PROFFY. «Կավագործություն․ աշխատանք, որից երբեք չեք հոգնի»

Ալեքսեյ Չումակովի երեւանյան մենահամեգը

Երեւան 2800

Քսենյա Բորոդինան եւ Օլգա Բուզովան՝ Յուլյա Ավագյանի ծննդյան եւ Անահիտ Սիմոնյանի ցուցադրության միջոցառմանը

Shine&Food: Թեյ, թե՞ սուրճ. փառատոն Երեւանում

Կովկասյան դպրոցի ծաղրանմանակումը եւ տոլերանտության մասին խոսող Պավել Վոլյան՝ Comedy club-ի նոր թողարկման մեջ

Popcorn blog

Miqayel Voskanyan & Friends-ի ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը Սիրահարների այգում

SHINE & FOOD

POPcorn blog

«Ազնավուր» կենտրոնում բացվեց սգո մատյան` ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Ազնավուրի հրապարակում շարունակվում է շանսոնյեի հիշատակին նվիրված մոմավառությունը

News.am Style շաբաթվա ամփոփում

Shine&Food

PROFFY. Անասնաբույժի մասնագիտության առանձնահատկությունները

Yerevan Color Run 2018

POPcorn blog. Ինչ պետք չէ անել ծանոթանալիս

Երեւանում ցուցադրված աշխարհի ամենամեծ գաթան հայտնվեց «Գինեսի» ռեկորդներում

ԱՄՆ-ից ժամանած երաժիշտներ Թամար Կապրելյանը, Բեն Մուդին եւ Էնդրյու Ֆոքսը` Nvak նախագծի եւ Հայաստանից ստացած տպավորությունների մասին

12:08, 25 հուլիսի

Պրոդյուսինգ, գործիքավորում, վոկալ` այս եւ մի շարք այլ հմտություններ երաժշտությամբ հետաքրքրվող ուսանողները կարող են սովորել Թամար Կապրելյանի Nvak ծրագրին մասնակցելով:

Ամենամյա բնույթ կրող այս ծրագրի շրջանակներում Թամարին են միացել նաեւ աշխարհահռչակ երաժիշտ, «Գրեմմիի» մրցանակակիր եւ Evanescence խմբի կիթառահար Բեն Մուդին եւ հայտնի երգահան ու գործիքավորող Էնդրյու Ֆոքսը:

Վերջերս NEWS.am STYLE-ը ներկա էր Nvak-ի հերթական դասընթացին, որից հետո հետաքրքիր զրույց ունեցանք նախագծի կազմակերպիչների հետ:

 ««Եվրատեսիլին» մասնակցելու ընթացքում մի քանի անգամ եղա Հայաստանում: Այստեղ ես այցելեցի TUMO կենտրոն եւ ծանոթացա մի շարք տաղանդավոր երիտասարդների հետ: Հետո հասկացա, որ պետք է ձեռնարկեմ մի նախագիծ, որով կկարողանամ օգնել տաղանդավոր հայ երիտասասրդներին»,-ասում է Թամարը:

Երկու շաբաթ տեւող նախագծին մասնակցում են 12-22 տարեկան երաժշտասեր երիտասարդներ: Ուսուցիչները լսարան են մտնում մեկ սկզբունքով` նրանք պետք է սովորեն ուսանողներիրց, իսկ վերջիններս էլ իրենցից: Սա ծրագրի գլխավոր նպատակներից է:

«Մեր նպատակներից է նաեւ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ ստեղծելը: Կարծում եմ` կարեւոր էր, որ ուսուցիչները լինեին արտերկրից, որոնցից ուսանողները կարող են նոր բաներ սովորել: Անսովոր իրավիճակներում հայտնվելով միայն մարդ կարող է դուրս գալ իր հարմարավետության գոտուց եւ նոր բաներ փորձել: Մեր երկրում շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնց, պարզապես, ճիշտ ուղղություն է պետք ցույց տալ: Ես էլ ցանկացա, որ այդ հարցում նրանց օգնեն իմ թիմի խելացի եւ հմուտ մասնագետները: Յուրաքանչյուր ուսուցիչ իր մեթոդներն է ներկայացնում` ելնելով իր կյանքի փորձից»:

Հայտնի կիթառահար Բեն Մուդին պնդում է, որ այս նախագծի գաղափարը իրեն գրավել է հենց սկզբից, երբ Թամարը դեռ չէր էլ հասցրել ավարտել իր միտքը.

«Երբ նա առաջին անգամ խոսեց այս թեմայով, ես չգիտեի, թե ինչ է նա պատրաստվում անել, բայց վտահ ասացի` «Այո»: Երբ Թամարն ավելի մանրամասն սկսեց խոսել Nvak-ի գաղափարի մասին, ես ամրապնդեցի իմ որոշումը: Կարծում եմ` նա ֆանտաստիկ եւ միեւնույն ժամանակ համարձակ բան է ձեռնարկել»,-ասում է Բենը` ավելացնելով, որ ուսանողներն, իսկապես, տաղանդավոր են:

«Այս երեխաներն այնքան շնորհակալ են այստեղ գտնվելու համար: Դեռեւս  նրանց շատ խորհուրդներ չեմ տվել, բայց ուզում եմ խնդրել, որ սիրեն իրենց գործը: Սա ամենակարեւոր գործոններից է»:

Բենից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություններ ունի Հայաստանից եւ հայերից.

«Ուր էլ, որ գնում եմ, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ չափազանց հետաքրքրված են իմ արտաքինով: Այնպես որ` եթե երբեւէ ցանկանամ ինձ աստղ զգալ, ուրեմն պետք է զբոսնեմ Երեւանի փողոցներով»,-կատակում է նա:

«Այստեղ մարդիկ շատ հարգալից են: Հրաշալի է գալ մի երկիր եւ հասկանալ, որ ժամանակդ իզուր չես վատնում: Հուսով եմ` էլի կգամ այստեղ: Դեռ շատ անելիքներ ունեմ Հայաստանում»:

Այս նախագծով պակաս ոգեւորված չէ նաեւ Էնդրյու Ֆոքսը:

«Թամարն ինձ ասաց. «Կցանկանա՞ս Հայաստանում մի նախագծի մասնակցել»: Եւ ես միանգամից համաձայնվեցի, քանի որ վստահ եմ` այս ճանապարհորդությունից ես նույնքան շատ բան կսովորեմ, որքան մեր ուսանողները»:

Էնդրյուին խնդրեցինք խոսել նաեւ հայ եւ արտասահմանցի ուսանողների նմանությունների եւ տարբերություններիր մասին.

«Նրանց միջեւ շատ են թե նմանությունները, թե տարբերությունները: Այստեղի ուսանողներն ավելի հարգալից են, նրանք նաեւ ավելի կիրթ են»:

Այստեղ գալուց առաջ Ֆոքսը շատ բան չգիտեր Հայաստանի մասին.

«Սովորաբար, երբ որեւէ երկիր եմ այցելում, ես ուումնասիրում եմ այն, փորձում եմ ինչ-որ բաներ իմանալ դրա մասին, բայց այս դեպքում չհասցրեցի որեւէ ուսումնասիրություն կատարել: Իհարկե, Թամարն ինձ որոշ բաներ պատմել է, բայց ամեն անգամ նոր բաներ եմ բացահայտում:»

Էնդրյուն իր ուսանողներին խորհուրդ է տալիս լինել ստեղծագործ եւ հաճախ ասել «Այո».

«Երբ ես ավելի երիտասարդ էի, շատ բաների ասում է «Ոչ»: Այժմ դրա համար զղջում եմ: Եթե սիրում եք երաժշտությունը, փորձեք անընդհատ նոր բաներ բացահայտել ձեզ համար: Անգամ եթե չեք հավանում որեւէ երաժշտություն, փորձեք լսել այն եւ դրա մեջ ինչ-որ հետաքրքրություն գտնել:  Հիշեք, որ երաժշտական կարիերան չի կարող հեշտությամբ տրվել»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English


  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության