Մայիսի 6-ին Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի երկրորդ, ցնցող փորձը շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմին։ Երկրորդ անգամ Իվետան ներկայացավ հենց այն զգեստով, որով նա ելույթ կունենա կիսաեզրափակիչ փուլում։ Այն գրեթե նույն ոճի է, ինչպես առաջին փորձի ժամանակ, պարզապես ավելի շքեղ ու բեմական։ Պակաս բեմական ու արտիստիկ չէր նաեւ երգչուհին, որի կատարման ժամանակ, ինչպես Իվետայի հետ զրույցում նշել է բրիտանական Wiwibloggs-ի թղթակիցը՝ բոլոր լրագրողները միանգամից քարացել են։
Ազնվորեն պետք է խոստովանեմ, որ երբ դու բեմ բարձրացար, մամուլի կենտրոնում բոլորը միանգամից լռեցին։ Առաջին անգամ նման բան եղավ։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեցար։
Ես կատարելապաշտ եմ, եւ նույնիսկ եթե մի մանրուք կատարյալ չէ, ես կենտրոնանում եմ դրա վրա, քանզի չեմ կարող վայելել մնացածը, եթե օրինակ իմ մազերը, կամ շրթներկը իդեալական չէ։ Եվ հենց սա է հիասքանչ ելույթ ունենալու գրավականը։
Բացի փորձերից Իվետան նաեւ խոսել է երգի ընտրության, տեսահոլովակի նկարահանումների մասին, ինչպես նաեւ պատմել է, թե ինչպես են հայտնել, որ հենց ինքն է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2016-ին։
«Սկզբում ինձ զանգեցին ու հարցրեցին, թե ինչ ծրագրեր ունեմ եվրատեսիլյան այս օրերին, եւ երբ նորից կապ հաստատեցին ինձ հետ, ես արդեն հասկացա, թե ինչու են հենց ինձ զանգում»։
Wiwibloggs-ը նշել է, որ Իվետան շատ յուրօրինակ կյանքի պատմություն է ունի։ Ծնվել է Հայաստանում, վեց տարեկանում մեկնել Գերմանիա՝ հետաքրքրվելով, թե ինչ զգացողություններ է ունեցել մի երկրից մյուսը տեղափոխվելիս։
«Չեմ հիշում, քանի որ շատ փոքր էի։ Ինձ համար փոքր-ինչ անսովոր էր Հայաստան հետ վերադառնալը։ Բայց այժմ ինձ վերջապես հաջողվել է իմ հոգում զգալ այդ երկու պետությունները։ Ես մտածում եմ գերմանացու, սիրում՝ հայի նման։ Հայերը շատ կրքոտ են, զգացմունքային, իսկ գերմանացիներն ավելի սառն են»։
Հարցին՝ ինչ է հաղթանակը քեզ համար, Իվետան պատասխանել է, որ նա պետք է ցնցող ելույթ ունենա, իսկ մնացածն արդեն իր ձեռքերում չէ։
Իսկ հայ երկրպագուների սպասելիքների մասին հարցին, Իվետան նշել է, որ այն երջանիկներից է, որ ամբողջ երկիրն իր թիկունքում կանգնած է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց՝ Յանա
Լուսանկարները՝ երգչուհու Facebook-յան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը