1. Նրանք իրենց միայնակ են զգում
Յուրաքանչյուր կին պետք է զգա, որ կարեւորություն ունի: Եթե նրա տղամարդը ասես բացակայում է, չի աջակցում իրեն, նրանից կառչելու ոչ մի պատճառ չկա: Կանայք բնածին դաստիարակողներ են: Իսկ տղամարդիկ, որպես կանոն, հարմարավետության են ձգտում, այդ թվում` հոգեբանական: Պատահում է, որ կանայք իրենց միայնակ են զգում, երբ բավարար հուզական ներկայություն չեն ստանում ուրիշների կողմից: Եվ կամ իրենց համոզում են սեփական ոչնչության մեջ, կամ էլ սկսում են ընդվզել: Ոչ ոք չի սիրում, երբ իրենից խուսափում են: Մանավանդ երբ դա սիրուն է վերաբերում: Եթե ուզում եք հարաբերություններ ունենալ, լսեք ձեր կանանց: Ըմբռնեք, թե նրանք ինչ են ասում: Մի համարեք, թե նրանց խնդիրները ձերից պակաս կարեւոր են:
2. Նրանց չեն ընդունում
Կնոջ համար ավելի տհաճ ոչինչ չկա, քան այն զգացողությունը, երբ նա տարված ինչ-որ բան է պատմում, բայց նրան չեն լսում: Կամ էլ հակառակ իրավիճակը. ամուսինը ինչ-որ բան է պատմում, իսկ դու մի վայրկյան շեղվում ես, եւ նա արդեն եռում է դժգոհությունից, քեզ մեղադրում է, թե «սավառնում ես ինչ-որ տեղ»: Կանանց հուզում են ուշադրության բառերը եւ նշանները: Նա պետք է զգա, որ դուք ընդունել եք իրեն, հարգում եք եւ կաջակցեք: Իսկ եթե նա իր ապրումները պատմում է օգնականին կամ օտար տղամարդուն, նշանակում է ձեզ հետ կապ չի զգում: Բայց առանձնահատուկ ոչինչ մտածել պետք չէ: Ասպետությունն այն է, երբ դուք ուղղակի շփվում եք, սիրում եք եւ երբեմն պատրաստ եք օգնել. օրինակ` թեկուզ երբեմն թափել աղբը կամ արդուկել սեփական շապիկը: Կինը չի կարող առաջ շարժվել, եթե սրտով զգում է, որ ամուսինը սկսել է իրեն ընդունել որպես ինքնին հասկանալի մի բան եւ բոլորովին չի մտածում իր մասին:
3. Նրանք իրենց այլեւս սեքսուալ չեն զգում
Տղամարդիկ սեքսուալ արարածներ են: Եթե նրանք ի վիճակի են սեքսով զբաղվել, գրեթե միշտ կցանկանան դա: Կանանց հետ ամեն ինչ ավելի բարդ է: Նրանց ինտիմ միջավայր է պետք, նախերգանքներ եւ այն զգացողությունը, որ իրենց տղամարդը ամբողջությամբ տենչում է իրենց: Առօրեականությունը սիրո համար իսկական մահվան համբույր է: Կանայք ինքնաբուխության են ձգտում: Նրանք ուզում են, որ իրենց սիրահետեն: Նրանք չեն կարող հանգստանալ, մինչեւ չհամոզվեն, որ մշտապես ձեր գլխում են: Այդ պատճառով եթե կինը տեսնում է, որ ամուսինը կանոնավորապես իրեն խթանում է պոռնոյի միջոցով կամ էլ նայում է ուրիշ կանանց, նա իրեն անվտանգ չի զգա: Եվ քանի որ այդպես է, վաղ թե ուշ նա կսկսի փնտրել այն տղամարդուն, որը նրան կստիպի իրեն առանձնահատուկ զգալ (եւ անկողնում, եւ դրա սահմաններից դուրս): Նա կհամարի, որ «եկել է առաջ շարժվելու ժամանակը»:
4. Նրանք եւս միջին տարիքի ճգնաժամ են ունենում
Չգիտես ինչու`ընդունված է համարել, որ դրանից տառապում են միայն տղամարդիկ: Այսինքն` կյանքի կեսում, այն է` 30 տարեկանից հետո տղամարդիկ սկսում են հուզվել, որ քիչ են վաստակում կամ էլ ընդհանրապես չեն կայացել կյանքում: Կանանց մոտ էլ նույն վիճակն է: Ինքնահաստատվելու համար նրանց նոր հագուստ կամ նոր մեքենա է անհրաժեշտ: Նրանք պետք է իմանան, որ սեքսուալ առումով դեռեւս գրավիչ են իրենց տղամարդկանց համար: Հատկապես այն ժամանակ, երբ ձեր երեխաները համալսարան են ընդունվում եւ հեռանում են: Կամ էլ երբ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ծնողներից մեկին: Կամ էլ երբ ձեր ընտանիքը լուրջ սթրես է ապրում: Կանայք, որոնք ստիպված են լինում քաղցկեղ հաղթահարել կամ էլ այլ հիվանդություններ, հաճախ ի վերջո հեռանում են ընտանիքից, որովհետեւ իրենց այլեւս ցանկալի չեն զգում: Եթե նրանք աջակցություն չեն զգում այն տղամարդու կողմից, որի հետ ապրում են, վաղ թե ուշ կսկսեն նման տղամարդուց ազատվելու միջոցներ մտածել:
5. Իրականում կանայք չեն սիրում կանխատեսելի տղամարդկանց
Տղամարդիկ ապրում են բավականին համարավետ եւ կանխատեսելի ենթածրագրերին համապատասխան: Որքան ավելի ծերանում են, այնքան քիչ են ուզում մասնակցել ուրիշների կյանքին: Բայց յուրքանչյուր կնոջն անհրաժեշտ են երջանիկ պատահականություններ եւ անակնկալներ: Բայց դարձյալ նրանք պետք է իմանան, որ առաջվա պես նշանակություն ունեն: Երբեմն կնոջը ուշադրություն ցույց տալու համար բավական է նրա համար առավոտյան սուրճ պատրաստելը: Եթե դա չկա, ձեր սերը կարող է աննկատ կերպով ընկերության վերածվել: Եվ միայն սերը բավարար չէ, որպեսզի կինն իրեն լավ զգա նման հարաբերություններում: Կինն աքսեսուար չէ: Նա ձեր ուղեկիցն է:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային