Պրահայում Ստարոմեստյան հրապարակը, Չեխիա
Պրահայի՝ Եվրոպայում հնագույն Ստարոմեստյան հրապարակը հայտնի է XII դարից: Ի սկզբանե այստեղ էր տեղակայված քաղաքի գլխավոր շուկան: Երկար դարերի ընթացքում Ստարոմեստյան հրապարակում տեղի էին ունենում թագադրության երթեր եւ այլ հանդիսավոր իրադարձություններ: Այս վայրը նաեւ անկարգությունների կենտրոն է դարձել: Այսպես, 1422 թվականին այստեղ ժողովրդական հուզումներ են տեղի ունեցել, որոնք կապված էին Յան Ժելիվսկու մահապատժի հետ, որը հանդես էր գալիս ընչազուրկների իրավունքների օգտին:

Հրապարակում հնարավոր է ճարտարապետական այնպիսի հուշարձաններ տեսնել, ինչպիսին Սբ Միկուլաշայի եկեղեցին է, Չեխիայի ժողովրդական հերոս Յան Գուսի արձանը, Տինյան տաճարը եւ Ստարոմոստյան ռատուշան, որի վրա աստղագիտական ժամացույց կա:
Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը, Մեծ Բրիտանիա
Աշխարհում ամենահայտնի հրապարակներից մեկը` Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը վաղուց անգլիական մայրաքաղաքի ամենավառ խորհրդանիշն է դարձել: Շատերին այն ծանոթ է անգլերենի դասագրքերից, ուրիշները դրա մասին հիշում են Անգլիայի պատմությունից:

Ի սկզբանե դա Վիլհելմ IV թագավորի հրապարակ էր կոչվում, բայց Թրաֆալգարում նապոլեոնյան նավատորմի նկատմամբ ծովակալ Նելսոնի հաղթանակից հետո այն ստացել է իր ժամանակակից անվանումը:

Հրապարակում հնարավոր է տեսնել մետաղյա զարդանախշերով Նելսոնի սյունը, որը ստեղծվել է որպես ավար բերված ֆրանսիական թնդանոթների ձուլումից` առյուծների քանդակներ, շատրվաններ, ինչպես նաեւ չորս պատվանդան` Գեորգ IV արքայի, գեներալ Հենրի Հեկվլոկի, Չարլզ Ջեյմս Նապիրի եւ հսկայական վառ կապույտ աքլորի արձաններով:
2013 թվականի ամռանը Լոնդոնի քաղաքապետ Բորիսը Թրաֆալգարյան հրապարակում բացեց աքլորի արձանը` այն կոչելով «անիրական շրջապատող աշխարհի» խորհրդանիշ: Քանդակը անգլիական մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին ցույց է տալիս, թե վառ անորոշությունն ինչպես կարող է զարդարել մեր կյանքը:
Բրյուսելի Գրան Պլասը, Բելգիա
Բրյուսելում զարմանալի վայր կա` Գրան Պլաս հրապարակը: Թարգմանաբար այն նշանակում է «մեծ շուկա»: Այս վայրը XII դարից ծառայել է որպես քաղաքի առեւտրական կենտրոն: Այսօր հրապարակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում իր բացառիկ պատմության եւ ճարտարապետության շնորհիվ, որի նմուշներն են ռատուշան եւ Հացի տունը (կամ Թագավորի տունը):

1986 թվականից Բրյուսելում ավանդույթ գոյություն ունի, որի համաձայն, տարին մեկ անգամ քաղաքի գլխավոր հրապարակը ծաղկային գորգով է ծածկվում: Այդ գունագեղ միջոցառումը տեղի է ունենում օգոստոսի կեսին: Մի քանի օրում հրապարակում ծաղիկներից 24х77 մ չափերի պաննո են ստեղծում: Գորգի ընդհանուր մակերեսը հասնում է մինչեւ 1800 քմ-ի:

Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակը (Հռոմ, Իտալիա)
Աշխարհում ամենափառահեղներից մեկը Վատիկանում սուրբ Պետրոսի հրապարակն է. սա կաթոլիկական եկեղեցու համար կենտրոնական վայր է: Հենց այստեղ է գտնվում Սբ Պետրոսի մայր տաճարը եւ Առաքելական պալատը, որտեղից Հռոմի Պապը դիմում է հավատացյալներին: Ավանդաբար հազարավոր կաթոլիկներ են գալիս այստեղ` լսելու Պապի կիրակնօրյա դիմումը:

Հրապարակը կառուցվել է XII դարում` Ջովաննի Բերնինիի նախագծով: Դրա պլանավորումն իրենից ներկայացնում է երկու կիսակլոր սյունաշար, որոնց կենտրոնում գտնվում է Հելիոպոլիսից բերված կոթող: Դա եգիպտական ճարտարապետության հնագույն հուշարձան է:

Թայմս Սքվերը Նյու Յորքում, ԱՄՆ
Աշխարհում հավանաբար ամենահայտնի հրապարակը` Թայմս Սքվերը Բրոդվեյի` նեոնային գովազդով, երկնաքերներով եւ թատրոնով ուրբանիստական դրախտի խորհրդանիշ է դարձել: Դրա պաշտոնական պատմությունը սկսվում է 1904 թվականից, երբ այստեղ տեղափոխվեց «Նյու Յորք Թայմսի» խմբագրությունը, իսկ հետագայում նաեւ մետրոյի կայարան կառուցեցին, որն էլ հրապարակի ժամանակակից անվանումը տվեց: Այսօր դա Նյու Յորքում ամենաշատ այցելված վայրն է:

Թայմս Սքվերում ամեն տարի Նոր տարին նշում են բյուրեղապակե գունդ բաց թողնելով, այստեղ է գտնվում Մադամ Տյուսոյի թանգարանը, ոչ հեռու տեղակայված են թատրոններ, որտեղ ներկայացնում են հայտնի «ՄամմաՄիա», «Առյուծ արքան» եւ այլ մյուզիքլներ…
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Պոլ Մակքարտնին հանպատրաստից համերգ է տվել Թայմս Սքվերում: Առավոտյան նա իր երկրպագուներին զգուշացրել է` Թվիթերում գրելով, որ ցերեկվա մեկին ելույթ կունենա Նյու Յորքի 42-րդ հրապարակում: Այդ ժամին հրապարակն արդեն լի էր երկրպագուներով: Արժե նշել, որ նման հաճելի անակնկալի մասին երազում է Նյու Յորք եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից