Քիմ Քարդաշյանի կողոպուտը դեռեւս առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Քիմն օրերս դատի էր տվել կայքերից մեկին, որը նրան մեղադրել էր փարիզյան հյուրանոցում սեփական կողոպուտի սցենարի բեմականացման մեջ:
Կայքն արդեն հայուհուց ներողություն է խնդրել, իսկ բրիտանական Daily Mail-ը վերստին ուշադրություն է դարձրել կողոպուտի հետ կապված 10 տարօրինակ հարցերի վրա:
1. Ո՞վ է նկարահանել տեսանյութը, որտեղ կողոպուտից հետո երեւում են Քիմը եւ ոստիկաններով լի սենյակը:
2. Ինչո՞ւ է Քիմը քույրերից առանձին իջեւանել, որոնք նախընտրել են ուրիշ հյուրանոցում ապրել:
3. Ինչո՞ւ է Քիմն իր թիկնապահին թույլ տվել քույրերի հետ գիշերային ակումբ գնալ, իսկ ինքը սենյակում մենակ է մնացել, որը լեցուն էր թանկարժեք ադամանդներով:

4. Դռնապանն ինչպե՞ս է բացել Քիմի համարի դուռը, երբ այն բացվում է միայն Քիմին հայտնի հատուկ ծածկագրով:

5. Ինչո՞ւ հարեւանությամբ ոչ ոք ոչ մի բան չի լսել՝ հաշվի առնելով, որ հյուրանոցում 10 համար կա, որոնք բոլորն այդ պահին բնակեցված էին:
6. Հաղորդվել է, որ Քիմին կապկպել են կպչուն ժապավենով, որից նա արագորեն ազատվել է՝ հաշվի առնելով, որ դա գրեթե անհնար է անել մի քանի րոպեում (Քիմի խոսքով՝ նա կարողացել է անմիջապես ազատվել, երբ դիմակավորված կողոպտիչները հեռացել են):

7. Թանկարժեք ի՞նչ իրեր են նրանք գողացել: Խոսքը միայն 4,5 մլն դոլար արժողությամբ մատանու մասին չէ: Հանցագործները եւս 13 թանկարժեք զարդ են գողացել, որոնց մասին ոչինչ չի հաղորդվում: Եթե նախկինում խոսքը ընդհանուր 12 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդերի մասին էր, ապա այժմ պարզվել է, որ այդ գումարը 5,5 մլն դոլար է կազմում:

8. Ինչո՞ւ է Քիմը 911 զանգահարել, եթե Ֆրանսիայում փրկարար ծառայությանը զանգահարում են 112 հեռախոսահամարով:
9. Ինչպե՞ս կարող էին գիշերային Փարիզում ոստիկանական համազգեստով հինգ մարդ փախչել հեծանիվներով եւ աննկատ մնալ:

10. Արդյոք ոստիկանությունը բոլո՞ր ապացույցներն է հավաքել՝ հաշվի առնելով, որ Քիմին Ֆրանսիայից բաց են թողել կողոպուտից անմիջապես հետո:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից