Warner Bros., DreamWorks, Sony Pictures, FOX` սրանք այն հայտնի ստուդիաների մի մասն են միայն, որտեղ աշխատել է ամերիկահայ մուլտիպլիկատոր Ելենա Գեոդակյանը: Իր 20 տարիների գործունեության ընթացքում Ելենան աշխատել է այնպիսի հայտնի մուլտֆիլմերի ստեղծման շուրջ, ինչպիսիք են` «Կամելոտը փնտրելիս», «Երկաթե հսկան», «Ճանապարհ դեպի Էլ Դորադո», «Սինբադ», «Քունգ ֆու պանդա» եւ այլն:
2006 թ-ից մուլտիպլիկատորը զբաղվում է «Սիմփսոնները» հայտնի շոուի աշխատանքներով:

Ելենան այս օրերին Հայաստանում է, որտեղ իր փորձով սիրով կիսվում է հայրենակիցների հետ: NEWS.am STYLE-ը չէր կարող նման առիթը բաց թողնել եւ չհետաքրքրվել սիրված մուլտֆիլմի անիմատորից, թե ինչպես են ստեղծվում Սիմփսոնները եւ ինչով է պայմանավորված դրա համաշխարհային հաջողությունը.

Ամուսնու` Գագո Հովհաննիսյանի եւ դստեր` հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի հետ, որն, ի դեպ, ռեփեր Միշոյի կինն է
«Շուրջ տասը տարի է, ինչ աշխատում եմ «Սիմփսոնները» նախագծի շուրջ` որպես անիմատոր: Ահա, թե ինչ է մտնում իմ աշխատանքի մեջ. Նախ եւ առաջ` ես ստեղծում եմ հերոսների բեքգրաունդի տեսարանը, նրանց գլխավոր գործողությունների դիրքերը, այնուհետեւ տալիս եմ նրանց շարժումը` ներառելով աուդիոն, երկխոսությունները եւ այլն: Հետո մենք կատարում ենք անիմացիան. մենք նկարում ենք cintiq-ի` համակարգչի էկրանի վրա»,-ասում է Ելենան, ըստ որի` շոուի հաջողությունը մի քանի փաստերով է պայմանավորված.

Ելենան դստեր` Սոնայի հետ
«Պատճառներից մեկը կարծում եմ այն է, որ այս շոուն ծիծաղեցնում է շատ երեխաների, բայց եւ պարունակում է մեծահասակների համար նախատեսված կատակներ, ինչի շնորհիվ այն գրավում է տարբեր տարիքի հեռուստադիտողներին: Այն երգիծանքի միջոցով ներկայացնում է մշակութային, քաղաքական, կենցաղային եւ այլ ոլորտների թերի կողմերը: Հեռուստաշոուի մյուս առավելությունն այն է, որ այնտեղ ներկայացված է սովորական ընտանիքի պատմություն, որի անդամները հոգատար են միմյանց նկատմամբ:

Ելենայի աշխատանքներից
Կարծում եմ` սիրված են անգամ երկրորդական կերպարները: Եվ բացի դա` շոուն գեղեցիկ եւ հետաքրքիր գույներով եւ պատկերներով է մատուցվում, ինչը եւս գրավում է երկրպագուներին»:

«Սիմփսոնների» համահեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Մեթ Գրոունինգի հետ
Բացի վարպետության դասերից` Ելենան Երեւանում է նաեւ ընկերներին եւ բարեկամներին տեսնելու եւ պատմամշակութային վայրեր այցելելու նպատակով.
«Հունիսի 15-ին կմեկնեմ Եվրոպա, որտեղից արդեն ամսի 25-ին կվերադառնամ Լոս Անջելես»,-ասում է մուլտիպլիկատորը, որը դեռ մի շարք ծրագրեր ունի իրականացնելու մուլտֆիլմերի հեքիաթային աշխարհում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը