Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Սուպերմոդել Ժասմին Տուկսը կներկայացնի Fantasy Bra կրծկալը Victoria’s Secret-2016 շոուին

11:35, 27 հոկտեմբերի

Դեկտեմբերի 5-ին Փարիզում տեղի կունենա Victoria’s Secret-2016-ի ցուցադրությունը։ The Victoria's Secret Fashion Shows–ի ցուցադրությունները սովորաբար ընթանում են Նյու Յորքում, բայց այս անգամ շոուն որոշել են կազմակերպել Եվրոպայում, որտեղ ցուցադրությունը մինչեւ հիմա միայն 2 անգամ է տեղի ունեցել՝ 2000-ին՝ Կաննում եւ 2014-ին՝ Լոնդոնում։

Ինչու են կազմակերպիչները որոշել Փարիզում կազմակերպել ցուցադրությունը, հայտնի չէ, սակայն նրանք արդեն հիմա խոստովանում են, որ շոուն կարող է ահաբեկիչների թիրախում հայտնվել։

Այս պահին հայտնի է, որ պոդիում կբարձրանան Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Աբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլլը։

Եվ ահա գեղեցկուհիներից մեկը՝ Ժասմին Տուկսը, որը նորեկ է, կներկայացնի Fantasy Bra կրծկալը։

Այս տարի Fantasy Bra–ն ունի Bright Night («Վառ գիշեր») անվանումը, իսկ դրա դիզայնի հեղինակը Էդդի Բորգոն է։

Կրծկալի ստեղծման համար 3 մլն դոլար, 700 ժամ եւ 9 հազար թանկարժեք քար է ծախսվել։ Քարերի արժեքը գերազանցում է 450 կարատը։

«Երեւի սա ամենաթանկարժեք իրն է, որը ես երբեւէ կրել եմ, հատկապես կրծքիս վրա»,– People–ին խոստովանել է մոդելը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search