Գարիկ Մարտիրոսանը հազվադեպ է հարցազրույց տալիս, ու վերջերս նաեւ հազվադեպ է երեւում հեռուստաեթերում։ Ռուսական «Лента» պորտալը զրուցել է հանրահայտ շոումենի հետ, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվում նրա հետ ու իմանա նրա ծրագրերի մասին։
Գարիկը, որը հայտնի է սոցցանցերի հանդեպ իր հակակրանքով, ամռանը անսպասելիորեն գրանցվել է Instagram–ում ու դրա հարթակում սկսել «Ինստա բաթլ» նախագիծը։
Ի դեպ, Comedy Club-ի վերջին թողարկումը նույնպես նվիրված էր Instagram–ի աստղերին։
«Ինձ շատ է դուր գալիս որեւէ բան անել նոր ասպարեզում՝ այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք ինձնից առաջ որեւէ բան չի արել։ «Ինսթա բաթլը» ես ինքս եմ ստեղծել, ես էլ այն կիրագործեմ։ Ի տարբերություն հեռուստանախագծերի, որոնք որոշակի նպատակներ ունեն, բյուջե եւ այլն՝ մենք նման խնդիրներ չենք դնի մեր առաջ։ Ուզում ենք բարձրացնել մեր, Instagram օգտատերերի ու հումորի զգացում ունեցող բոլոր ռուսալեզու մարդկանց տրամադրությունը՝ մանավանդ այս ոչ ուրախ ժամանակներում, երբ աշուն է եկել ու առջեւում մեզ ձմեռ է սպասվում»,- նշել է Գարիկը։

Շոումենը հումորով նշում է, որ Ռուսաստանում, ցավոք, ոչ մի երգիծական բուհ ու հատուկ դասընթացներ չկան (ՈՒՀԱ-ից բացի), որտեղ մարդը կարող է հղկել իր հոմորի զգացումը։
Ինչ վերաբերում է սոցցանցերի նկատմամբ իր վերաբերմունքին՝ 42-ամյա երգիծաբանը բացատրել է․
«Սոցցանցերը, ինչպես կարելի է հասկանալ անվանումից, ստեղծված են առաջին հերթին նրա համար, որ մարդը սոցիալիզացվի։ Շփվի նոր մարդկանց հետ, ընկերներ ձեռք բերի, ինքնաարտահայտվի։ Ոմանց հետաքրքիր են տեղեկությունների հոսքերը, ոմանք այնտեղ լուրեր ու տեսագրություններ են հրապարակում։ Բայց իմ կյանքը այնքան հագեցած է, ես այնքան շատ մարդկանցով եմ շրջապատված, որ երբեմն չեմ հասցնում շփվել այն բոլոր մարդկանց հետ, ովքեր աշխատում են ինձ հետ։ Comedy Club-ի գրասենյակը ինքնին սոցցանց է։ Պատկերացրեք՝ այնտեղ հինգ հազար մարդ է աշխատում։ Իսկ եթե ես դրանից բացի նաեւ սոցցանցերում ժամանակ անցկացնեմ, ես կխելագարվեմ։ Ես պետք է չքնեմ, ինձ համար երկրորդ ուղեղ գնեմ ու նոր աչքեր»։
Գարիկը նաեւ պատմել է իր արեւմտյան գործընկերների նկատմամբ իր վերաբերմունքի մասին․

«Երբեք։ Ես ոչինչ չեմ նայում հանուն նրա, որ իմ ուղեղում հանճարեղ մտահղացումներ ծնվեն։ Ես վախենում եմ հանճարեղ մտահղացումներից։ Վախենում եմ ամերիկյան շոուներից, ամերիկյան սթենդափերից, վախենում են նրանցից, ովքեր աշխատում են նույն ժանրում, ինչ ես, քանի որ նրանց իմաստային շեշտադրումներն ու ընկալումները հետո սխալ ազդեցություն է թողնում։ Այն ամենը, ինչ արել եմ կյանքում, թելադրված է եղել իմ անձնական ստեղծագործական երեւակայությամբ։ Ես ոչ մեկից ոչինչ չեմ վերցնում, դա ինձ պարզապես հետաքրքիր չէ։ Իրականում ես արդեն երկու տարի է ոչ մի տեղ ելույթ չեմ ունենում։ Ինձ հիմա բացարձակապես ոչինչ հետաքրքիր չէ։ Համարենք, որ իմ կյանքում ստեղծագործական ընդմիջում է։ Հաջորդ տարվանից նոր կյանք կսկսեմ։ Մեր երկիրը հարյուր տարի առաջ նոր կյանք է սկսել, ու ես կհետեւեմ իմ նախնիների օրինակին։ Հաջորդ տարվանից ես կսկսեմ հեղափոխական իրադարձություններ կերտել, միայն թե բարեբախտաբար՝ հումորի աշխարհում։ Նախապես ասել չեմ ուզում՝ վատ նշան է։ Մոտ ապագայում, եթե ամեն ինչ լավ ստացվի, դուք գուցե կտեսնեք ինտերնետային երգիծական ծրագրեր, որոնք կստեղծվեն բացառապես YouTube, RuTube, Facebook –ի ու մյուս ինտերնետային հարթակների համար։ Ես հավատում եմ, որ համացանցը սարսափելի ուժ է»,- նշել է Գարիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև21:19, 26 հոկտեմբերի
«Նա շատ է վախենում նրանից». Օքսանա Սամոիլովան հրաժարվել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմ՝ իրենց տանը տեղի ունեցած կրակոցներից հետո20:30, 26 հոկտեմբերի
Նյու Յորքում 89,000 դոլար արժողությամբ ռոբոտը սովորում է շփվել մարդկանց հետ, որպեսզի ապագայում կարողանա դայակ դառնալ19:06, 26 հոկտեմբերի
«Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը». Նիքի Մինաժը զարմացրել է՝ Թրամփի կողքին հայտնվելով16:36, 26 հոկտեմբերի
Արդյո՞ք Թոմ Բրեդիի հետ սիրավեպը պառակտում է առաջացնում Victoria's Secret-ի հրեշտակների միջև. Քենդիս Սվեյնփոլը` Իրինա Շեյքի և Ջոան Սմոլսի հետ դրամայի կիզակետում15:29, 26 հոկտեմբերի
Chanel-ի և Hermès-ի պայուսակները՝ որպես նվեր հյուրերին, Backstreet Boys և մեկ միլիոն շահելու հնարավորություն. Դրեյքը ոճային կերպով է նշել իր 40-ամյակը14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները