Չնայած համացանցում շշուկներ են պտտվում այն մասին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը շատ վատ հարաբերություններ ունեն՝ մենք հակված չենք հավատալու, քանզի այդ մասին լուրեր տարածողները ցածր դասի պարբերականներ են։

Սակայն Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագում, երբ ամբողջ ընտանիքը մեկնել էր Իսլանդիա (նշենք որ դա եղել է ապրիլին), 35–ամյա հայուհին նշել է Քանյե Ուեսթի հետ հարաբերություններում բարդությունների մասին։

Ընտանիքը ժամանել է կղզի՝ նշելու Քորթնի Քարդաշյանի ծննդյան տարեդարձը և տաք հոսանքներում լողալու համար:

Եվ պարզվում է, որ այստեղ Քանյեն պետք է նկարահաներ իր նոր տեսահոլովակը եւ գուշակեք, թե ո՞վ կլիներ մի քանի դրվագներում, իհարկե Քիմը։ Նկարահանումները պետք է սկսվեին վաղ առավոտյան, սակայն հերոսուհին՝ Քիմը, ուշացել է, որով էլ զայրացրել էր ամուսնուն:

«Նա զայրացած էր ինձ վրա. ես ուշացել էր առավոտյան նկարահանումներից, սակայն երեկոյան նույնպես նկարահանում կար: Ես ու քույրերս շրջում էինք կղզում, լողում էինք, թափառում Ռեյկյավիկում, ի վերջո, ես ուշացա նաև երեկոյան նկարահանումներից: Քանյեն ցույց չտվեց, որ բարկացած է, պարզապես համբուրեց ինձ ու ոչինչ չասաց, բայց ես կարծում եմ, որ նա հիասթափված է ինձնից: Իմ պատասխանատվության զգացումից։ Մենք միասին ճաշեցինք, բայց Քանյեն շուտ վեր կացավ սեղանից, ես ամաչում էի, որ փչացրել էի իր օրը: Սակայն, նա արագ է մոռանում ու ներում ինձ», - ասել է Քիմը։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:12, 14 սեպտեմբերի
«Ոչ մի թագավորական կարգավիճակ»: Կամիլան ստիպել է Չարլզ III-ին վերջ տալ Հարիի և Մեգանի հավակնություններին12:50, 14 սեպտեմբերի
Իսրայելցի նախարարին դուր չի եկել Գազայի բնակիչների սպանությունների մասին պատմող ֆիլմը. նա պահանջել է օսկարակիր ռեժիսորներին զրկել քաղաքացիությունից12:20, 14 սեպտեմբերի
120 հազար դոլար մեկ երեխայի համար միլիարդատիրոջ համար. փոխնակ մայրը իմացել է ցնցող ճշմարտությունը իր առեղծվածային հաճախորդի մասին11:44, 14 սեպտեմբերի
Սելին Դիոնը չի կարողացել զսպել արցունքները. երգչուհին անկեղծորեն խոսել է անբուժելի հիվանդության դեմ իր պայքարի մասին11:19, 14 սեպտեմբերի
Հայդի Քլումն իր 21-ամյա որդուն 200 հազար դոլար արժողությամբ Ferrari է նվիրել. նա չէր հավատում իր աչքերին10:54, 14 սեպտեմբերի
Բուրգ գերեզմանի փոխարեն. Նիկոլաս Քեյջը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել սեփական թաղման համար10:29, 14 սեպտեմբերի
48-ամյա Աննա Սեմենովիչն ամուսնանում է. երգչուհին հայտարարել է գործարարի հետ նշանադրության մասին09:00, 14 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները