Քչերին է հայտնի, բայց գեղեցիկ հայուհին նաեւ նկարչուհի է:
Մոդելինգի, արվեստի եւ մի շարք այլ հետաքրքիր թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը բովանդակալից զրույց ունեցավ
-Ռուբինա, վերջին անգամ ե՞րբ էիր եղել Հայաստանում:
-Վերջին անգամ 6 տարի առաջ եմ եղել այստեղ: Երբ Իսպանիայում էինք բնակվում, ավելի հաճախ էինք այցելում Հայաստան: Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Դեռ մի քանի օր էլ այստեղ եմ լինելու:
-Ինչո՞ւ ընտանիքդ տեղափոխվեց Բարսելոնա: Քանի՞ տարեկան էիր այդ ժամանակ:
-Կարծում եմ` ծնողներս, պարզապես, ցանկանում էին փոխել իրենց կյանքի ռիթմը, իսկ Իսպանիան այն երկիրն է, որը նրանց միշտ է գրավել: Հատկապես, մայրիկս այդ շրջանում իսպանական փիլիսոփայություն էր սովորում համալսարանում: Այդ ժամանակ ես երեք տարեկան էի…
-Իսկ հետո կյանքի բերումով տեղափոխվեցիր Միացյալ Նահանգներ. Այսպիսով` երեք մշակույթների հետ ես առնչվել` հայկական, իսպանական եւ ամերիկյան. Եւ որպես մոդել, եւ որպես արտիստ` ո՞ր մշակույթն է քեզ ավելի մոտ:
-Քանի որ շատ փոքր տարիքում եմ տեղափոխվել Իսպանիա, հնարավորություն չեմ ունեցել շատ առնչվելու մեր երկրի հետ, բայց ընտանիքիս անդամները միշտ հոգացել են, որպեսզի ես հնարավորինս մոտ լինեմ մեր լեզվին եւ սովորույթներին: Այսպիսով, ես միշտ ինձ հայկական մշակույթի մի մասնիկն եմ համարել:
Իսպանիայում բնակվել եմ 13 տարի եւ հպարտությամբ եմ նշում, որ այն եւս կարող եմ իմ տունը համարել: Կարծում եմ` այնտեղի մշակույթը մեծ դեր է ունեցել իմ աշխատանքների վրա: Այնքան շատ բան է իմ մեջ կուտակվել Իսպանիայում, որ երբ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, այն ժամանակ միայն գիտակցեցի, որ իմ ոճը շատ ընդհանրություններ ունի իսպանացի նկարիչների ոճի հետ:
-Ի՞նչն է քեզ ոգեշնչում նկարելիս:
-Այդ հարցին պատասխանելն ինձ համար բարդ է, քանի որ ես կարծում եմ` ամեն ինչից էլ կարելի է ոգեշնչվել: Ամեն ինչ կախված է նկարչի աչքից, նրանից, թե ինչպես է նա տեսնում այդ իրերը:
-Իսկ ինչպե՞ս սկսեցիր զբաղվել նաեւ մոդելինգով:
-Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց մի քանի ամիս անց արդեն ինձ նկատում էին մոդելային գործակալությունները: Մի անգամ մայրիկիս հետ գնումների էի գնացել եւ հենց այդ խանութում ինձ մտեցավ մի գործակալ եւ ինձ տվեց իր այցեքարտը` խորհուրդ տալով, որ դիմեմ իրեն եւ սկսեմ զբաղվել մոդելինգով: Մի քանի ամիս տարակուսելուց հետո, որոշեցի փորձել…Հետո այնքան շատ բան փոխվեց իմ կյանքում… Մինչ օրս չեմ կարողանում հավատալ, որ այդ ամենն իրական է:
-Նկարչուհի լինելը օգնո՞ւմ է քեզ նորաձեւության ոլորտում:
-Մոդել լինելու համար նկարչուհու մանագիտությունը ինձ այնքան էլ չի օգնում, բայց կարծում եմ` այս երկու ոլորտների միջեւ հետաքրքիր կապ կա: Ես երկու դեպքում էլ փորձում եմ ինձ տարբեր կողմերով ներկայացնել:

-Որո՞նք ես համարում քո գլխավոր ձեռքբերումները` թե որպես նկարչուհի, թե որպես մոդել:
-Բացի այն, որ հնարավորություն ունեմ վաճառելու իմ աշխատանքները` նաեւ հպարտ եմ, որ գտել եմ իմ ոճը, որին նայելիս միանգամից կհասկանան, որ տվյալ նկարի հեղինակը ես եմ: Այնուամենայնիվ, կարծում եմ` որպես նկարչուհի դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ, բայց միեւնույն է արդեն ունեմ որոշակի ձեռքբերումներ:

Նաեւ շատ ուրախ եմ, որ որպես մոդել հնարավորություն եմ ունեցել աշխատելու այն բոլոր լուսանկարիչների եւ դիզայներների հետ, որոնց հետ համագործակցելու մասին անգամ չէի կարող երազել: Ամեն օր մի նոր ձեռքբերում եմ ունենում այս ասպարեզում:
-Այնուամենայնիվ, ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ` տեսախցիկների առաջ լուսանկարվե՞լը, թե՞ նկարելը:
-Լուսանկարվելը արվեստի մի տեսակ է, որի հետ ավելի ուշ առնչվեցի, իսկ նկարելն ինձ համար կիրք էր դեռ վաղ մանկությունից եւ կարծում եմ` այն իմ կյանքում միշտ էլ ուրույն տեղ կունենա:
-Հարցազրույցներից մեկում նշել էիր, որ որպես նկարչուհի ոգեշնչվում ես Պիկասոյի, Միրոի, Դալիի եւ այլ հանճարների գործերից, իսկ որպես մոդել` ովքե՞ր են քեզ ոգեշնչում:
-Կոկո Ռոշային միշտ շատ էլեգանտ եւ խարիզմատիկ եմ համարել: Շատ եմ հավանում նրա լուսանկարվելու դիրքերն ու քայլվածքը: Նա ֆանտաստիկ մոդել է:
-Ռուբինա, որո՞նք են լինելու առաջիկայում քո ամենակարեւոր ծրագրերը.
-Այժմ ակտիվորեն վաճառում եմ իմ աշխատանքները եւ մի քանի նոր հավաքածուների շուրջ եմ աշխատում, որոնք հուսով եմ` կցուցադրեմ Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում:
Իսկ որպես մոդել` վերջերս Նյու Յորքի The Lions գործակալության հետ պայմանագիր կնքեցի եւ անհամբերությամբ եմ սպասում, թե ինչ կլինի մոտ ապագայում…
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Ռուբինա Խանզադյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին