1. Կնոջ ամուսնանալու ցանկության մասին բոլորը գիտեն։ Եվ «բոլորը» միայն մայրիկն ու մտերիմ ընկերուհին չեն։ Բառացիորեն բոլորը՝ գործընկերներ, հարեւաններ, քիչ է մնում անգամ երթուղայինի ուղեւորները։ Դա արդեն մոլուցքի է նմանվում, իսկ մոլագարներից, ինչպես գիտենք, առողջ մարդիկ հեռու են մնում։
2. Կինը պատրաստ է իջեցնել իր նշաձողը... էլ չասած, որ նա առհասարակ այդ նշաձողը չունի։ Ով ուզում է լինի՝ ալկոհոլիկ, թմրամոլ, կարեւորը, որ իր կողքին մնա։ Իսկ «խփում է, ուրեմն սիրում է» ասացվածքն էլ նրա կյանքի փիլիսոփայություն է։
3. Կինը բոլորին հայտարարում է, որ իր մասին պետք է հոգ տանել։ Քանի որ նա նուրբ եւ խոցելի է։ Քանի որ նա, ըստ էության, արքայադուստր է։ Նա ինքն էլ չի նկատում, թե ինչպես է հարաբերությունները խնամակալության վերածում։
4. Կինն առաջինն է ամուսնության առաջարկ արել։ Մի քանի անգամ։ Անկեղծ ասած՝ նա իր հետ ամուսնանալ է խնդրում է յուրաքանչյուրին, ում հետ մեկ շաբաթից երկար է հանդիպում։ Ժամանակակից աղջկան ուղղված՝ նախաձեռնողականության կոչը նա հասցրել է ծայրահեղության։
5. Նա մշտապես բողոքում է։ Ընկերներին՝ ծնողներից, քրոջը՝ ընկերներից, գործընկերներին՝ քրոջից, եւ այդպես հավերժական փակ շրջանով։ Իսկ պոտենցիալ սիրելին առաջին իսկ հանդիպմանը իր նախորդի մասին այնպիսի նկարագիր կլսի, որ երկրորդ հանդիպում այլեւս չի լնի։
6. Նա հավատում է, որ ամբողջ աշխարհն իրեն պարտք է։ Եվ եթե տղամարդ է հայտնվում, ապա այդ դժբախտը ստիպված է պատասխան տալ ամբողջ աշխարհի համար՝ ապահովել նրան, զվարճացնել, կատարել քմահաճույքները։ Իսկ դրա դիմաց... նրա ներկայությունը։ Ահա եւ վերջ։
7. Կինը կարծում է, որ հարաբերությունները սեղմում են երկուսի կյանքը։ Այսինքն՝ տղամարդն այլեւս չի կարող 15 րոպեից շատ շփվել ընտանիքի, ընկերների հետ, եւ միշտ՝ նրա ներկայությամբ։ Չէ՞ որ հիմա նրա ընտանիքը ինքն է։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:22, 15 սեպտեմբերի
Դուբայը՝ ինչպիսին դուք այն երբեք չեք տեսել. քաղաքի նոր սեզոնի ուղեցույց17:44, 15 սեպտեմբերի
Խաչիկը պատրաստվում է ամենաքաղցր տոնին․ Գաթայի փառատոնը 10 տարեկան է16:22, 15 սեպտեմբերի
Գլամուրը վերադարձել է. Carolina Herrera-ն 80-ականներից ոգեշնչված շքեղ շոու է կազմակերպել15:30, 15 սեպտեմբերի
Որտե՞ղ դիմագրավել աշխարհի վերջը. Գիտնականները անվանել են Երկրի վրա լավագույն վայրը14:51, 15 սեպտեմբերի
Գանգուրներ զրոյական ձգողականության պայմաններում. NASA-ի տիեզերագնացը ցույց է տալիս, թե ինչպես է խնամում իր մազերը ուղեծրում14:22, 15 սեպտեմբերի
«Մի՛ վախեցեք մեզնից». ԱԲ–դերասանուհին հայտարարել է, որ արհեստական բանականությունը դեռ չի պատրաստվում ոչնչացնել մարդկանց13:43, 15 սեպտեմբերի
Սքութեր Բրաունը ցանկանում է ամուսնանալ Սիդնի Սուինիի հետ. «Նա Սիդնիին համարում է ժամանակակից Մերիլին Մոնրո»13:14, 15 սեպտեմբերի
Գլամուրային բլոգերը մահացել է 40 տարեկանում՝ դեպրեսիայի և ցավոտ հիվանդության դեմ գաղտնի պայքարից հետո12:38, 15 սեպտեմբերի
Սեյվիթին ցնցել է նորաձևության շաբաթը. արծաթափայլ «փշոտ» մազերը հազիվ էին թաքցնում նրա փարթամ կուրծքը12:19, 15 սեպտեմբերի
Սելենա Գոմեսը «Էմմի»-ում վերածվել է ոսկե աստվածուհու. 109,000 դոլար արժողությամբ զարդերը լրացրել են նրա կերպարը11:30, 15 սեպտեմբերի
Իրավիճակներ, որոնցից «չոր» դուրս գալը գրեթե անհնար է․ Արա Ղազարյանը, Հակոբն ու Արմենը՝ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմի մասին11:16, 15 սեպտեմբերի
Հարսանեկան նվեր՝ սկանդալային երանգով. Պուտինին մոտ կանգնած միլիարդատերը վճարել է Թրամփի որդու հարսանիքի համար