Դե ինչ, մեր օրերի ամենահայտնի երգչուհու՝ Թեյլոր Սվիֆթի գահը, ըստ երեւույթին, սկսել է երերալ: Հիշեցնենք, թե որն է Քարդաշյան-Ուեսթ գերդաստանի ու Թեյլորի միջեւ ծագած խնդրի էությունը: Ինչպես գիտեք, Քանյեն վերջերս թողարկել է Famous երգը (այո այո, հենց այս երգի տեսահոլովակում են առատորեն ներկայացված մերկ հանրահայտ մարդիկ՝ այդ թվում Սվիֆթը, ավելի ճիշտ նրանց մեղրամոմից պատրաստված մանեկենները): Այդ երգում մի տող կա Թեյլորի մասին՝ «Ես եմ այդ լրբին հայտնի դարձրել»: Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ Թեյլորը սկզբում հայտարարել է, որ տեղյակ էր այդ երգի տողերի մասին, քանի որ Քանյեն նրա նախօրոք զգուշացրել էր, իսկ որոշ ժամանակ անց հետ է կանգնել իր այդ խոսքից ու ինչպես Քիմ Քարդաշյանն է ասում՝ նորից սկսել իրեն ներկայացնել զոհի դերում:
Հենց այդ ժամանակ էլ Քիմը անցել է գործի, ու բոլորի համար անսպասելիորեն Snapchat-ում հրապարակել Քանյեի ու Թեյլորի զրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին երգի մասին:
Տեսագրությունից երեւում է, որ Քանյեն Թեյլորի համար ընթերցում է երգի տողերն ու ասում.
«Կարծում եմ, այս տողերը շատ հարմար են»:
«Դրանք հաճոյախոսության նման են հնչում»- պատասխանում է Թեյլորը։
«Ես քեզ թե անհատականություն եմ համարում, թե ընկեր, ու ուզում եմ այնպիսի երգ ստեղծել, որից դու քեզ լավ կզգաս, ես չեմ երգում ռեփ, որից մարդիկ իրենց վատ են զգում»։
«Դու կարող ես գրել ինչ տող կամենաս, շնորհակալություն, որ ինձ տեղյակ ես պահում»,- ասում է Սվիֆթը:
«Շնորհակալություն, ես ինձ քո նկատմամբ պատասխանատու եմ զգում, քանի որ իմ ընկերն ես»,- ասում է Քանյեն:
«Ես շատ գնահատում եմ դա, երբեք չէի կարծի, որ դու ինձ կհիշատակես քո երգերում: Եվ շնորհակալություն ծաղիկների մասին, որ ուղարկել ես ինձ: Ես լուսանկարը Instagram–ում եմ հրապարակել, այն մեծ քանակության լայքեր է հավաքել իմ միկրոբլոգում»,- նկատում է երգչուհին:
Առայժմ հայտնի է միայն, որ Թեյլորը կատաղած է Քիմի արածից, ու նրա փաստաբանների թիմը փորձում է հասկանալ, թե որքանով էր օրինական հեռուստաաստղի արարքը:
Շարունակելի...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ