Գերմանիայում օրերս կայացած Daf BAMA Music Awards-ի մանրամասներին NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է: Խոսել ենք այն մասին, որ The Best Armenian Male Act մրցանակը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչը բարկացրել էր մրցանակաբաշխությանը ներկա ադբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի, որն էլ իր հերթին մցանակը ստանալիս որոշել է հետ չմնալ եւ նշել է.
«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:
Թեմայի շուրջ զրուցել էինք Անդրեի հետ, որը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի երգչուհու բարկությունն ավելի խորը պատճառներ ունի.
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր երգիչը:
Անդրեի այս հարցազրույցից հետո «Սարի աղջկա» թեմայով սկանդալը շարունակվեց Vesti.az կայքում, որին տված հարցազրույցում Կազիմովան նշել էր.
«Ամբողջ աշխարհն ընդունում է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է: Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա: Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ: Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները»:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, թե Անդրեն (որին սխալմամբ Սիրուշո էին անվանում) պատրաստվում էր երգել «Սարի աղջիկ» երգը, սակայն իրենք դիմել են կազմակերպիչներին` պնդելով, որ վերջիններս փոխեն հայ երգչի երգը, ինչի արդյունքում էլ, իբր, Անդրեի երգը փոխվել է: Սակայն մեր ունեցած տեղեկություններով` Անդրեն հենց սկզբից էլ որոշել է մրցույթին ներկայանալ «Հում-հեյ» երգով, որի համար երգիչը, նույնիսկ, հատուկ շոու էր պատրաստել:
Ինչեւէ, ադրբեջանական մամուլում տիրող ապատեղեկատվությունը զսպելու համար NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Daf BAMA Music Awards-ի կազմակերպիչ Ռոյա Նադիի հետ.
«Նախ նշեմ, որ իսկապես հրաշալի շոու ծրագիր ենք ունեցել, որին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած մոտ 30 երգիչներ: Այս փաստը մրցանակաբաշխությանը հատուկ կարեւորություն է փոխանցում: Ինչ վերաբերում է հայ երգիչների` Անդրեի եւ Սիրուշոյի երգերին, կարող եմ հաստատել, որ մենք երգերը նախապես ընտրել ենք մրցանակաբաշխությունից երեք շաբաթ առաջ: Երգերի ընտրության վերջնաժամկետը հենց այդ ժամանակ է եղել եւ մենք ոչ մի փոփոխություն այնտեղ չենք մտցրել: Մենք ներկայացնում ենք միջազգային մրցանակաբաշխություն եւ հարգում ենք բոլոր երկրների մշակույթն ու կրոնը եւ համոզված ենք, որ համերգին մասնակցած յուրաքանչյուր արտիստ հարգում է այս փաստը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր