Եւս մեկ անգամ, մինչ ամբողջ աշխարհը հետեւում էր Եվրո-2016-ին, օվկիանոսի մյուս կողմում դերասանուհի Լիվ Թայլերի ընտանիքում նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել:
Ծնվել է 39-ամյա Լիվ Թեյլորի եւ նրա ընտրյալի՝ սպորտային գործակալ Դեյվ Գարդների երրորդ երեխան։ Դերասանուհին աղջիկ է ունեցել եւ իր Instagram-ում հետեւյալ հաղորդագրությունն է հրապարակել:

«Բարեւ!!! Մեր փոքրիկը վերջապես մեզ հետ է: Լուլա Ռոզա Գարդներ: Աստված իմ, մենք այնքան երջանիկ ենք: Սիրտս սիրուց ճաքում է», - Լիվը հուզմունքով մեկնաբանել է լուսանկարը:
«Ուռա, մեր ցնցող աղջիկն է ծնվել` Լուլա Ռոզա Գարդները: Նա առողջ է, սքանչելի եւ, փառք Աստծու, նման է մայրիկին: Հայրիկի արքայադուստրն է: Դե ինչ, այժմ ավագ եղբայրները ստիպված կլինեն մարտարվեստների վարպետ դառնալ եւ օրական 24 ժամ պաշտպանել նրան», - իր միկրոբլոգում իր հերթին գրել է երջանիկ Դեյվը:

Փոքրիկը երկրորդ ընդհանուր երեխան է դարձել զույգի, որն արդեն մեկ տարեկան որդուն` Սեյլորին է դաստիարակում: Լիվը եւ Դեյվը երեխաներ ունեն նաեւ նախորդ ամուսնություններից. Թեյլորը երաժիշտ Ռոյսթոն Լենգդոնից 11-ամյա որդի ունի` Մայլո Ուիլյամը, իսկ Գարդները` նախկին կնոջից` Դավինիա Թեյլորից, 6-ամյա որդի ունի:
Հիշեցնենք, որ մարզական գործակալ Դեյվ Գարդների հետ դերասանուհու սիրավեպը սկսվել է 2014-ի գարնանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը