Երեւանի նորձեւության սիրահարների համար երեկ ուրախությոն երկու առիթ կար: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am STYLE-ը, բացվեց « Dalma Garden» առեւտրային կենտրոնը եւ տեղի ունեցավ «Zara» խանութի գեղեցիկ շնորհանդեսը: Ի դեպ, խանութը բավականին արագ է թարմացվում. նոր հավաքածուներ ստացվում են երկու շաբաթը մեկ:
Խանութում անցկացվեց նաեւ «Zara» հագուստի ցուցադրությունը: Դա հնարավոր էր խանութի օրիգինալ դիզայնի շնորհիվ` նրա կենտրոնում պոդիում է պատրաստված, իսկ ցուցադրության ժամանակ հնարավոր էր հանգիստ զբաղվել գնումներով:
Այսպիսով, «Zara»-ի նոր հավաքածուն. պայմանականորեն հավաքածուն կարելի է բաժանել կերպարների երեք խմբի.
Սեքսուալ եւ դասական- կիպ տաբատներ, կիսաթափանցիկ վերնաշապիկներ` խիստ օձիքներով, նեղ կիսաշրջազգեստներ, բարձր կրունկներ: Նման կերպարը համարձակ կարելի է համարել «այն շեֆը, որի մասին երազում են տղամարդիկ»:








Համարձակ ռոմանտիկա-ծաղկային եւ կենդանական դաջվածքներ, պլիսե կիսաշրջազգեստներ, մորթե ժակետներ, տափակ եւ բարձրակրունկ կիսճտքավոր կոշիկներ: Այս ամենը ստեղծում է արտահայտված խառնվածքի տեր աղջկա կերպար. մի կողմից նա բացարձակ դրական կերպար է, մյուս կողմից էլ` «վախեցիր հանդարտ գետից»: Ստացվում է ինտրիգող եւ ոչ սովորական կերպար:







Եւ վերջինը` «ռազմական ոճ»- շինելատիպ վերարկուներ, պաշտպանական գույնի տաբատներ, շղթաներով պայուսակներ: Նման ոճով հագնված աղջիկը սակայն չի կորցնում կանացիությունը: Նման մոդելների «կոպտությունը» միայն ընդգծում է կանացի մարմնի նրբությունը: Մի կողմից վստահություն եւ կոշտություն, մյուս կողմից` ընդգծված նրբություն եւ կանացիություն:






«Zara»-ն չի շրջանցել նաեւ ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Խանութը տղամարդկանց երիտասարդ գործարարի կերպար է առաջրկում. պիջակներ, շարֆեր` հանգիստ գույներով:




Ցուցադրությնաը ներկա էր հայտնի ոսկերիչ եւ դիզայներ Արմեն Նուռը, ով NEWS.am STYLE-ին իր տպավորությունները փոխանցեց. «Ես սիրում եմ հագնվել այստեղից: Նախկինում ստիպված էի հագուստը բերել արտերկրից, հիմա ավելի հարմար կլինի: Նոր հավաքածուի վերաբերյալ իմ ակնկալիքներն արդարացան: «Zara»-ի տղամարդկանց հավքածուի առանձնահատկությունն այն է, որ այն տղամարդակային է: Դա այսօր բացառիկ բան է»:
Հիշեցնենք, որ այդ սեզոնի թրենդը, ինչպես նախապես հայտնել էր NEWS.am STYLE-ը, մորթե ժակետները, մեծ պայուսկաները, 50-ականների անթերի դասական ոճն է: Ինչպես երեւում է, «Zara»-ն այս ամենը հաշվի է առել իր նոր հավաքածուում: Այնպես որ գրեթե հարյուր տոկոսանոց հնարավորություն կա հագնվել այստեղ եւ ետ չմնալ նորաձեւության միտումներից:


Տեքստ: Անահիտ Գրիգորյան NEWS.am STYLE
Ֆոտո: Արսեն Սարգսյան NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ