Ինչպես արդեն գիտես, այս սեզոնի նորաոճ միտումներն աներեւակայելիորեն բազմազան են: Մարզակոշիկներից մինչեւ մյուլեր. մենք ընտրել ենք 3 ամենաարդիական նմուշները:
Կապերով բոկոտիկներ

2000-ականների միտման հաղթական վերադարձն է. կապերով կոշիկներ եւ բոկոտիկներ: Ո՞ր կոշիկն է նորաոճ համարվում: Սրանք արդեն հունական ոճով սանդալներ չեն, այլ շքեղ կոշիկներ ատլասե ժապավենով կամ նուրբ կապերով, որոնք ագուցվում են կոճի վրա: Այն նրբաճաշակ բոկոտիկները կարող են լինել գրեթե հարթ ներբանների վրա` ցածր քառակուսի կրունկով, ինչպես նաեւ բարակ, բարձր կրունկի վրա` սուր քթով: Դեկորները եւս աչքի է ընկնում բազմազանությամբ` նրբագեղ համեստ տարբերակներից մինչեւ շքեղորեն զարդարվածները:
Մարզակոշիկներ

Առանց մարզակոշիկների, մենք արդեն վաղուց չենք կարողանում պատկերացնել մեր զգեստապահարանը: Բայց այս սեզոնին կարելի է հարմարավետ եւս մի բան փորձել. մարզական ոճի սանդալներ: Լայն գոտիներով եւ զանգվածեղ պլատֆորմով մոդելները քեզ պետք կգան եւ արձակուրդի օրերին, եւ աշխատավայրում, եւ երեկույթին. չէ՞ որ դրանք կարելի է կրել ինչի հետ, ասես: Ընդամենը ջանա խուսափել ամբողջությամբ մարզական կերպարներից` ջինսերի եւ սվիթշոթի հետ: Ավելի լավ է նման սանդալները եւ մարզակոշիկները փորձել զգեստի հետ, միդի-կիսաշրջազգեստի կամ տղամարդկային ոճով տաբատի:
Ճտքակոշիկներ՝ տղամարդկային ոճով

Հատկապես պլատֆորմի վրա: Այս սեզոնին պլատֆորմի վրա կոպիտ ճտքակոշիկներ կարելի է հանդիպել գործնականում յուրաքանչյուր հավաքածուում: Դրանք հրաշալիորեն կհամադրվեն կարճ բաճկոնի եւ բոհո ոճում ռոմանտիկ զգեստի հետ, ինչպես նաեւ գրասենյակային հագուստի` նորաոճ կարճացված տաբատի եւ ժակետի: Եթե քեզ դուր չի գալիս կոպիտ պլատֆորմը եւ ավելի դասական մի բան ես ուզում, ավանդական օքսֆորդներ փնտրիր, մանավանդ որ այս գարնանը կարելի է մեղմ, պաստելային երանգների ճտքակոշիկներ գտնել: Եվս մի ունիվերսալ տարբերակ` լոֆերներ, հատկապես թավշակաշվից եւ լաքապատ կաշվից:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»