Հոլիվուդի ամենահմայիչ դերասաններից Ջորջ Քլունին, որը քիչ առաջ այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, այս պահին հանդիպում է հաստատության ուսանողների հետ։ NEWS.am STYLE-ի թղթակցին հաջողվել է զրուցել դպրոցի սաներից մեկի՝ Ղազախստանից եկած Ախանի հետ, որը պատմել է, թե ինչպես է անցել 54-ամյա արտիստի եւ աշակերտների հանդիպումը, որը նա դեռ երկար կհիշի.
«Քլունիի հետ հանդիպումը կյանքիս լավագույն ակնթարթն էր։ Մենք շատ երկար էիք սպասել նրան։ Ուսանողները հատուկ ելույթ եւ անակնկալ էին պատրաստել հոլիվուդյան աստղի համար։ Այժմ նա շրջում է դպրոցում, որի հովանավորներից մեկն է»,- նշել է Ախանը։
Նշենք, որ ապրիլի 22-ին Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին արդեն հասցրել է լինել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ Երեւանի կոնյակի գործարանում, ինչպես նաեւ մասնակցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Ջորջ Քլունին կիսվել էր իր առաջին տպավորություններով՝ նշելով, որ շատ է հավանել հայերին եւ հայկական խոհանոցը, սակայն կարծում է՝ այն ծանր է եւ կարող է գիրացնել։
«Եթե Հայաստանում երկար մնամ, լավ կգիրանամ՝ 400 ֆունտ»,- կատակել էր Քլունին։
Նյութը՝ Սյունե Առաքելյանի եւ Ամալյա Գաբրիելյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից