Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Խորհուրդ ընտանեկան հոգեբանից. ինչպե՞ս ներել դավաճանությունը

22:19, 12 մարտի

NEWS.am STYLE-ը հոգեբան Անի Առուստամյանին հարցրել է, թե ի՞նչ պետք է ձեռնարկի կինը, ում ամուսինը դավաճանել է:

«Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, հազվադեպ երեւույթ չէ, երբ ամուսինը դավաճանում է, իսկ կինը շարունակ հանդուրժում է նրա անհավատարմությունը: Սա ամենից ծանր փորձություններից է, որ բաժին է ընկնում կանանց: Նման իրավիճակում կինը պետք է իրեն ճիշտ դրսեւորելու ուժ գտնի եւ զայրույթով, մեղադրանքներով ու կշտամբանքներով չնետվի դեպի անհավատարիմ ամուսինը: Ներկայացված մեղադրանքին տղամարդկանց մեծամասնությունը պատասխանում է. «Ես այդպես չէի անի, եթե դու քեզ այլ կերպ պահեիր, ձանձրացրել ես ինձ» եւ այլն: Փոխադարձ մեղադրանքներով մարդիկ սպանում են իրենց սերը: Ստացվում է, որ չարության եւ վիրավորանքի կծիկը մեծանում է, ինչն ի վերջո հետագա համատեղ կյանքն անտանելի է դարձնում:

Ահա ինչն է կարեւոր. տղամարդը պետք է իր մեջ ներողություն խնդրելու ուժ գտնի, իսկ կինը կարողանա մեծահոգաբար ներել: Այդ դեպքում մարդիկ ավելի ամուր են միավորվում եւ իրենց կյանքը շարունակում են զբացողությամբ, որ հարկավոր է անսահմանորեն արժեւորել հարաբերությունները: Այստեղ կարեւորը գաղթակղության ծանր պահին դիմացինին հասկանալու ունակությունն է: Դատապարտելու փոխարեն ավելի լավ է ամուսնուն ընկերական աջակցություն ցուցաբերել:

Սակայն եթե կինը դավաճանության փաստ է հայտնաբերել, պետք է ինտիմ հարաբերությունների ժամանակավոր դադարեցման հարց բարձրացնի, որպեսզի սիրուհու հետ նույն հարթության վրա չկանգնի: Կինն առաջին հերթին կյանքի ընկեր եւ օգնական է, եւ ոչ թե միայն տնային տնտեսուհի: Սահմանափակելով ինտիմ հարաբերությունները, կինն ամուսնուն ցույց է տալիս, որ իրենց միջեւ անքակտելի հոգեւոր կապ կա:

Փորձը ցույց է տալիս, որ կնոջ նման իմաստուն եւ մեծահոգի արարքը տղամարդուն ստիպում է մտածել: Նա սկսում է կնոջը գնահատել որպես ընկերուհու, սիրելի մեկի, ով դժվար պահին իրեն չվանեց, եւ որպես իր երեխաների մոր: Այդ դեպքում կինը շահում է ոչ միայն տվյալ իրավիճակում, այլեւ հետագայում: Տղամարդը, ով տեսնում է, թե ինչպիսի հասկացող է իր կինը, իհարկե, չի ձգտի նրանից հեռանալ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել