Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Աշխարհի 5 ամենագեղեցիկ հրապարակները

21:12, 7 սեպտեմբերի

Պրահայում Ստարոմեստյան հրապարակը, Չեխիա

Պրահայի՝ Եվրոպայում հնագույն Ստարոմեստյան հրապարակը հայտնի է XII դարից: Ի սկզբանե այստեղ էր տեղակայված քաղաքի գլխավոր շուկան: Երկար դարերի ընթացքում Ստարոմեստյան հրապարակում տեղի էին ունենում թագադրության երթեր եւ այլ հանդիսավոր իրադարձություններ: Այս վայրը նաեւ անկարգությունների կենտրոն է դարձել:  Այսպես,  1422 թվականին այստեղ ժողովրդական հուզումներ են տեղի ունեցել, որոնք կապված էին Յան Ժելիվսկու մահապատժի հետ, որը հանդես էր գալիս ընչազուրկների իրավունքների օգտին: 

Հրապարակում հնարավոր է ճարտարապետական այնպիսի հուշարձաններ տեսնել, ինչպիսին Սբ Միկուլաշայի եկեղեցին է, Չեխիայի ժողովրդական հերոս Յան Գուսի արձանը, Տինյան տաճարը եւ Ստարոմոստյան ռատուշան, որի վրա աստղագիտական ժամացույց կա:

 

Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը, Մեծ Բրիտանիա

Աշխարհում ամենահայտնի հրապարակներից մեկը` Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակը վաղուց անգլիական մայրաքաղաքի ամենավառ խորհրդանիշն է դարձել: Շատերին այն ծանոթ է անգլերենի դասագրքերից, ուրիշները դրա մասին հիշում են Անգլիայի պատմությունից:

Ի սկզբանե դա Վիլհելմ IV թագավորի հրապարակ էր կոչվում, բայց Թրաֆալգարում նապոլեոնյան նավատորմի նկատմամբ ծովակալ Նելսոնի հաղթանակից հետո այն ստացել է իր ժամանակակից անվանումը: 

Հրապարակում հնարավոր է տեսնել մետաղյա զարդանախշերով Նելսոնի սյունը, որը ստեղծվել է որպես ավար բերված ֆրանսիական թնդանոթների ձուլումից` առյուծների քանդակներ, շատրվաններ, ինչպես  նաեւ չորս պատվանդան` Գեորգ IV արքայի, գեներալ Հենրի Հեկվլոկի, Չարլզ Ջեյմս Նապիրի եւ հսկայական վառ կապույտ աքլորի արձաններով:

 

2013 թվականի ամռանը Լոնդոնի քաղաքապետ Բորիսը Թրաֆալգարյան հրապարակում բացեց աքլորի արձանը` այն կոչելով «անիրական շրջապատող աշխարհի» խորհրդանիշ:  Քանդակը անգլիական մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին ցույց է տալիս, թե վառ անորոշությունն ինչպես կարող է զարդարել մեր կյանքը: 

Բրյուսելի Գրան Պլասը, Բելգիա

Բրյուսելում զարմանալի վայր կա` Գրան Պլաս հրապարակը: Թարգմանաբար այն նշանակում է  «մեծ շուկա»: Այս վայրը XII դարից ծառայել է որպես քաղաքի առեւտրական կենտրոն:  Այսօր հրապարակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում իր բացառիկ պատմության եւ ճարտարապետության  շնորհիվ, որի նմուշներն են ռատուշան եւ Հացի տունը   (կամ Թագավորի տունը):

1986 թվականից Բրյուսելում ավանդույթ գոյություն ունի, որի համաձայն, տարին մեկ  անգամ քաղաքի գլխավոր հրապարակը  ծաղկային գորգով է ծածկվում:  Այդ գունագեղ միջոցառումը տեղի է ունենում օգոստոսի կեսին: Մի քանի օրում հրապարակում ծաղիկներից  24х77 մ չափերի պաննո են ստեղծում: Գորգի ընդհանուր մակերեսը հասնում է մինչեւ 1800 քմ-ի:  

Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակը (Հռոմ, Իտալիա)

Աշխարհում ամենափառահեղներից մեկը Վատիկանում սուրբ Պետրոսի հրապարակն է. սա կաթոլիկական եկեղեցու համար կենտրոնական վայր է: Հենց այստեղ է գտնվում Սբ Պետրոսի մայր տաճարը եւ Առաքելական պալատը, որտեղից Հռոմի Պապը դիմում է հավատացյալներին: Ավանդաբար հազարավոր կաթոլիկներ են գալիս այստեղ` լսելու Պապի կիրակնօրյա դիմումը: 

Հրապարակը կառուցվել է XII դարում` Ջովաննի Բերնինիի նախագծով: Դրա պլանավորումն իրենից ներկայացնում է երկու կիսակլոր սյունաշար, որոնց կենտրոնում գտնվում է Հելիոպոլիսից բերված կոթող: Դա եգիպտական ճարտարապետության հնագույն հուշարձան է: 

Թայմս Սքվերը Նյու Յորքում, ԱՄՆ

Աշխարհում հավանաբար ամենահայտնի հրապարակը` Թայմս Սքվերը Բրոդվեյի` նեոնային գովազդով, երկնաքերներով եւ թատրոնով ուրբանիստական դրախտի խորհրդանիշ է դարձել: Դրա պաշտոնական պատմությունը սկսվում է 1904 թվականից, երբ այստեղ տեղափոխվեց «Նյու Յորք Թայմսի» խմբագրությունը, իսկ հետագայում նաեւ մետրոյի կայարան կառուցեցին, որն էլ հրապարակի ժամանակակից անվանումը տվեց: Այսօր դա Նյու Յորքում ամենաշատ այցելված վայրն է: 

Թայմս Սքվերում ամեն տարի Նոր տարին նշում են բյուրեղապակե գունդ բաց թողնելով, այստեղ է գտնվում Մադամ Տյուսոյի թանգարանը, ոչ հեռու տեղակայված են թատրոններ, որտեղ ներկայացնում են հայտնի  «ՄամմաՄիա», «Առյուծ արքան» եւ այլ մյուզիքլներ… 

2013  թվականի հոկտեմբերի 10-ին Պոլ Մակքարտնին հանպատրաստից համերգ է տվել Թայմս Սքվերում: Առավոտյան նա իր երկրպագուներին զգուշացրել է` Թվիթերում գրելով, որ ցերեկվա մեկին ելույթ կունենա Նյու Յորքի 42-րդ հրապարակում: Այդ ժամին հրապարակն արդեն լի էր երկրպագուներով: Արժե նշել, որ նման հաճելի անակնկալի մասին երազում է Նյու Յորք եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ: 

 

Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search