է. «Երգն այն մասին է, որ անհնարին ոչինչ չկա եւ ամեն մարդ կարող է տեսնել այդ երգի մեջ իրեն։ Հաճույքով եւ մեծ զգացողությամբ եմ այն կատարում։ Կարծում եմ` հենց դրա համար էլ մարդիկ պետք է քվերակեն այս երգի օգտին»։
Իրան լսել է նաեւ Իվետայի «Love Wave» երգը. Իր իսկ խոսքով՝ շատ է հավանել թե երգը, թե տեսահոլովակը. «Շատ եմ հավանել։ Կարծում եմ, որ տարբերվող երգ է։ Այն ժամանակակից է եւ յուրահատուկ հնչողություն ունի, ինչը շատ է կարեւորվում վերջին շրջանում «Եվրատեսիլում»: Համոզված եմ՝ բեմականացումն էլ նույնքան յուրահատուկ կլինի։ Բնականաբար, չեմ կարող ասել, թե որ հորիզոնականները կզբաղեցնեն մեր երգերը, բայց վստահ եմ՝ տասնյակի մեջ կլինենք»,- ասել է երգչուհին։
Բացի Իվետայի երգից, Իրա Լոսկոն հավանել է նաեւ Ֆրանսիայի, Իսրայելի եւ Իսպանիայի ներկայացուցիչների կատարումները:
Լրագրող եւ Լուսանկարիչ՝ Մելինե Տոնոյան








Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ , ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք