Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը վիճել են համացանցում: Նախկին սիրեցյալները երեկ Instagram-ում մեծ վիճաբանություն են սկսել: Ամեն ինչի պատճառը կանադացի երգչի նոր ընկերուհին է՝ 17-ամյա մոդել Սոֆյա Ռիչին (Նիկոլ Ռիչիի կրտսեր քույրը): 22-ամյա Ջասթինը ընկերուհու հետ լուսանկարներ է հրապարակել՝ Տոկիոյում ձեռք ձեռքի բռնած զբոսնելիս:

Բաժանորդները քննադությամբ են հարձակվել երգչի վրա՝ նրան մեղադրելով դեռեւս պատանի աղջկա հետ հանդիպելու համար, որն այդ տարիքում նրա զույգը չի կարող լինել… եւ այդ ոճի այլ մեղադրանքներ:

Ջասթինը զայրացած գրել է. «Ես կփակեմ իմ Instagram-ը, եթե չդադարեք ատելությամբ լի մեկնաբանություններ գրել: Սա արդեն վերահսկողությունից դուրս է գալիս: Եթե իսկապես իմ երկրպագուներն եք, ապա չպետք է դաժան լինեք ինձ դուր եկող մարդկանց հանդեպ»:
Լուսանկարներից մեկի մեկնաբանության հեղինակը Ջասթինի նախկին սիրեցյալն է՝ 24-ամյա Սելենա Գոմեսը:

«Եթե քեզ տհաճ են մեկնաբանությունները, ապա բավական է ընկերուհուդ հետ լուսանկարներ տեղադրես: Դա պետք է ինչ-որ յուրահատուկ բան լինի, որը միայն ձեր երկուսին է վերաբերում: Կարիք չկա երկրպագուների վրա չարանալ, նրանք քեզ սիրում են»,- նշել է երգչուհին:

Ջասթինը չի կարողացել անտեսել եւ Սելենային պատասխանել է. «Զվարճալի է հետեւել այն մարդկանց, որոնք ինձ օգտագործել են ուշադրություն գրավելու համար եւ մինչ օրս շարունակում են դա անել»:
«Ես միակը չեմ, ով բացասական գրառումներ է ստանում: Հուսով եմ՝ բոլորդ բարեհամբույր կլինեք իմ ընկերների եւ միմյանց հանդեպ: Ի դեպ, չմոռանամ ասել, որ ես սիրում եմ իմ բելիբերներին»,- գրել է Բիբերը։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները22:18, 14 հոկտեմբերի
96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան21:32, 14 հոկտեմբերի
Սեզոնի ամենացանկալի պայուսակը. Chanel Matthieu Blasi-ի դիզայներական մոդելները վերավաճառվում են մինչև 15% բարձր գներով