Մինչ մամուլը սպասում է Քիմ Քարդաշյանի պաշտոնական հայտարարությանը փարիզյան հյուրանոցում կողոպուտի ենթարկվելու մասին, իսկ ֆրանսիական ոստիկանությունն էլ նշում է, որ կողոպուտը, ամենայն հավանականությամբ, Քիմի շրջապատից որեւէ ինսայդերի օգնությամբ է կազմակերպվել, բրիտանական Daily Mail–ը ենթադրություններ է անում այսպես կոչված բեմադրված կողոպուտի մասին։ Նպատակը՝ Քարդաշյանների գերդաստանի ռեալիթի շոուի վարկանիշը բարձրացնելն է, որն ի դեպ իրոք նվազում է։
Բայց հիմա ամեն ինչի մասին հերթով։

Նախ պարբերականը նշում է, որ Քիմի ամուսնական մատանին չեն գողացել։ Մատանին, որը Ուեսթն է նվիրել, 2 մլն դոլար արժե ու այն 15 կարատանոց ադամանդներով է, մինչդեռ Քիմից գողացել են մի մատանի, որը չորսուկես մլն դոլար արժե ու 20 կարատանոց ադամանդներով է։

Երկու մատանիներն էլ Քիմը, ի դեպ, երկու շաբաթ առաջ էր ցուցադրել Instagram–ում։

Ընդհանուր առմամբ Քիմը ոսկերչական զարդերի մեծ երկրպագու է, վերջերս իր երեք տարեկան դստեր՝ Նորթի համար 250 հազար դոլարանոց ադամանդյա թեւնոց էր գնել։
Քիմը հաճախ է սոցցանցերում ցուցադրում իր ոսկերչական զարդերը։

Համացանցում էլ սկսել են թերահավատորեն վերաբերել հենց բուն կողոպուտի փաստին՝ համարելով, որ այն շատ տարօրինակ կերպով համընկել է այն պահին, երբ Քիմի թիկնապահը նրա կողքին չէր ու նրա քույրերին էր ուղեկցում փարիզյան գիշերային ակումբներից մեկում։

Հանցագործները չափից լավ տեղեկացված էին Քիմի բոլոր քայլերի մասին, ու տարբեր լրատվամիջոցներ հարց են բարձրացնում՝ գուցե այս ամենը հենց Քի՞մն է կազմակերպել փիառի նպատակով։

Չնայած հայուհուն փիառ պետք չէ, նա առանց այդ էլ աշխարհի ամենագովազդված մարդկանցից է, բայց փիառ պետք է նրա ռեալիթի շոուին, որի վարկանիշը սկսել է անշեղորեն նվազել։ Շատերը նշում են, որ կողոպուտն այս առումով շատ հաջող պահի է տեղի ունեցել։
Հենց նոր եթերաշրջանի նախօրեին, այն դեպքում, երբ նախորդ եթերաշրջանը Քարդաշյանները շատ ցածր վարկանիշով են փակել։

Նաեւ լրատվամիջոցները հարց են բարձրացնում, թե ինչու էր այս անգամ Քիմն իր հետ բերել այսքան մեծ քանակության ոսկյա զարդեր ու ցուցադրել դրանք բոլորը նորաձեւության շոուների ժամանակ։
Անհասկանալի է նաեւ այն պահը, թե Քիմն ինչպես կարող էր փակվել լոգարանում, եթե լոգարանները դրսից չեն փակվում։
Նաեւ պարբերականները հարց են տալիս, թե ինչպես է Քիմը, որը հոյակապ կազմակերպում է իր յուրաքանչյուր քայլը, նման սխալ թույլ տվել։ Գուցե հենց հայուհի՞ն է այս ամենի ռեժիսորը։

Նույնիսկ նրա կենսագրականի հեղինակ Շոն Սմիթին են որոշ դետալներ անհասկանալի թվում։
«Ես շատ զարմացած եմ, թե ինչպես ու ինչու է նա իր բոլոր ադամանդների հետ մենակ մնացել Փարիզի իր բնակարանում։ Ես չեմ հասկանում, թե ինչու էր նա իր թիկնապահին այդ երեկո ազատ արձակել, որ քույրերին ուղեկցի երեկույթի ժամանակ։ Դա ամենեւին նրա ոճով չէ»։
Ամեն դեպքում այն, ինչ տեղի է ունեցել փարիզյան հյուրանոցում դեռ միայն Քիմին ու ոստիկանությանն է հայտնի։ Իսկ մեզ մնում է մի քիչ էլ համբերել...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից