Կանոն 1. մաքուր մազերը հաջողության գրավականն են
Կեղտոտ մազերը հարգի էին միայն 18-րդ դարում, երբ մազերից, փետուրներից եւ չորացած թիթեռներից աշտարակները նորաձեւ էին համարվում։ Նման էկոհամակարգերը մի քանի ամիս շարունակ պահպանվում էին եւ ոչ մի խնամք չէին պահանջում, միայն թե փոշին սրբես։ Հիմա թեփը, գզգզված խուճուճները, յուղոտ, գլխին կպած մազերը տգեղ են համարվում։ Եթե տատիկը մեզ ասում է, որ ամեն օր մազերը լվանալ չի կարելի, բայց ձեր գլխամաշկն ամեն առավոտյան արդեն յուղոտ է, ապա դժվար թե դա լավ կանոն լինի։ Փորձեք նաեւ չչարաշահել մազերի լաքը, հատկապես եթե երեկոյան սանրվածք եք արել, հակառակ դեպքում թաց մազերի էֆեկտը ծիծեռնակի բույն կհիշեցնի։
Կանոն 2. Միմ մի՛ եղեք
Դեմքը մարդու այցեքարտն է, դրա խնամքը պահանջում է ժամանակ, ուժ եւ գումար։ Առաջին հերթին հետեւեք դեկորատիվ կոսմետիկայի քանակին։ Աչքի զարնող կապույտ ստվերաներկը եւ կարմիր շրթներկը միաժամանակ կարող են միայն վախեցնել հակառակ սեռին եւ մարդկության մյուս կեսին շփոթության մեջ գցել։ Տոնային քսուքը նույնպես չպետք է մուգ լինի, հակառակ դեպքում վզի եւ դեմքի տարբերությունը ձեզ ծաղրածուի կվերածի (այդ պատճառով մի՛ մոռացեք դիմափոշի քսել վզին, եթե տոնային քսուք եք օգտագործել)։ Երկրորդ հերթին, քիչ միմիկաներ։ Որքան քիչ եք դուք կնճռոտում ճակատը թարթիչները ներկելիս, այնքան ավելի լավ տեսք կունենաք ապագայում։ Աշխատեք դեմքի մերսում անել եւ ազատվել միմիկական կնճիռներից։ Երրորդ հերթին՝ մի՛ մոռացեք դեմքի մաքրման մասին, որպեսզի ամեն տեսակի ցան չհայտնվի։ Այս կանոնների շնորհիվ դուք կարող եք անթերի մաշկ ունենալ եւ ոչ պակաս անթերի շպար, ինչպես նաեւ հետեւել ժամանակակից խնամված կնոջ կանոններին։
Կանոն 3. հրաժարվեք եղունգների ծիածանագույն երանգներից
Մաքուր, խնամված ձեռքերը միայն պլյուս են ցանկացած աղջկա համար։ Բանը միայն արհեստական աճեցված եղունգները չեն։ Դրանք պետք է նաեւ գեղեցիկ աճեցնել։ Երկար եղունգները տղամարդկանց ամենասիրելի բանը չեն, բացի այդ, դա ուղղակի անհարմար է իրական կյանքում։ Այդ պատճառով եթե դուք գոնե մեկ-մեկ սպասք եք լվանում, ապա պետք չէ վայրի գազանների նմանվել։ Գեղեցիկ մանիկյուր արեք, որը չէր խանգարի ո՛չ անձնական կյանքում, ո՛չ աշխատավայրում։ Հիշե՛ք, որ եղունգների վրա փայլուն քարերը սազում են միայն շատ համարձակներին, իսկ կանաչ գույնը՝ միայն ամենաերիտասարդներին։ Բացի եղունգների խնամքից, մի՛ մոռացեք ձեռքերի մաշկի մասին, չէ՞ որ բոլորին հաճելի է շոյել գեղեցիկ կնոջ նուրբ ձեռքերը։
Կանոն 4. բարձրակրունկ կոշիկ հագեք
Ցավոք, ոչ բոլորն են կարող երկարեցնել ոտքերը։ Ավելի շուտ կարող են բոլորը, բայց բոլորը չեն ուզում։ Այդ պատճառով փորձե՛ք գոնե մինչեւ 5 սմ բարձրակրունկ կոշիկներ կրել, որպեսզի վիզուալ Իրինա Շեյքին նման լինեք։ Եթե դուք չեք կարող հպարտանալ ձեր գեղեցիկ ոտքերով, ապա դրանց վրա ուշադրություն մի՛ հրավիրեք։ Դա չի նշանակում, որ դուք ձեր թաթերը պետք է երկարափեշ զգեստների եւ լայն տաբատների տակ թաքցնեք։ Ընտրե՛ք օպտիմալ երկարություն եւ հարմարավետ կոշիկ։ Դուք հիշում եք չէ՞, որ վագրանախշ զուգագուլպաները ձեր հիթը չեն։ Այնպես որ դրանց ավելացրեք նաեւ քարերով, վայրի նախշերով եւ ցանցկեն զուգագուլպաները։ Թափե՛ք դրանք, մոռացե՛ք եւ այլեւս երբեք մի՛ հիշեք։
Կանոն 5. ճի՛շտ օծանելիք ընտրեք
Ձեր տնից աշխատավայր հասնող օծանելիքի հոտը կարող է ուշագնաց անել ձեր կողքին կանգնած մարդկանց։ Օծանելիքը հիանալի բան է, որով կարելի է գրավել տղամարդուն։ Բայց եթե քաղցր բույրերի սիրահար կին եք, ապա փորձե՛ք սահմանափակել դրանց քանակը ձեր մարմնի վրա։ Հիշե՛ք, որ դուք ապրում եք հասարակության մեջ։ Խնամված կնոջ կանոնը ենթադրում է նրանից եկող թեթեւ եւ հաճելի բույր։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի