Բրիտանական Big Brother շոուն լի է ամենօրյա անակնկալներով: Այսօր բրիտանական մամուլի խորագրերը փայլում են Playboy-ի մոդել Քլոե Հանի լուսանկարներով:
25-ամյա մոդելը անցած շաբաթ դուրս է մնացել Channel 5 ռեալիթի շոուից: Իսկ այսօր արդեն հայտնվել է «կրքոտ» մոդելի հարցազրույցով, որի ժամանակ պատմել է, թե ինչպես քիչ էր մնացել իսլամ ընդուներ։

Daily Star-ի փոխանցմամբ՝ Քլոեն հայտարարել է, որ 2012-ին ցանկանում էր հավատափոխ լինել, երբ ամուսնացել է Մոհամմեդ Իմրան Հանի հետ, որից շուտով բաժանվել էր: Քլոեն արաբերեն է սովորել եւ կերել միայն «հալալ» կերակուր:
«Երբ ամուսնացա, երկու տարի իսլամ էի ուսումնասիրում, արաբերեն սովորում, ուտում «հալալ» կերակուր եւ այլն»,- ասել է Քլոյեն:

Ասում են, որ Քլոեն ամուսնու ազդեցությամբ նույնիսկ անունն էր փոխել՝ Սաֆիա («անարատ» - խմբ.): Չնայած նրա ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ Քլոյեն իսլամ չի ընդունել, միայն դասընթացների է հաճախել՝ այդ կրոնի մասին ավելի շատ բան իմանալու համար: «Քլոեն Սաֆիայի է անվանափոխվել, քանի որ սիրում է շափյուղա քարը (սապֆիր) եւ ցանկանում է այդ անվամբ ոսկերչական իրերի գիծ բացել»,- նշել են աստղի ներկայացուցիչները:
Առայժմ պարզ չէ՝ ինչու է Քլոյեն մի բան հայտարարում, իսկ նրա ներկայացուցիչներն՝ մեկ այլ: Մամուլը նաեւ հիշեցրել է նրա նախկին ամուսնու մասին: Պարզվում է՝ 2013 թվականին նա մասնակցել է ապօրինի ավտոարշավների եւ Բրեդֆորդում իր Audi RS3-ով մահացու վթարի է ենթարկել հեծանվորդի (լատվիացի Վիտալիս Ռոզենբերգսին): Նրան դատապարտել են 4-ամյա ազատազրկման:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի
