1. Ճապոնացի կանայք ճիշտ են սնվում
Բրինձ եւ բանջարեղեն. սա Ճապոնիայի բոլոր բնակիչների սննդի հիմքն է: Բացի այդ, ճապոնացիների ճաշացանկի մեջ ներառված է ձուկ, ծովամթերք, բակլայավորներ եւ մրգեր: Ձուկը (կարմիր) եւ ծովամթերքը հարուստ են ճարպային օմեգա-3 թթուներով, որոնք դրականորեն են ազդում մաշկի վիճակի եւ առողջության վրա ընդհանուր առմամբ: Իսկ բջջանյութը, որը բանջարեղենի եւ մրգերի կազմի մեջ է մտնում, մաքրում է աղեստամոքսային տրակտը, այն ազատում է չմարսված սննդի մնացորդներից, վնասակար թունանյութերից եւ աղտոտումներից:
Բջջանյութի նման ազդեցությունը օրգանիզմը մաքրում է ներսից եւ դրսից: Բակլայավորները, իրենց հերթին, առանձնանում են վիտամինների եւ հանքանյութերի հսկայական քանակությամբ` ֆոսֆոր, ֆոլաթթու, յոդ, մեղր, ցինկ եւ այլն: Յոդը, օրինակ, ամրապնդում է մազերի արմատները, իսկ ցինկը բարելավում է մաշկի վիճակը. չորացնում է պզուկները, ազատում է կարմրությունից եւ թեփոտումից:
Ճապոնուհիները չեն սիրում շատ ժամանակ ծախսել սնունդ պատրաստելու վրա, այդ պատճառով մթերքները նվազագույն մշակման են ենթարկվում: Դա թույլ է տալիս պահպանել առավել քանակությամբ օգտակար նյութեր: Հետո էլ, աղի փոխարեն, օգտագործվում են թեթեւ համեմունքներ` սոյայի սոուսի եւ բուսական յուղի հիմքի վրա:
2. Ճապոնացի կանայք մաշկը պաշտպանում են արեւից
Եթե որո ռուսաստանցի կանայք չեն կարող ապրել առանց արեւայրուքի եւ դրա հետեւից մոտակա սոլարիում են վազում նույնիսկ գարնանը եւ ամռանը (սոլարիումի վնասի մասին կարելի է այստեղ կարդալ), ճապոնուհիներն ամեն կերպ ջանում են խուսափել արեւիի ճառագայթներից: Ճապոնիայում ոչ մի կին երբեք սոլարիում չի գնա, ավելին` փողոց դուրս չի գա, առանց պաշտպանվելու ուլըրամանուշակագույն ճառագայթներից: SPF-պաշտպանությամբ քսուքներ կան յուրաքանչյուր պայուսակում. Ճապոնուհիները դա քսում են նույնիսկ երբ ամպամած է եւ անձրեւ է գալիս: Չէ որ հայտնի է, որ արեւի բացասական ազդեցությունը, այն է` А տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչնչացնում են մաշկի էլաստինը եւ կոլագենը, կարող է մաշկի վրա իր հետքը թողնել նաեւ ամպերի արանքով անցնելով:
3. Ճապոնացի կանայք խնամքով հոգ են տանում մաշկին
Ճապոնուհիների համար մաշկի խնամքը մի ամբողջ ծես է. ճապոնական փիլիսոփայության համաձայն, մարմինը տրված է ժամանակավոր օգտագործման համար, այդ պատճառով անհրաժեշտ է առավելագույնս խնամքով վարվել նրա հետ: Ճապոնացի կանայք մեծ ուշադրություն են հատկացնում մաքրմանը. գելի օգնությամբ հեռացվում են մակերեւութային աղտոտումները եւ դիմահարդարումը, հետո օճառի փրփուր է քսվում, որը խորությամբ, բայց միաժամանակ մեղմորեն մաքրում է մաշկը: Փրփուրից հետո սիճուկ են քսում եւ բազմաստիճան մաքրումն ավարտում է այսպես կոչված ավարտող միջոցը. դա կարող է լինել գել, կաթնանման հեղուկ կամ գելային կազմություն ունեցող քսուք: Նման միջոցը պաշտպանում է մաշկը եւ խոնավությունը պահում է նրա ներսում: Ճապոնուհիները շատ են սիրում չլվացվող դիմակներ, որոնք քսում են գիշերը եւ մաշկը 10—12 ժամվա ընթացքում սնուցում են օգտակար նյութերով:
4. Ճապոնացի կանայք բնական բաղադրիչներով դիմահարդարում են օգտագործում
Հազիվ թե հաջողվի ճապոնուհուն անակնկալի բերել վարունգով կամ ելակով դիմակ դնելիս: Ճապոնացի կինը նման բան չի անի մի պարզ պատճառով. նա չգիտե, թե որքանով բնական են այդ բանջարեղեններն ու հատապտուղները: Այդ պատճառով ճապոնուհիները նախապատվությունը տալիս են միայն բնական բաղադրիչներին:
5. Ճապոնացի կանայք ԲԱՀ են ընդունում
Ճապոնիայի բնակիչների մոտ 90 տոկոսը տարբեր հավելումներ է ընդունում. այդ երկրում դրանք առկա են մեծ քանակությամբ` տարբեր ուղղությունների: Դրանք բոլորն անվտանգության խիստ վերահսկողություն են անցնում. շուկա դուրս գալու համար արտադրող ընկերությունն իր հավելումները փորձարկում է 10 տարվա ընթացքում:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
