Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը տպավորել են «Ոսկե Ծիրան 2016» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրին՝ աշխարհահռչակ դերասանուհի Ժակլին Բիսեթին։ Այսօր՝ հուլիսի 14-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դերասանուհին լրագրողների հետ կիսվեց իր հիացմունքով եւ պատասխանեց մի շարք հարցերի.
«Դեռ շատ երկար այստեղ չեմ եղել, շատ բան չեմ տեսել, բայց արդեն տպավորված եմ։ Մեծ արտոնություն է նման փառատոններին մասնակցելը։ Հույս ունեմ, որ գալիք օրերի ընթացքում ավելի շատ բան կբացահայտեմ ինձ համար։ Լոս Անջելեսում շատ հայերի եմ ճանաչում, որոնք շատ ուրախացան, երբ իմացան, որ Հայաստան եմ գալու։ Գիտեմ՝ ձեր երկիրը շատ դժվարությունների միջով է անցել, ինչի համար ինքս էլ ցավում եմ, բայց արդեն հասկացա, որ հայերը «քեֆ անող» ժողովուրդ են»։

Բիսեթը նշեց, որ նախկինում չէր էլ կարող մտածել, որ դառնալու է դերասանուհի եւ հայտնվելու է բոլորի ուշադրության կենտրոնում.
«Երբ ավարտեցի դպրոցս, երկար էի մտածում, թե ինչ մասնագիտություն պետք է ձեռք բերեմ։ Սիրում էի արվեստը, դասական երաժշտությունը, բայց երբեք մտքովս չէր անցնի որ կցանկանամ դերասանուհի դառնալ, մինչեւ որ դասախոսներիցս մեկը չնկատեց, որ շատախոս եմ եւ ասաց, որ դա կարող է օգնել, որ լավ դերասանուհի դառնամ։ Բայց գիտե՞ք՝ նաեւ հետաքրքրասեր եմ, այնպես որ՝ միգուցե, կարող էի նաեւ լավ լրագրող դառնալ»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է դերասանուհին։

Քչերին է հայտնի, որ Ժակլին Բիսեթը Հոլիվուսդյան աստղ Անջելինա Ջոլիի կնքամայրն է, սակայն դերասանուհին նշեց, որ այնքան էլ հաճախ չի հանդիպում նրա հետ.
«Ես շատ մտերիմ էի Անջելինայի մայրիկի հետ, իսկ Անջելինայի հետ, ցավոք, այդքան էլ հաճախ չենք հանդիպում, երեւի այն պատճառով, որ նա շատ զբաղված է։ Ամեն դեպքում, նրան իմաստուն եւ գեղեցիկ կին եմ համարում։ Հուսով եմ՝ դեռ կհասցնենք միմյանց հետ ավելի հաճախ շփվել»։

Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կանանցից մեկը համարվող դերասանուհին իր սեփական պատկերացումներն ունի գեղեցկության եւ հմայքի մասին.
«Կարծում եմ՝ գեղեցկությունը երկփեղկվածություն է առաջացնում։ Կինը շատ ավելի գրավիչ է, երբ ակտիվ է եւ կենսուրախ»։
Խոսելով երջանկության մասին՝ Ժակլինը նշեց, որ այն չպետք է կախված լինի ամուսնությունից.

«Իմ մայրը երկար տարիներ ամուսնացած է եղել, բայց դա նրան ոչ մի առավելություն չի տվել, բացի իր զավակներին ունենալուց։ Ո՞վ է ասում, թե երջանկությունը ամուսնացած լինելով է պայմանավորված...»
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի
