Աննա Կուռնիկովային եւ Էնրիկե Իգլեսիասին միասին բռնացնելը շատ բարդ է, որքան էլ պապարացցիները փորձում են, չեն կարողանում զույգին «որսալ» իրենց օբյեկտիվներում:
Ճիշտ է, հուլիսի սկզբին նրանց հաջողվեց անել դա, երբ քաղցր զույգին նկատեցին Բեւեռլի Հիլզում: Աննան եւ Էնրիկեն երջանիկ տեսք ունեին եւ երկու օր անց Էնրիկե Իգլեսիասը խոսեց գերմանական Gala պարբերականի լրագրողի հետ: Երգիչը պատասխանեց իր անձնական կյանքի մասին բոլոր հարցերին, որոնք վաղուց հուզում են երգչի երկրպագուհիներին:

Հարցազրույցում երգիչը մանրամասներ է պատմել Աննա Կուռնիկովայի հետ հարաբերությունների, ընտանեկան կյանքի եւ երեխաների վերաբերյալ պլանների մասին:
Էնրիկեի եւ Աննայի սիրավեպն արդեն 15 տարի է շարունակվում է: Զույգն ընդհանուր անշարժ գույք ունի, ունեցվածք, նույնիսկ ընտանի կենդանիներ: Երիտասարդները չեն շտապում պաշտոնական ամուսնություն կնքել եւ լիովին գոհ են առկա վիճակից:
«Ամուսնությունը պարտադիր չէ երջանիկ լինելու համար։ Այն չի ստիպում ինչ-որ մեկին ավելի ուժգնորեն սիրել: Ես նայում եմ իմ ամուսնացած ընկերներին, նրանցից ոմանք այնքան էլ երջանիկ չեն: Ես եւ Աննան հարգում եւ սիրում ենք իրար, մենք լիակատար փոխըմբռնում ունենք: Բայց ինչպես ցանկացած հարաբերություններում, մենք վերելքներ եւ անկումներ ունենք, չէ որ սերը բարդ աշխատանք է: Աննան իմ ամբողջ կյանքի սերն է, բայց ամուսնությունը կարեւոր չէ: Հույս ունեմ, որ 90 տարեկանում էլ կկարողանամ այդպես ասել», - նշում է 41-ամյա իսպանացին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ