Առավոտը մենք սկսեցինք ուրախալի նորությունով Սիարայի երկրպագուների համար, որը երեկ ամուսնացել է ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ռասել Ուիլսոնի հետ: Հարսանիքն անցել է անգլիական միջնադարյան ամրոցում՝ Լիվերփուլի մոտ: Եվ չնայած հենց ամրոցի մուտքի մոտ բոլոր հյուրերից վերցրել էին հեռախոսներն ու գաջետները , որպեսզի նրանք ոչինչ չնկարահանեն, բայցեւայնպես մի քանի կադր հայտնվել է համացանցում:

Ի դեպ, Լիվերփուլում հարսանիքից մեկ օր առաջ Սիարան ու Ռասելը բարերից մեկում նախահարսանեկան երեկույթ էին կազմակերպել:


Հանդիսությանը հրավիրված էին երգչուհու ու մարզիկի թվով շուրջ հարյուր ընկերներ ու ընտանիքի անդամները:


Սիարան Roberto Cavalli–ի զգեստով էր:

Ի դեպ, այդ նույն՝ Փեքֆորթոն ամրոցում է անցել նաեւ «Լեստերից» Ջեյմի Վարդիի հարսանիքը:

Համացանցում մի քանի լուսանկար հրապարակել է Ջենիֆեր Հադսոնը, որը Քելի Ռոուլանդի նման ներկա էր միջոցառմանը:

Ի դեպ, Սիարայի ու Ուիլսոնի հարաբերությունները հաճախ էին քննարկվում մամուլում, հիմնականում որովհետեւ զույգը որոշել էր մինչեւ ամուսնություն սեքսով չզբաղվել:
Ֆուտբոլիստը լրագրողներից չէր թաքցնում, որ այդ սկզբունքով է առաջնորդվում կրոնական դրդապատճառներով (մինչ այդ երգչուհին նշանված է եղել ռեփեր Future–ի հետ, որից 2014-ի մայիսին որդի է ծնել, իսկ հետո զույգը բաժանվել էր):

Ի դեպ, TMZ-ը գրում է, որ Սիարան ու Ռասելը պաշտոնապես իրենց ամուսնությունը գրանցել էին երեք օր առաջ ԱՄՆ-ում, պարզապես ոչ մեկին այդ մասին չէին ասել:

Ամրոցը գտնվում է Փեքֆորթոն գյուղից հյուսիս արեւմուտք, Անգլիայի Չեշիր կոմսությունում: Ամրոցը կառուցվել է 19-րդ դարի կեսերին, որպես նստավայր, բայց այն ավելի շատ միջնադարյան ամրոց է հիշեցնում։

Ամրոցում 48 ննջասենյակ կա

Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը