1. Սուրճը կանխարգելում է հիվանդությունները
Հարվարդում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 1-3 բաժակ սուրճը նույնիսկ օգտակար է առողջության համար, որովհետեւ նման չափաբաժինը զգալիորեն նվազեցնում է դիաբետով հիվանդանալու ռիսկը: Եթե խմենք օրական մինչեւ վեց բաժակ, դա հիվանդացման ռիսկն էլ ավելի կնվազեցնի: Բայց ո՞վ նման քայլի կդիմի: Հետո էլ, սուրճի օգտագործումը 80 տոկոսով նվազեցնում է Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդացման ռիսկը եւ 25 տոկոսով` քաղցկեղով հիվանդացման: Կանայք, որոնք օրական չորս եւ ավելի բաժակ սուրճ են խմում, 40 տոկոսով նվազեցնում են կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սարսափելի հիվանդություններ են, ճի՞շտ է: Իսկ սուրճը դրանց համեմատ բոլորովին էլ սարսափելի չէ:
2. Սուրճը քեզ օգնում է ավելի արդյունավետորեն մարզվել
Մարմնամարզություն անելուց կամ մարզասրահ գնալուց առաջ, մի բաժակ սուրճ խմիր: Այն բառացիորեն մի քանի րոպեում կբարձրացնի էնդորֆինի մակարդակը: Էնդորֆինները կբարձրացնեն տրամադրությունդ եւ քեզ առույգությամբ կլիցքավորեն առաջիկա վարժությունների համար` դրանով մեծացնելով մարզման արդյունավետությունը եւ շարունակականությունը: Ավելի լավ արդյունքնե՞ր ես ուզում, սուրճ խմիր սպորտով զբաղվելուց առաջ:
3 . Սուրճն օգտակար է առողջության համար
Մի բաժակ սուրճը հազարավոր տարբեր հակաօքսիդանտներ է պարունակում: Դրանք կարեւոր են առողջության համար, որովհետեւ նվազեցնում են անոթների բորբոքումը եւ օրգանիզմից հանում են տոքսինները, որոնք նաեւ քաղցկեղ են առաջացնում: Հետո էլ` հակաօքսիդանտները չեզոքացնում են ազատ ռադիկալները, որոնք քաշի կուտակման են հանգեցնում: Որքան ավելի շատ հակաօքսիդանտներ ես օգտագործում, այնքան ավելի լավ ես զգում քեզ եւ լավ տեսք ես ունենում:
4. Սուրճը մեծացնում է կյանքի տեւողությունը
Քաղցկեղի ամերիկյան ազգային ինստիտուտի հետազոտությունները պարզել են, որ այն մարդիկ, որոնք կանոնավորապես սուրճ են խմում, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն խմում: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է ստացվել դա, բայց գիտնականները հակված են այդ ամենը վերագրել ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտներին (նայիր նախորդ կետը):
Բացի այդ, սուրճը նվազեցնում է սննդի ինքնաբուխ եւ անտեղի ընդունումները եւ բարելավում է ֆիզիկական վարժությունների ազդեցությունը (նայիր 2-րդ կետը): Սուրճ խմելու սովորությունը հաջողությամբ փոխարինում է ծխելու սովորությանը, ընդ որում այն անհամեմատ ավելի առողջ է, իսկ դա եւս ազդում է կյանքի տեւողության վրա:
5. Սուրճը քեզ ավելի խելացի է դարձնում
Սուրճը ոչ միայն արթնացնում է, այլեւ ստիպում է մտածել. հարցն այն է, որ սուրճի գլխավոր բաղադրիչը` կոֆեինը, բնական խթանիչ է: Ժամանակակից աշխարհում դա առավել լայնորեն օգտագործվող հոգեակտիվ բաղադրիչն է: Կոֆեինը արգելափակում է ադենոզին անունով արգելակիչ նեյրոմոդերատորի ազդեցությունը, ինչն ի վերջո ամրապնդում է կապերը գլխուղեղի նեյրոնների միջեւ եւ այլ տեսակի նեյրոմոդերատորների արտադրության պատճառ է դառնում: Այդ ամենը հանգեցնում է խթանիչ ազդեցության եւ դրականորեն է ազդում ուղեղի եւ տրամադրության վրա:
Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել նաեւ հաղթահարել հուզական խնդիրները եւ բարելավել մտածողական կարողությունները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սուրճը բարելավում է մտածողական կարողությունները եւ խնդիրների լուծման հմտությունները:
Աղբյուր՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը