«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Շոումեն Արմեն Պետրոսյան. «Կյանքում ընդհանուր ոչինչ չունեմ այն Մենչի հետ, ում էկրանին են տեսնում»

20:52, 25 փետրվարի

Հայ դերասան, շոումեն ու պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ով հանդիսատեսին ավելի հայտնի է Մենչ անունով, շատ քիչ է երեւում եթերում։ NEWS.am STYLE –ը որոշեց պատճառն իմանալ, ինչպես նաեւ մի փոքր բացել նրա անձնական կյանքը։

Արմեն, վերջերս անհայտացել եք էկրաններից։ Ինչո՞ւ։

Չեմ անհայտացել, պարզապես ինձ ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայի մտքերս հավաքել ու հանդիսատեսին նոր հեռուստահաղոդումներով ներկայանալ։ Արդեն մեկ տարի է, ինչ չեմ երեւում էկրանին, սակայն հեռուստատեսությունից չեմ հեռացել։ Հումորիստական հաղորդումներից հեռանալու համար զբաղվել եմ տարբեր նախագծերով, որոնցում չեմ մասնակցել եւ որոնք չի կարելի «իմը» համարել։

Ինչո՞ւ այլեւ չկա «Բլեֆը»։

Նախագիծը փակվեց, քանի որ թե՛ մասնակիցները, թե՛ թեմաները սպառվել էին։ Մյուս կողմից, չեմ բացառում, որ հաղորդումը երբեւէ կվերականգնվի։

Ձեր սերնդի ներկայացուցիչները՝ դուք, Մկոն, Հայկոն, Ռաֆոն եւ այլն, կարծես թե իրենց տեղը զիջել են ավելի երիտասարդ սերնդին։ Այժմ նրանք են փայլում էկրանին, նրանց են ուղղված հիացած հայացքները։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ չեք համագործակցում։

Ես ինձ բավական երիտասարդ եմ համարում եւ չեմ պատրաստվում հանձնվել։ Դեռ շատ ասելիք ունեմ հանդիսաեսին, ամենեւին էլ չեմ սպառվել։ Իսկ ինչ վերաբերում է տեղը զիջելուն, ապա ես միայն կուրախանամ դրանից։ Բոլոր ցանկացողների հետ էլ համագործակցում ենք։ Եւ մեր շարքերը համալրվում են ավելի երիտասարդ կադրերով։

Ե՞րբ կլինի Yere1-ի նոր սեզոնը։

Այժմ հենց դրանով էլ զբաղվում ենք, աշխատում ենք նոր սերիաների վրա։ Մայիսի կեսերին հաղորդումը եթեր դուրս կգա։ Խոստանում եմ, որ նոր սյուժեներ կլինեն։

Հետաքրքիր է, որ ձեր անձի մասին հայ հանդիսատեսը ոչինչ չգիտի։ Ինչպիսի՞ն է Արմեն Պետրոսյանը կյանքում։

Կյանքում ընդանուր ոչինչ չունեմ այն Արմենի հետ ում տեսնում եք էկրանին։ Ես ավելի լուրջ ու զուսպ մարդ եմ։

Ձեր կածիքով հումորը կյանքում պե՞տք է։

Բնականաբար, իմ կյանքը չի կարող հումորից զուրկ լինել։ Ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր մարդու կյանքում պարտադիր կետ է։

Ի՞նչ հագուստ եք նախընտրում։

Սիրում եմ հագնվել ազատ ոճով, թեեւ երբեմն նախընտրում եմ եւ դասականը։

Ի՞սկ բրենդը նշանակությու ունի։

Ինչ-որ բան չեմ ուզում առանձնացնել։

Դուք շատ զբաղված եք։ Հասցնո՞ւմ եք երեխաներին բավարար ժամանակ տրամադրել։

Այո, տեսնում եմ նրանց առավոտյան ու երեկոները։ Եւ ազատ ժամանակս ձգտում եմ ընտանիքիս հետ անցկացնել։

Արդեն որոշել եք, թե ո՞ր ուղղությամբ կգնան ձեր երեխաները։

Ոչ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի իր համար։ Թող իրենք ընտրեն իրենց զբաղմունքն ու գտնեն իրենց ճանապարհը։ Իսկ ես պազապես կաջակցեմ ու կօգնեմ նրանց։ Ուզում եմ, որ նրանք հայրենասեր լինեն, բարեհամբույր ու մարդկային։

Ձեր խորհուրդը հայ հայրերին։

Ամուր բռնեք ձեր ընտանիքներից, քանի որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, բացի ճիշտ ու ամուր ընտանիքից։

Զրուցեց Մարինա Ադուլյանը



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search