Ամուսնալուծության «նորաձեւությանը» միացել է Քլոե Քարդաշյանը: Երեկ 15 ամսվա ամուսնական կյանքից հետո իր ամուսնուց՝ Ջոնի Դեպից, բաժանվելու մասին հայտնել էր Էմբեր Հերդը:
Նրա օրինակին է հետեւել նաեւ Քիմ Քարդաշյանի քույրը, որը Լամար Օդոմից բաժանվելու դիմումն արդեն ներկայացրել էր, սակայն երբ ամուսինները պետք է ապահարզանի հարցերով զբաղվեին՝ Լամարը մարմնավաճառների ու թմրադեղերի հետ «կրքոտ» երեկույթից հետո կոմայի մեջ էր ընկել:
Հիմա Լամարը ուշքի է եկել, նորից սկսել է խմել, չնայած բժիշկները արգելում են: Եվ ըստ երեւույթին հենց դա էլ վերջնականապես սպանել է Քլոեի հույսը՝ վերականգնել Լամարի հետ հարաբերությունները:
TMZ-ը հայտնում է, որ Քլոեն ապահարզանի համար իր դիմումը պաշտոնապես պատճառաբանել է նույն «անհաշտելի տարաձայնություններով»: Երկու կողմերն էլ դեռ պայմանավորվում են, ու ըստ Քալիֆորնիայի օրենքների ապահարզանը կարող է ձեւակերպվել դիմումը ներկայացնելուց միայն վեց ամիս հետո
Պորտալի աղբյուրները հայտնում են, որ ամուսնալուծության մասին որոշումը փոխադարձ է: Քլոեն ու Լամարը ընկերական հարաբերություններ են պահպանում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը