Ինչո՞վ է օգտակար կանաչին
Գրեթե բոլոր կանաչիները հարուստ են վիտամին С –ով, կարոտինով ու ֆոլաթթվով։ Բայց դա կանաչու հիմնական արժանիքը չէ։ Կանաչու հիմնական օգտակարությունը դրանում պարունակվող կենսաբանական ակտիվ նյութերի ու եթերային տարրերի մեջ է։ Եթերային յուղերը, որոնք էլ հենց կանաչուն բույր են հաղորդում, ունեն հակամիկրոբային ու հակաբորբոքային գործողություն։ Հենց այդ պատճառով կանաչու հիմքով բազմաթիվ դեղամիջոցներ են պատրաստում, որոնք արդյունավետ են մրսածության ու այլ հիվանդությունների դեպքում։
Կանաչին մսի հետ
Խորոված ու այլ տեսակի միսը դժվար է մարսվում, իսկ բջջանյութը ու եթերային բաղադրիչները օգնում են, որ ստամոքսը հաղթահարի այդ դժվար խնդիրը։ Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում մսի հետ կանաչի մատուցել։ Բացի դրանից սամիթը, համեմը ու մաղադանոսը արդյունավետ են մետեորիզմի դեպքում ու թուլացնում են աղիների սպազմերը։ Բացի դրանից կանաչին նվազեցնում է հաստ աղիների քաղցկեղի զարգացման վտանգը, որը աճում է մսի հաճախակի գործածումից։ Դրան նպաստում է քլորոֆիլը, որը հազարին, մաղադանոսին, ռեհանին ու մյուս կանաչիներին կանաչ գույն է հաղորդում։
Կանաչիով աղցաններ
Պարզվում է, որ կանաչիով ոչ բոլոր աղցաները կարող են առավելագույն օգտակար լինել։ Աղցաններում հաճախ պարունակվում է թրթնջուկաթթու, իսկ կանաչին շատ կալցիում է պարունակվում։ Իրար հետ կոնտակտի մեջ մտնելով՝ դրանք կարող են նպաստել օրգանիզմում աղերի նստվածքի գոյացմանը, ու օգտակար նյութերը այդ դեպքում արյան մեջ չեն ներծծվում։ Թրթնջուկաթթվի ազդեցությունը մեղմելու համար պետք է աղցանները թթվասերով կամ սերուցքով համեմել։
Ուրիշ ինչպե՞ս օգտագործել կանաչին
Կանաչին կարելի է չորացնել ու պահել ձմռան համար, որպեսզի հետո այն հավելեք կերակուրների մեջ։ Մանրացած կանաչին պետք է հավելել արդեն պատրաստի կերակրատեսակների մեջ, որպեսզի դրանք չկորցնեն օգտակար հատկությունները ջերմային մշակման ժամանակ։ Կանաչին կարելի է հավելել ցանկացած կերակրատեսակի, նաեւ՝ մածունին կամ պարզապես բուտերբրոդի մեջ գործածել։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին