«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

America’s Got Talent-ից հետո ինձ ավելի շատ մարդիկ սկսեցին ճանաչել. NEWS.am STYLE-ի բացառիկ ֆոտոշարքը` պարող Վարդ Մարգարյանի հետ

11:17, 2 հունիսի

Երիտասարդ ու տաղանդավոր պարող եւ պարուսույց Վարդ Մարգարյանին աշխարհը, հատկապես, սկսեց ճանաչել America’s Got Talent շոուից հետո, որտեղ Վարդը ելույթ ունեցավ 96-ամյա Տաո Պորչոն-Լինչի հետ: Նրանք իրենց համարով կարողացան տպավորել  ոչ միայն ժյուրիի աստղային անդամներին` Հոուի Մենդելին, Հովարդ Սթերնին, Մել Բիին եւ Հեյդի Քլումին, այլեւ բոլոր հեռուստադիտողներին:

Տաղանդավոր հայ պարողն այժմ գտնվում է Հայաստանում: Օգտվելով առիթից` հանդիպեցինք Վարդի հետ` զրուցելու ստեղծագործական նորությունների մասին: Հայտնի պարողը նաեւ լուսանկարվեց NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում.

-Վարդ, ի՞նչն է քեզ այս անգամ բերել Հայաստան. անձնակա՞ն, թե՞ գործնական ծրագրերով ես եկել:

-Միշտ փորձում եմ իմ զբաղված առօրյայից ժամանակ գտնել եւ գալ Հայաստան, տեսնել ընտանիքիս անդամներին  եւ բարեկամներիս: Այս տարի էլ շատ կարեւոր առիթ ունեմ…. Եղբորս հարսանիքն է: Հիմնականում դա առիթ դարձավ, որ գամ Հայաստան:

-Որքա՞ն ժամանակ ես մնալու Հայաստանում: Ինչպե՞ս է անցնում ժամանակդ այստեղ:

-Մոտ երկու շաբաթ այստեղ եմ. հունիսի 6-ին արդեն կվերադառնամ Միացյալ Նահանգներ: Այստեղ հիմնականում ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ:

-Լավ, խոսենք գործնկան նորություններից: Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ  նշել էիր, որ ընկերոջդ` բալետի առաջատար պարող Էդուարդ Սարգսյանի հետ մտադիր եք հիմնել պարային ստուդիա Լոս Անջելեսում: Ի՞նչ փուլում են այսօր այդ աշխատանքները:

-Աշխատանքները բուռն գործընթացի մեջ են: Ծրագրում ենք բացել հայկական ակադեմիական ստուդիա, որպեսզի զարգացնենք պարի բոլոր բնագավառները:

-Իսկ զգացե՞լ ես` կյանքդ ինչ-որ կերպ փոխվե՞լ է America’s Got Talant-ին մասնակցելուց հետո:

-Այդ նախագծից հետո ավելի շատ սկսեցին ինձ ճանաչել, ինչը էլ ավելի բարենպաստ էր ԱՄՆ-ում իմ գործունեության համար:

-Ի դեպ, դեռ շփում ունե՞ս քո պարընկերուհու` 97-ամյա Տաո Պորչոն-Լինչի հետ:

-Այո, դեռ համագործակցում ենք: Այժմ նա Նյու Յորքում է բնակվում, ես` Կալիֆորնիայում: Վերջերս նամակ-հրավեր ստացանք. Օգոստոսի 24-ին պետք է մեկնենք Ֆրանսիա, որտեղ մասնակցելու ենք Got Talent նախագծի բացմանը:

-Ձեր ելույթից հետո շատերն էին հիացմունք արտահայտում այն բանի համար, որ դու շատ զգույշ էիր պարում Տաոյի հետ: Դժվա՞ր էր իրականացնել այդ համարը:

-Իր հետ աշխատելը հեշտ էր, ինչին նպաստեց նաեւ իմ պարուսույց լինելը, քանի որ իմ խմբում էլ կան մեծ տարիքի պարողներ: Ինչ-որ տեղ պետք է լինես նաեւ հոգեբան եւ բժիշկ, որ հասկանաս` ինչ մեթոդներ պետք է կիրառել այս կամ այն շարժումն անելիս:

-Պարային այլ համագործակցություններ իրականացնելո՞ւ ես առաջիկայում:

-Իմ պարային ասպարեզն այնպիսին է, որ հիմնականում արտասահմանյան պարողների հետ են լինում համագործակցություններ. Ինձ հաճախ հրավիրում են տարբեր շոուների մասնակցելու: Հայկական պարը տարբեր պարային ոճերի հետ միաձուլելով ավելի յուրահատուկ եմ դարձնում իմ ոճը, ինչն էլ գնահատվում է շատերի կողմից:

-Հետեւո՞ւմ ես հայ պարողների գործունեությանը: Ի՞նչ կասես նրանց մասին:

-Մի քանի օր առաջ Պարի պետական անսամբլի համերգին էի հրավիրված: Շատ ոգեւորված էի. իսկապես, ցանկանում էի տեղիցս վեր կենալ եւ պարել: Եթե հետագայում կարողանամ իմ վարպետության դասերով ինչ-որ օգնություն ցուցաբերել այս ոլորտին, միշտ պատրաստ կլինեմ դա անել:

-Վարդ, տարիներ առաջ մեկնեցիր ԱՄՆ հենց պարով զբաղվելու համար. Ի՞նչ է քեզ համար պարը:

-Պարն իմ կյանքի մեծագույն իմաստներից է: Զբաղվել եմ պարով մայրիկիս շնորհիվ: Պարով ապրում եմ , պարով աշխատում եմ եւ սնվում: Դա ինձ համար հոգեւոր սնունդ է, որն ինձ օգնում է նաեւ ամենադժվար իրավիճակներում: Միայն պարն է ինձ ամուր պահել, օգնել, որ հաստատվեմ ԱՄՆ-ում եւ հասնեմ հաջողությունների: Կյանքում ունեմ երկու հոբբի` մեկը պարն է, մյուսը` ձի քշելը: 

Ուսումնասիրել եմ պարի բոլոր բնագավառները` հայկական, ժողովրդական, մոդեռն, հիփ-հոփ, լատինո…Ի դեպ, լատինաամերիկյան պարերի ոլորտում ես բավականին պահանջված եմ ԱՄՆ-ում, քանի որ ես այս պարատեսակի մեջ միաձուլում եմ բոլոր ժանրերը:

-Կարելի՞ է ասել, որ պարային ժեստերի միջոցով ավելի հեշտ ես արտահայտվում, քան խոսքի:

-Այո, դա այդպես է: Ես ինձ չեմ համարում տեխնիկապես լավ պարող, սակայն ինձ ամերիկյան շուկան հավանում է այն պատճառով, որ կարծում եմ` կարողանում եմ շարժումներս մատուցել զգացմունքների տեսքով:

-Պարային ոլորտի վարպետներից ո՞վ է քե ոգեշնչել. ո՞ւմ շնորհիվ ես սիրել պարը:

-Դեռ փոքր տարիքից ինձ համար պարային իդեալ է եղել իմ ուսուցչուհին` Իրինա Սարուխանյանը, իսկ ԱՄՆ-ում ոգեշնչման աղբյուր դարձավ Ջոն  Հալոնը, որը, ցավոք սրտի, արդեն մեզ հետ չէ…

-Ի՞նչ ես կարծում` պարը մարդու մեջ ի ծնե պետք է լինի, թե՞ յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ սովորել պարել:

-Նախ պետք է ունենաս պարելու ունակություն, այնուհետեւ ձգտես այն զարգացնել: Ամենակարեւորը պետք է զգաս երաժշտությունը, պետք է հասկանաս, թե ինչ ես ցանկանում արտահայտել  պարի միջոցով:

-Աշխատում ես նաեւ որպես պարուսույց: Ըստ քեզ` ի՞նչ որակներ պետք է ունենա լավ պարուսույցը: Քո խորհուրդը` բոլոր պարուսույցներին.

-Պարուսույց բոլորն էլ կարող են լինել,սակայն դժվար է ասել` արդյո՞ք կկարողանաս աշակերտներիդ լավ արդյունքի հասցնել: Առաջին հերթին` ուսուցչի կարիերան պետք է լավ մակարդակի վրա լինի, որպեզի մարդիկ, իսկապես, վստահեն նրան: Սակայն լինում է նաեւ հակառակը. շատ լավ պարողներ չեն կարողանում դասավանդել: Ինքս առաջին հերթին պարի դասը սկսելուց առաջ մտածում եմ` իսկ ի՞նչ կցանկանայի ես, որպեսզի ինձ դասավանդեին: Նախ եւ առաջ` հասկանում եմ, թե ինչու եմ գտնվում այդ ստուդիայում, հետո նոր սկսում եմ դասս: Կարծում եմ` պարուսույցը պետք է լինի լավ հոգեբան…

-Վարդ, եթե չլիներ պարը…

-Ես այն կստեղծեի… (ծիծաղում է)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել