«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ոսկե ծիրան»–ը կբացվի քրդական թեմայով ֆիլմի ցուցադրությամբ

17:17, 6 հուլիսի

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի բացումը հուլիսի 10-ին կկայանա Համո Բեկնազարյանի՝ իր տեսակի մեջ բացառիկ «Զարե» քրդական թեմայով  ֆիլմով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի կազմակերպիչներից, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

«Սրանով մենք ցանկանում ենք ցույց տալ հայ ազգի աչալրջությունն ու ուշադրությունը այս թեմայի վերաբերյալ»,-ասաց նա։

Այս տարի, կազմակերպիչների խոսքով, սպասվում է հարուստ արտամրցութային ծրագիր։   ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի համատեղ իրականացրած «Գերմանական կինոյի օր» ծրագրի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կտա վայելել գերմանացի ռեժիսորների լավագույն ժամանակակից գործերը։ Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ տեղի կունենա նաև գերմանահունգարական ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

«Ոսկե ծիրանը» Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ կենրկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին։

Փառատոնը կունենա նաև «Լեհական կինոյի օր», որի ժամանակ կցուցադրվեն Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը։

Փառատոնի տարբեր մրցութային ծրագրերում ընդգրկված են ռուսական արտադրության ֆիլմեր՝ «Ինսայթ» (Ալեոսանդր Կոտտ), «Ձախ ափին հանդիման» (Եվգենի Գրիգորեւ)։

«Ֆրանսիական նոր կինո» ծրագրը ներառում է վերջին շրջանում նկարահանված ֆրանսիական լավագույն ֆիլմերը։ Ծրագրի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» ֆիլմով։

«Ամեն տարի հաճույք եմ ստանում այս փառատոնից, երբ բոլոր կինոմանները համախմբվում են, իսկ հայկական ծիրանի բույրն ուղեկցում է մեզ ամենուրեք։ Կցանկանայի նաև գոհունակությունս հայտնել փառատոնի պատվավոր հյուրի՝ Ժակլին Բիսեի ներկայության առիթով, որն իր գործունեությամբ միշտ կապված է եղել Ֆրանսիայի հետ»,– ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի առաջին խորհրդական Նիկոլա Ֆայը։

Սուսաննա Հարությունյանը երիտասարդներին խորհուրդ տվեց բաց չթողնել հատկապես գերմանական «24 շաբաթ» և ֆրանսիական «Գալիք» ֆիլմերը։

 

Տաթեւեր Լազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search